«Պրիմատներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ)
 
== Բազմազանությունը և տարածվածությունը ==
Կարգը բաժանվում է երկու ենթակարգի.
=== Ստորակարգ պրիմատներ կամ կիսակապիկներ (Prosimii) ===
Շուրջ 90 տեսակի մանր և միջին չափի [[կաթնասուններ]] են։ Մատների ծայրերին կան ճանկեր, հազվադեպ՝ եղունգներ։ Ներառում է երեք ընտանիք՝
''Լեմուրներ'' ''(Lemuridae)'', մանր և միջին չափի կաթնասուններ են, մարմնի երկարությունը հասնում է 12-46 սմ։ Գլխի դիմային մասը կարճ է, ուղեղատուփը՝ մեծ։ Վերին ծնոտի կտրիչները բաժանված են 2 մասի, որոնց միջև կա տարածք։ Պոչը երկար է, փոփուլավոր։ Ունեն գիշերային կենսակերպ, ծառաբնակ ձևեր են։ Մանր տեսակները չորային սեզոնին ընկնում են քնափության մեջ։ Սնվում են բույսերով, միջատներով։ Կան ամենակերներ։ Տարածված են Մադագասկար և Կոմորյան կղզիներում։ Ներկայացուցիչներից են՝ բարակ լորին (Loris tardigradus), կատվային լեմուրը (Lemur catta), լեմուր վարին(Lemur varis) և այլն։
 
''Երկարակրունկներ'' ''(Tarsioidae)'', մանր, առնետներից փոքր կենդանիներ են, երկարությունը 9-16սմ է։ Հետին ոտները շատ երկար են, առջևինները՝ կարճ։ Մատների վրա կան ծծող բարձիկներ։ Ծառաբնակ, գիշերային կենսակերպով գազաններ են, սնվում են միջատներով։ Սրանք կարողանում են շրջել գլուխը գրեթե 360° անկյան տակ։ Սովորաբար ունենում են շագանակագույն կամ մոխրագույն գունավորում։ Տարածված են հարավ-արևելյանհարավարևելյան Ասիայում, հատկապես Սումատրա, Բորնեո, Սուլավեսի կղզիներում, Ֆիլիպիններում և հարակից կղզիներում։
Ներկայացուցիչներից է մակի կամ երկարակրունկ տեսակը (Tarsius tarsius), Ֆիլիպինյան երկարակրունկը (Tarsius syrichta), Բանկանյան երկարակրունկը (Tarsius bancanus)։
 
''Ստորակարգ նեղքիթ կապիկներ'' կամ ''կզակապիկներ'' (Cercopithacidae) , առավել բազմաթիվ խումբ է, ունեն երկար պոչ և նստելատեղի կոշտուկներ, լավ զարգացած հետայտային պարկեր։ Ունեն 32 ատամ։ Բուսակեր կամ ամենակեր են։ Ապրում են մեծ, մի քանի հարյուր առանձնյակներից բաղկացած խմբերով, որոնց մեջ կա առաջնորդ՝ դոմինանտ, որին ենթարկվում է էգերից և երիտասարդներից բաղկացած խումբը։ Ներկայացուցիչներից են '''Իսկական կզակապիկները''' (Cercopithecus), որոնք ապրում են խմբերով, ծառաբնակ են, տարածված են հիմնականում Աֆրիկայի արևադարձային անտառներում; '''Պավիանները''' (Papio), որոնք բնակվում են քարքարոտ լեռներում, բները կառուցում են քարանձավներում։ Սննդառությունը խառը տիպի է։ Տարածված են Աֆրիկայում; '''Մակակները'''(Macacus), որոնք հարավասիական կապիկներ են։ Ունեն ծառաբնակ, վերգետնյա կենսակերպ, ապրում են նաև քարքարոտ լեռներում, կազմում են խմբեր։ Ներկայացուցիչներից է Ռեզուս Մակակը (Macacus mulatta)։
 
''Բարձրակարգ նեղքիթ'' կամ ''մարդանման կապիկներ'' (Pongidae Anthropomorphidae) , ընդգրկում է մարդուն մոտ 11 տեսակի կաթնասուններ։ Այս կապիկներն ունեն կլոր գլուխ, բարդ կառուցված գլխուղեղ իր գալարներով ու ակոսներով։ Երկար հետին և համեմատաբար կարճ առջևի վերջույթներ։ Դեմքի վրա կան քիչ քանակությամբ մազեր։ Դաստակի ափը և ոտների հատակը մերկ են։ Ընդգրկում է հետևյալ ցեղերը՝
ա. '''Գիբոններ''' (Hylobatidae), ընդգրկում է 7 տեսակ։ Առջևի վերջույթները հետինների հետ համեմատած շատ երկար են, նրանք չեն ծառայում որպես հենարան մարմնի համար։ Նրանց օգնությամբ գիբոնները բռնում են ճյուղերը և տեղաշարժվում ծառից ծառ։ Ներկայացուցիչներից է Գիբոն Խուլոկը (Hylobates hoolock), թզուկ գիբոնը (Hylobates klossii), արծաթագույն գիբոնը (Hylobates moloch) և այլն։
բ. '''Օրանգուտաններ''' (Pondo), խոշոր, մինչև 1,5մ երկարությամբ կապիկներ են, ունեն խիտ մազածածկույթ, կարմրաշեկ գույն, ծնոտները ցցված են դեպի առաջ։ Առջևի վերջույթները նույնպես երկար են։ Ականջախեցիները փոքր են։ Ծառաբնակ, մենակյաց կյանք վարող կենդանիներ են։ Ներկայացուցիչներից են Բորնեյան օրանգուտանը (Pongo pygmaeus), Սումատրայի օրանգուտանը (Pongo abelii)։
== Արտաքին կառուցվածքը ==
Պրիմատների չափերը խիստ տարբեր են. հայտնի են ինչպես շատ փոքր (մինչև 10սմ՝ թզուկ լեմուրներ, քաշը՝ 30գ.), այնպես էլ խոշոր տեսակներ (օր՝ գորիլաները՝ մինչև 180սմ երկարությամբ և 200կգ քաշով)։
Սրանց բնորոշ է լավ զարգացած, հնգամատ վերջույթների առկայությունը, որոնք ծառայում են ծառերից կառչելու, ծառից ծառ թռչելու, իսկ ավելի զարգացած տեսակների մոտ՝ աշխատանքային գործիքներ բռնելու համար։ Ցածրակարգ տեսակների միայն ֆալանգների ներքին մակերևույթի և բարձրակարգ տեսակների ամբողջ ափի վրա առկա են մաշկային բարձիկներ, որոնք ունեն անհատական նախշեր (մատնահետքեր) ինչպես նաև ապահովում են շոշափական զգայունությունը։
Պրիմատների գլուխը տարբերվում է աչքերի՝ շատ կամ քիչ դեպի առաջ տեղադրվածությամբ՝ վերևում վերհոնքային աղեղներով, ինչ-որ չափով ուղղված դնչով, հոտառական զգայարանի թերզարգացվածությամբ, ատամների քիչ քանակով։
Սրանց մի մասն ունի բավականին երկար պոչ (երբեմն՝ փաթաթվող), իսկ մյուսների մոտ պոչը բացակայում է։ Ունեն խիտ մազածածկույթ, տարբեր աստիճանի զարգացած ենթամաշկային շերտ։ Մեծ թվով տեսակների մաշկը և մորթին վառ գունավորված են։ Աչքերը սովորաբար շագանակագույն կամ դեղին են։ Շատ տեսակներ ունեն բաշ, թիկնոց, մորուք, վրձիններ ականջի կամ պոչի ծայրին։ Սեռական դիմորֆիզմը լավ է արտահայտված։
''Կմախքը'' - Պրիմատների գանգը բնորոշվում է մեծացած ուղեղային բաժնով, հատկապես բարձրակարգ տեսակների մոտ, որոնց ուղեղի ծավալն ավելի մեծ է։ Դիմային գանգը ինչ-որ չափով տափակած է։ Ատամների (կտրիչների և աղորիքների) թվաքանակը կրճատվել է, իսկ ժանիքները լավ են զարգացած։
Ուսագոտու կմախքը առանձնանում է լավ զարգացած անրակով, որը, նախաբազկի երկու ոսկրերի՝ արմունկոսկրի և ճաճանչոսկրի հետ ապահովում է վերին վերջույթի բարձր շարժունակությունը։
Ստորին վերջույթների գոտու կամ կոնքագոտու կառուցվածքը որոշ տեսակների մոտ փոխվել է՝ երկու ոտքով քայլելուն անցնելու հետ կապված։
Բոլոր պրիմատները, առանց բացառության, թաթաքայլ են, սակայն քայլելու ձևերը տարբեր տեսակների մոտ տարբեր են. Որոշ տեսակներ քայլելիս օգտագործում են բոլոր 4 ոտքերը, սարդանման կապիկները մագլցելու համար օգտագործում են նաև պոչը, լեմուրները տեղաշարժվում են հետին ոտքերով՝ ցատկելու եղանակով, գիբոնների շարժման ձևը կոչվում է բրախիացիա, որի ժամանակ նրանք հաջորդաբար շրջանցում են ծառի ճյուղերը, լիանաները՝ առջևի վերջույթներով դրանցից կառչելու եղանակով։ Նման եղանակով են շարժվում նաև օրանգուտանները, սակայն նրանք օգտագործում են բոլոր 4 ոտքերը։ Շիմպանզեները և գորիլաներն ունակ են որոշ ժամանակ քայլել երկու ոտքով՝ մարդու նման, սակայն նրանք շատ հաճախ հենվում են ձեռքերի վրա, ընդ որում ձեռքերը հենում են հակառակ կողմով։[3]
 
''Սննդառություն և մարսողություն'' - Պրիմատները սնվում են տարբեր տեսակի սննդով։ Նրանց մեծ մասը սնվում է բազմատեսակ պտուղներով, ինչպես նաև տերևներով, անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներով։ Մարսողական համակարգի առանձնահատկությունները կախված են սննդի տեսակից։ Ընդհանուր առմամբ բոլոր պրիմատներին բնորոշ է պարզ, միախցիկ ստամոքսի, կույր աղիքի, որտեղ ճեղքվում է բուսական սնունդը, և համեմատաբար կարճ բարակ աղիքի առկայությունը։ Ատամների ձևը ևս կախված է սնման եղանակից։ Ժանիքները հաճախ լավ արտահայտված չեն, մեծ և փոքր աղորիքներն ունեն կաթնասուններին բնորոշ բրգային մակերևույթ, հարմարված են միջատներին ու փափուկ մրգերը մշակելուն և ունակ չեն ճյուղեր, խոտ կամ այլ կոշտ բուսական զանգվածներ ծամելու։ Որոշ տերևակեր լեմուրների բարակ աղիքը բավականին երկար է, քանի որ այն անհրաժեշտ է նման տեսակի սննդի նորմալ մարսման, մանրացված մասնիկների ներծծման համար։ Մանգոբեյների ատամների էմալը բավականին հաստ շերտ է կազմում և դա նրանց տալիս է կոշտ պտուղները, օրինակ՝ պնդուկը, կրծելու հնարավորություն։ Երկարակրունկներ անցել են գիշատիչ կենսակերպի և սնվում են միայն միջատներով, խեցգետնակերպերով, ինչպես նաև մանր ողնաշարավորներով։ Կապուցիններն ամենակեր են, սնվում են պտուղներով, տերևներով, նեկտարով, անողնաշարավորներով, թռչունների ձվերով, ինչպես նաև թռչուններով, մողեսներով, չղջիկներով։ Շիմպանզեների սննդաբաժնի մասն են կազմում նաև այլ պրիմատները։[3]
 
''Նյարդային համակարգի և զգայարանների առանձնահատկությունները'' – Պրիմատների նյարդային համակարգը բնորոշվում է լավ զարգացած կիսագնդերի կեղևով, մեծ թվով ակոսների և գալարների առկայությամբ։ Այս ամենը բնորոշ է հատկապես բարձրագույն պրիմատներին, մասնավորապես՝ մարդանման կապիկներին։ Օրանգուտանների ուղեղի ծավալը կազմում է 397սմ³, շիմպանզեինը՝ 400սմ³, գորիլայինը՝ 469սմ³, մարդունը՝ 1200սմ³։ Քիչ կազմավորված տեսակների գլխուղեղը համեմատաբար հարթ է, փոքր, պարունակում է քիչ քանակությամբ ակոսներ և գալարներ։ Հատկապես լավ է զարգացած նոր կեղևը, որը ապահովում է շրջակա միջավայրի ընկալումը, նուրբ և ճշգրիտ շարժումները և հաղորդակցության տարբեր եղանակները, այդ թվում նաև մարդու խոսքը։
Զգայարաններից հատկապես լավ է զարգացած տեսողությունը։ Նրանք կարողանում են տարբերել 3 հիմնական գույները (կարմիր, կանաչ, կապույտ), ի տարբերություն մյուս բոլոր ընկերավոր կաթնասունների, որոնք տարբերում են միայն երկու գույն, կամ ընդհանրապես չեն տարբերում գույները։ Այդպիսին են նաև որոշ գիշերային կենսակերպ վարող պրիմատներ։ Դիտվում են տարբերություններ նաև սեռերի միջև. Որոշ տեսակների էգերը տարբերում են 2 կամ 3, իսկ արուները՝ միայն երկու գույն։ Դա պայմանավորված է համապատասխան գեներով, որոնք տեղակայված են
X քրոմոսոմում, որը արուների մոտ միշտ ներկայացված է մեկ օրինակով։ Տարբեր գույներ տեսնելու կարողության զարգացումը ինչ-որ չափով պայմանավորված է սննդի բնույթով։ Գունավոր պտուղներով սնվող տեսակների համար պտղի գույները տարբերելու անհրաժեշտություն է առաջանում, իսկ այն տեսակները, որոնք սնվում են միայն տերևներով, այլ գույներ տարբերելու անհրաժեշտություն չունեն, նրանք տարբերում են հիմնականում կանաչ գույնը։ Մյուս գործոնը օրվա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կենդանին ակտիվ է։ Գիշերային կենսակերպ վարող տեսակները չեն կարող մթության մեջ տեսնել գույները, այդ իսկ պատճառով նրանք լուսազգայուն չեն։ Նրանց աչքը, ինչպես կատուներինը, ունի հայելային թաղանթ;
Գենետիկական հետազոտությունների համաձայն պրիմատների առանձնացումը պլեզիադապիսներից տեղի է ունեցել կավճի ժամանակաշրջանում՝ մոտ 80 միլիոն տարի առաջ, իսկ դրանից 10-15 միլիոն տարի հետո տեղի է ունեցել պրիմատների դիվերգենցիան, որի հետևանքով առաջացել են Խոնավաքիթ (Strepsirhini) և չորաքիթ (Haplorhini) պրիմատների ենթակարգերը։ Խոնավաքիթ պրիմատների հնագույն ներկայացուցիչներն են հանդիսանում Ադապիանմանները (Adapiformes), որոնք առանձնացել են են մեզոզոյի և կայնոզոյի սահմանում ու ներկայացված են եղել 3՝ Adapidae, Sivaladapidae, Notharctidae ընտանիքներով։ Այս կենդանիները բնակվել են Եվրասիայում, հս. Ամերիկայում, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսում։ Վերջին ընտանիքին են պատկանում Notharctus և Darwinius ցեղերը, որոնք հիշեցնում են ժամանակակից լեմուրներին, ունեին ճկուն մեջք, երկար, մագլցելուն հարմարված ձեռքեր և ոտքեր։ Սրանք հավանաբար սնվում էին պտուղներով և անողնաշարավորներով։ Միևնույն ժամանակահատվածում է տեղի ունեցել նաև ներկայիս լեմուրների (Lemuriformes) և լորիների (Lorisiformes) բաժանումը։ Սրանք պահպանել են գիշերային կենսակերպը և շրջակա աշխարհի ընկալման հոտառական եղանակը։ Աֆրիկայում և Ասիայիում բնակվող Լորիների (Loridae) և գալագոների (Galagidae) ընտանիքների բրածո տեսակները հայտնի են եղել միոգենի ժամանակ։ Վաղ միոցենի ընթացքում Լեմուրանմաններից առաջացել են դաուպոբենտոնիդները (Daupobentoniidae), իսկ ուշ միոգենում նաև մկնային լեմուրները (Cheirogaleidae), լեպիլեմուրները (Lepilemuridae), պատմության ընթացքում ոչնչացած մեգալոպոդները (Megalapadidae), որոնք արտաքինից նման էին կոալաներին և լեմուրները (Lemuridae), իսկ սրանցից ավելի ուշ ձևավորվել են Ինդրիները (Indriidae)։ Լեմուրների գենոմի ուսումնասիրությունը ցույց է տալիս նրանց մեծ տարբերությունը մյուս խոնավաքիթներից, որը պայմանավորված է Մադագասկար կղզու մեկուսացման հետ։ Հավանաբար կղզին բնակեցվել է միայն մեկ միգրացիայի ժամանակ, որից հետո այստեղ տարածված տեսակները լրիվ մեկուսացել են մայրցամաքից։
 
Պրիմատների երկրորդ ճյուղը՝ Չորաքիթները, ևս սկզբնական շրջանում տարածված է եղել Լավրազիայում։ Գրեթե 60 միլիոն տարի առաջ՝ Պալեոգենի սկզբում, առաջացել են Երկարակրունկանմանները (Tarsiiformes), որոնք այժմ ներկայացված են մեկ՝ երկարակրունկների (Tarsiidae) ընտանիքով։
Նույն ժամանակում են առաջացել նաև չորաքիթների երկրորդ ճյուղի՝ կապիկների (Simiiformes) առաջին ներկայացուցիչները։ Սրանք դեռևս վարում էին գիշերային կենսակերպ, սակայն հետզհետե անցնում էին ցերեկայինի։ Այս անցումը ուղեկցվում էր նախնիների կորցրած եռագույն տեսողության վերականգնմամբ, որը հնարավորություն էր տալիս հեռավորության վրա գնահատել պտուղների ուտելիությունը։ Շփման եղանակների (ժեստեր, միմիկա, դիրքեր և այլն) զարգացման հետևանքով սրանց մոտ թուլացել է հոտառությունը, հետևաբար փոքրացել է նաև ուղեղի համապատասխան բաժինը, իսկ տեսողության համար պատասխանատու ծոծրակային բիլթը՝ հակառակը, մեծացել է։ Բնակության միջավայրը աստիճանաբար տեղափոխվել է դեպի հարավ՝ ընգրկելով [[հարավարևելյան Ասիա]]ն և [[Աֆրիկա]]ն։
 
 
== Գրականություն ==
* Մ.Ե. Համբարյան, «Ողնաշարավորների կենդանաբանություն», հատոր 4, Երևան, 2002 թ։
== Արտաքին հղումներ ==
* https://enc.elgeran.ru
* https://www.zooeco.com