«Ադամգիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Ադամգիրքը''' (1403, հրատ. 1799) XV դարի հայ աստվածաբան, տաղերգու Առաքել Սյունեցու կողմից ...
 
No edit summary
Տող 5.
2007 թ.–ին [[Եբրայական համալսարան]]ի պրոֆեսոր [[Մայքլ Սթոուն]]ի թարգմանությամբ անգլերենով [[Օքսֆորդ]]ի համալսարանի հեղինակավոր հրատարակությունը լույս է ընծայել «Ադամգիրք»–ի անգլերեն թարգմանությունը։ Գրքի առաջաբանը հեղինակել է Մայքլ Սթոունը, որ կրոնագիտության պրոֆեսոր է և երկար տարիներ Երուսաղեմի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն է: Նա AIEA հայագիտական միջազգային կազմակերպության հիմնադիրն ու պատվավոր նախագահն է նաև: Գիտնականի եբրայագիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են «Երկրորդ տաճարի» ժամանակաշրջանին՝ ներառյալ [[Մեռյալ ծով]]ի փաթույթները, իսկ հայագիտական աշխատությունները՝ Սուրբ երկրի հայերեն արձանագրություններին, հայկական հնագրությանն ու վիմագրությանը, հայերեն Աստվածաշնչին ու պարականոն գրականությանը:
 
Սթոունը «Ադամագիրք» էպիկական պոեմը դիտարկում է ժամանակի հոգևոր ու մշակութային միջավայրում: Առաքել Սյունեցին Տաթևի համալսարանի վանական էր, աշակերտել է [[Հովհան Որոտնեցի|Հովհան Որոտնեցուն]] եւև [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] քրոջ որդին է ու հավատքի ու իմացաբանական հարցերում հետևել է նրան: Գրել է «Մեկնութիւն քերականին» ուսումնական ձեռնարկը, արձագանքել է իր ժամանակի պատմական իրողություններին, երբ Հայաստանը օտար տիրապետության տակ էր և Կիլիկյան հայկական թագավորությունը դադարել էր գոյություն ունենալ: Սյունեցին իր գործը կառուցել է գեղարվեստական սկզբունքով՝ աստվածաբանական ավանդույթը հարստացնելով կենդանի պատկերներով ու քնարաշունչ լեզվական մթնոլորտ ստեղծել:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ադամգիրք» էջից