«Սլավոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: բելոռուս → բելառուս (4) oգտվելով ԱՎԲ
Պիտակ՝ հետշրջված
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Պիտակ՝ հետշրջված
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Slavic europe.png|thumbմինի|rightաջից|300px|Սլավոնացիների տարածումը [[Եվրոպա]]յում
{{legend|#7cdc87|արևմտյան սլավոններ}}
{{legend|#008000|արևելյան սլավոններ}}
Տող 9.
Ընդհանուր քանակը՝ 300—350 միլիոն մարդ է, որից կեսը ռուսներ են (137 մլն)։ Առանձնացվում են արևմտյան սլավոններ ([[լեհեր]], [[չեխեր]], [[սլովակներ]], [[քաշուբներ]] և [[լուժիչաններր]]), հարավային սլավոններ ([[բուլղարներ]], [[սերբեր]], [[խորվաթներ]], [[մակեդոնացիներ]], [[սլովենցիներ]], [[բոսնիացիներ]], [[չեռնոգորցիներ]]) և արևելյան սլավոններ (ռուսներ, [[ուկրաինացիներ]], [[բելառուսներ]])։
 
'''Սլավոններ''', լեզվական ազգակցությամբ (տես՝ [[Սլավոնական լեզուներ]]) և ծագման, ընդհանրությամբ միավորված ժողույուրդների խոշորագույն խումբ [[Եվրոպա]]յում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 277 միլիոն ([[1978]] թվական։ Բաժանվում են արևելյան ([[ռուսներ]]՝ 138, 6 մլն, [[ուկրաինացիներ]]՝ 44 մլն, [[բելառուսներ]]՝ 9, 7 մլն), արևմտյան ([[լեհեր]]՝ 39, 1 մլն, [[չեխեր]]՝ 10․4 մլն, [[սլովակներ]]՝ 5, 3 մլն, լուժիկներ՝ 0, 1 մլն, կաշուբներ) և հարավային ([[բուլղարներ]]՝ 8․4 մլն, [[սերբեր]]՝ 9, 55 մլն, Խորվաթներ՝ 5․4 մլն, սլովեններ՝ 2, 1 մլն, հարավսլավացի մակեդոնացիներ՝ 1, 6 մլն, բոսնիացիներ՝ 2․05 մլն, չեռնոգորցիներ՝ 0, 58 մլն) սլավոնների։ Հին սլավոնների պատմության աղբյուրներ են հնագիտական և լեզվաբան տվյալները, հունա-հռոմեական պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունները։ Հնում վենեդներ անվանմամբ հայտնի սլավոնների մասին վաղ պատմական տվյալները վերաբերում են [[I]]-[[II դար]]երին։ Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին սլավոնները տարածված են եղել [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում։ Մ․ թ․ ա․ II-I հազարամյակներում Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններից մինչև Կենտրոնական Հյուսիս և [[Արևելյան Եվրոպա]] ընկած տարածքում բնակվել են սլավոնների անասնապահ և երկրագործ նախնիները՝ տշինեցկյան, լուժիկյան, պոմորյան և այլ հնագիտական մշակույթների կրողները։ [[II դար|II]]-[[IV դար]]երում գերմանական ցեղերի ([[գոթեր]], գեպիդներ) հարավ շարժվելու հետևանքով խախտվել է սլավոնների բնակեցրած տարածքի ամբողջականությունը, որն Էլ, հավանաբար, կարևոր նշանակություն է ունեցել սլավոնների արևելյան և արևմտյան հատվածների բաժանման համար։ [[V դար]]ի վերջին, հոների տերության անկումից հետո, սլավոնները սկսել են տեղաշարժվել դեպի հարավ Դանուբի և հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան մերձսևծովյան շրջանները) և ներխուժել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] բալկանյան տիրույթները։ [[VIII դար|VIII]]-[[XII դար]]երում պոլաբյան և պոմորյան սլավոնները ենթարկվել են գերմանացի ֆեոդալներին, սլովակներին տիրել են հունգար [[Ֆեոդալիզմ|ֆեոդալները]]։ Առաջին վաղ ֆեոդալական պետությունները հարավային սլավոնների մոտ ([[Բուլղարիա]], այնուհետև՝ [[Սերբիա]]) ձևավորվել են [[VII դար|VII]]-[[XI դար]]երում․, արևելյան սլավոնների մոտ (Հին Ռուսաստանի պետություն)՝ [[IX դար]]ում, արևմտյան սլավոնների մոտ (Սեծ Մորավական տերություն, այնուհետև՝ [[Չեխիա]], [[Լեհաստան]])՝ IX-[[X դար]]երում․։ IX-X դարերում սլավոններն ընդունել են քրիստոնեություն։ [[XIII դար]]ում սլավոնների մեծ մասը ենթարկվել են մոնղոլական արշավանքներին։ [[XIII դար|XIII]]-[[XV դար]]երում սլավոնները մերձբալթյան ժողովուրդների հետ ծանր պայքար են մղել գերմանական ֆեոդալների դեմ։ [[XIV դար|XIV]]-[[XX դար]]երի սկիզբը նրանք պայքարել են թուրք, զավթիչների դեմ։ [[1654]] թվականին [[Ուկրաինա]]ն, իսկ [[XVIII դար]]ի վերջին՝ արևելքի մեծ մասը վերամիավորվել են Ռուսաստանին։ XVIII դ․ բաժանումների հետևանքով անկախությունը կորցրին լեհերը։ XVIII-[[XIX դար]]երում ռուս-թուրքական պատերազմների հետևանքով իրենց անկախությունը վերականգնեցին Չեռնոգորիան, Սերբիան, Բուլղարիան։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում XIX դ․ ձևավորվեցին սլավոն․ բուրժ․ ազգերը։ Ուժեղացավ սլավոն, ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը [[Գերմանիա]]յի, Ավստրո-Հունգարիայի և [[Թուրքիա]]յի դեմ։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ ազգային պետականություն ձեռք բերեցին ուկրաինացիներն ու բելառուսները, որոնք հասարակական-տնտեսական նոր վերափոխումների հետևանքով ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Ալավոնական ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, [[1939]]-[[1945]] թվականներին [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ [[1939]] թվականին և ետպատերազմյան առաջին տարիներին վերամիավորվեցին ուկրաինական և բելառուսական բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնվեց լեհերի ու չեխերի Էթնիկական բուն տարածքը։ Քաղաքական և հասարակական-տնտեսական վերափոխումների հետևանքով Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում առաջացան սոցիալիստական սլավոնական պետություններ, ձևավորվեցին սոցիալիստական սլավոնական ազգեր (լեհեր, չեխեր, սլովակներ, խորվաթներ, բուլղարներ և այլն)։
 
=== Ծագում և էթնոգենեզ ===
Մ.թ.ա XIV-XIII դդ. ընթացքում Առաջավոր Ասիայի Մելիդու կոչվող պատմական երկրից (ներկայիս Մալաթիա քաղաքի շրջակա տարածքները ընդգրկող երկիր, որի մեջ էին ներառվում Մեծ Կապադովկիայի, Արևմտյան և Հյուսիսային Կոմմագենեի տարածքները) Հաբեթալեզու Մոսոքյան կոչվող ցեղերը /մուշքեր/, խեթական թագավորության ճնշումներից խուսափելով, Հաբեթալեզու Գամերոթիրասյան ծագում ունեցող Ասքանազյան ցեղերի /Կասկեր/ (բնակվում էին Սև ծովի հարավ-արևելյանհարավարևելյան առափնյա շրջանում) հետ միասին գաղթեցին Անդրկովկասի արևելյան տարածքները (Քուռ-Արաքսյան արևելյան միջնատարածքից մինչև Կովկաս լեռան հարավ-արևելյանհարավարևելյան ստորոտները և Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանները): Մոսոքյան մուշքերի և Ասքանազյան կասկերի ցեղախմբերի դաշինքից ձևավորված, և արևելյան-հարավային Սև ծովյան ու Անդրկովկասյան տարածքներում բնակություն հաստատած՝ Մոսոքակասկեր ընդհանրական անվանմամբ կոչվող ցեղամիություններն ըստ ցեղային առանձնահատկությունների ընդունված է բաժանել երկու խմբի՝ սասպերյան (որոնցից սերվել են նախասկյութական սպարդաները կամ սապիդները և առավեղյան ալանները) ու մոսինոյկյան (որոնցից սերվեցին մոսխերը և մազքութները): Մ.թա. VIII-VII դդ. այս ռազմատենչ ցեղախմբերը անցնելով Դարիալի և Դերբենդի կիրճերը տարասփռվեցին Հյուսիսային Կովկասից մինչև Վոլգա, Դոն և Դնեպր գետերի ստորին հոսանքների հարթավայրերը՝ հիմք դնելով ընդհանրական անվամբ սկյութներ կոչվող ցեղախմբերին:
 
'''Արևմտասլավոնական ժողովուրդներ''' - մ.թ. IV-VII դդ. Եվրոպայում, հիմնականում Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջաններից դեպի կայսրության տարածքը կատարվել է էթնիկական տեղաշարժեր, որը պայմանական անվանում են ժողովուրդների մեծ գաղթ: Սարմատական և գերմանական ցեղերի ներխուժումները կայսրություն, որոնք զգալի էին II-III դդ., IV դ. վերջին քառորդին աղետալի դարձան Հռոմի համար: Ժողովուրդների մեծ գաղթի անմիջական խթանը հոների տեղաշարժն էր դեպի արևմուտք: Շարժվելով Մերձուրալից, մոտ 370-ին նրանք անցան Վոլգան ու իրենց ենթարկած սավրոմատների, սարմատների և ալանների հետ միասին հարձակվեցին (Հյուսիսային մերձսևծովյան տափաստանները սարմատական ցեղերից գրաված) գոթերի վրա (375 թ.): 376 թ-ին հոներից նեղված գոթերի ցեղախմբերի մի մասը (վեստգոթեր) հաստատվեցին Դանուբի և Բալկանյան լեռնաշղթայի միջև: Այսպիսով սկսվեց հոների, գերմանական և սարմատական ցեղերի տեղաշարժերը և բնակեցումը ամբողջ Արևմտյան Եվրոպայի տարածքով, ներառյալ Փոքր Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքները: Այս տեղաշարժերի ժամանակ սարմատասկյութական ծագում ունեցող հարավսլավոնական ցեղերը (կարանտաններ, հորվաթներ, սերբեր և այլն) մ.թ. VII դ. գրեթե ամբողջությամբ բնակեցրին Բալկանյան թերակղզին և հիմնեցին իշխանություններ (Սլավինիաներ): Այս սլավոնների մի մասը բնակություն հաստատեց Բյուզանդիայի սահմաններում՝ Փոքր Ասիայում: Սլավոնները տարածվեցին նաև արևմուտք՝ մինչև ալեմանների և սաքսերի զբաղեցրած տարածքները: Այս ուղղությամբ տարածված սլավոնական ցեղերին կոչում էին վենեդներ, որոնք բնակվեցին Վիսլա գետի ափերին և Բալթիկ ծովի առափնյա շրջաններում՝ իսկ ըստ Պևտինգերյան քարտեզի՝ բնակեցրել են նաև Կարպատներից հյուսիս և ստորին Դանուբի մերձակա տարածքները: Այսպիսով մ.թ. VII դ. սարմատասկյութական ցեղերի հիմքի վրա ձևավորվեցին արևմտասլավոնական ցեղերը, որոնք ըստ իրենց տարածման շրջանների բաժանվեցին արևմտահյուսիսային և արևմտահարավային ցեղերի: