«Ռենե Կոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 6.
'''Ռենե Ժյուլ Գյուստավ Կոտի''' ({{lang-fr|René Jules Gustave Coty}}, [[մարտի 20]], [[1882]] - [[նոյեմբերի 22]], [[1962]]), [[Ֆրանսիա]]յի 17-րդ [[Ֆրանսիայի նախագահ|նախագահ]] [[1954]] - [[1959]] թթ.։
 
Ծնվել է [[Հավր]]ում (հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է [[1923]]-ից։ [[Համաշխարհային երկրորդ պատերազմ]]ի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ [[1945]]-ին։ [[1946]] թ. Ռ. Կոտին միացավ [[Ռոբեր Շուման]]ի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ [[Ֆրանսիայի Սենատ|Սենատ]] և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ [[1953]] թ. [[դեկտեմբերի 23]]-ի ընտրություններում։
 
Ռենե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ [[Վենսան Օրիոլ]]ը։ [[1958]]-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ [[Շառլ դը Գոլ]]ին՝ որպես երկրի [[Ֆրանսիայի վարչապետ|վարչապետ]]։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց [[1959]] թ. [[հունվարի 8]]-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի [[Չորրորդ հանրապետություն|Չորրորդ հանրապետությանը]]։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի [[Հինգերորդ հանրապետություն|Հինգերորդ հանրապետությանը]]։