«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
չ (Քարտեզ)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ)
 
Մոտ մ.թ.ա. 590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։
Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|ձախից|մինի|[[Վանի թագավորություն|Վանի թագավորությունը]]ը]]
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։