«Ուրմիայի գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ուրմիա ՀոթՔաթ գործիքով
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
|Կորուստներ2 =
}}
'''Ուրմիայի ռազմագործողություն''' ([[1915 թվական]]<nowiki/>ի [[հունվար]]-[[հունիս]]), ռուսական [[Կովկասի 2-րդ հեծելազորային կորպուս|Ադրբեջանական բանակ]]<nowiki/>ի զորամասերի գործողությունները [[Ուրմիո լիճ|Ուրմիա լճի]] շրջանում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ի Պարսից պատերազմաշրջանի ընթացքում:
== Ադրբեջանական ուղղություն ==
Ադրբեջանական ռազմագործողությունների երկրորդական ուղղությունը գտնվում էր [[Կովկասյան I բանակային կորպուս|Կովկասյան բանակ]]<nowiki/>ի ամենաձախ թևում և ձգվում էր [[Թավրիզ]]<nowiki/>ից և [[Ուրմիո լիճ|Ուրմիա]]<nowiki/>յից մինչև [[Ռավանդուզի ռազմագործողություն|Ռավանդուզ]] և [[Մոսուլ]]: [[Վանա լիճ|Վանա լճի]] հարավ-արևելյանհարավարևելյան լեռներն այդ ուղղությունը անջատում էին հիմնական ռազմաճակատից: Տարածքում քիչ էին հարմարավետ ճանապարհները, նրանց մեծ մասը շրջանցիկ էին<ref>Масловский, с. 26</ref>:
 
[[1909]]-[[1912]] թվականների ինտերվենցիայի ժամանակներից ռուսները [[Թավրիզ]]<nowiki/>ում և [[Ուրմիո լիճ|Ուրմիա]]<nowiki/>յում մեծ ջոկատ էին պահում, որը պատերազմի ժամանակ օգտագործվեց Ջուլֆայից Էրիվան և [[Գանձակ|Ելիզավետպոլ]] գնացող ճանապարհների պաշտպանության համար: Որպեսզի կանխվի թուրք լրտեսների կողմից ռազմատենչ քրդերի և շահսևենների՝ [[Ռուսաստան]]<nowiki/>ի դեմ ապստամբելու հավանականությունը, [[Ադրբեջան (Իրան)|Իրանական Ադրբեջան]]<nowiki/>ի հյուսիս-արևմուտքում 2-րդ Կովկասյան հրաձգային հրետանային դիվիզիայի և 2-րդ Կովկասյան հրաձգային գումարտակի, 4-րդ Կովկասյան կազակական դիվիզիայի և 27-րդ սահմանապահ բրիգադի ¾ գումարտակի կազմում ջոկատ կենտրոնացվեց: Ընդհանուր՝ հետևակային 8 ¾ գումարտակ, 24 հարյուրյակ և 24 հրանոթ<ref name="autogenerated1">Масловский, с. 65</ref>:
 
Ադրբեջանական բանակի ղեկավար նշանակվեց գեներալ Ֆ. Գ. Չերնոզուբովը: Նրա առջև խնդիր դրվեց հետևել և ապահովել Մոսուլ-Ռավանդուզ-Թավրիզ և Վան-Ուրմիա ուղղությունը: Այդ նպատակով զորքերը գրավեցին շրջանի կարևորագույն վայրերը՝ Թավրիզը, Խոյը, Դիլմանը և Ուրմիան, և դեպի [[Մարաղա]], Սոուչ-Բուլագ և [[Մակու]] առաջ քաշեցին ոչ մեծ առաջապահ ջոկատները<ref name=autogenerated1 />:
Տող 26.
Ի սկզբանե ջոկատը ենթակա էր 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի գեներալ Պ. Ի. Օգանովսկուն, բայց կապված զորամասերի՝ 400 կմ երկարաձգվող ճակատային գծի կառավարման դժվարությունների և կորպուսի ու ջոկատի առջև դրված խնդիրների տարբերությունների հետ, հետագայում առանձնացվեց որպես ինքնուրույն ռազմական միավոր, որն անցավ բանակի հրամանատարության անմիջականորեն ենթակայության տակ<ref>Масловский, с. 141</ref>:
 
Աստիճանաբար, ջոկատը ոչ մեծ մարտերով տեղափոխվեց արևմուտք՝ սեղմելով թուրքերի և քրդերի սահմանապահ և ժանդարմերական զորամասերը և դեկտեմբերին գրավելով Կոտուրը, Բաշկալեն և Սարայը<ref name=autogenerated1 />:
 
Մինչև [[1914 թվական]]<nowiki/>ի [[դեկտեմբեր]]<nowiki/>ն<nowiki/> այս ուղղությամբ տեղի ունեցած բախումները ոչ նշանակալի էին, բայց արդեն նոյեմբերին թուրքերը սկսեցին ակտիվանալ Ռավանդուզի շրջանում, իսկ Վանի շրջանում հայտնվեցին 37-րդ հետևակային դիվիզիայի զորամասերը<ref>Масловский, с. 77</ref>:
Տող 41.
Թուրքերը ոչ մեծ ջոկատներով նվաճեցին ռուսների կողմից լքված քաղաքները: [[Հունվարի 1]]-ին (14) կամավորական ջոկատները, սահմանապահները և քրդական հեծելազորը մտան Թավրիզ և շուտով հասան Խոյ:
 
== Ռուսների հարձակում ==
Վերադառնալով [[Սարիղամիշ]]ից՝ գեներալ Ն. Ն. Յուդենիչը Չեռնոզուբովին հրամայեց վերականգնել իրավիճակը: Թուրքերի և քրդերի հետ եռօրյա համառ մարտերից հետո հունվարի 15-ին (28-ին) գրավվեց Սուֆիանը, հաջորդ օրը, դարձյալ կռիվ մղելով, Զաբարլին, և ամսի 17-ին (30-ին) ռուսները մտան հակառակորդի կողմից լքված Թավրիզ<ref name=autogenerated4>Масловский, с. 155</ref>:
 
[[Փետրվարի 16]]-ին (29-ին) Նազարբեկովի՝ 1-ին Պոլտավյան կազակական գնդով և 8-րդ Կովկասյան հրաձգային գնդով ամրացված զորամասերը Սուֆիանից առաջ քաշվելով թուրքերի կողմից՝ անցան հարձակման և առանց կռվի զավթեցին Դիլմանը<ref name=autogenerated4 />:
 
Այս դիրքերում ջոկատը մնաց մինչև ապրիլի 10-ը (23-ը)<ref name=autogenerated4 />:
 
== Թուրքական հարձակում ==
Ապրիլի սկզբին Վանա լճի շրջանում կենտրոնացվեցին թուրքական զորքեր և ամսվա կեսերին 3-րդ Միացյալ և 37-րդ դիվիզիաները, որոնք ներառված էին Խալիլ բեյի հրամանատարության ներքո գտնվող կորպուսի մեջ, քրդական հեծելազորի հետ ներխուժեցին պարսկական տարածք և գրավեցին Ուրմիան՝ պլանավորելով շարժվել դեպի [[Գանձակ|Ելիզավետպոլ]] և [[Բաքու]]: Այդ ժամանակ թուրքերի թիկունքում սկսվեց [[Վանի հերոսամարտ|Վանի ապստամբություն]]<nowiki/>ը, և նույն կորպուսի կազմի մեջ մտնող 5-րդ դիվիզիան ստիպված եղավ այդ ուղղությամբ ճնշում գործադրել<ref name=autogenerated3>Масловский, с. 156</ref><ref>История первой мировой войны 1914-1918 гг. Глава пятая. Кампания 1915 г.</ref>:
 
37-րդ դիվիզիան դիրքավորվեց Բաշկալեի շրջանում, իսկ Խալիլ բեյը 3-րդ Միացյալ, ժանդարմերական և սահմանապահ զորամասերի հետ (10-12 գումարտակ, 12 թնդանոթ, մի քանի հազար քրդեր) ապրիլի 16-ին (29-ին) Դիլմանից դուրս մղեցին ռուսներին և սկսեցին հետապնդել նրանց: [[Թովմաս Նազարբեկյան|Նազարբեկով]]<nowiki/>ին անհապաղ համալրում ուղարկվեց, և ապրիլի 17-ին (30-ին) վերջինս զբաղեցրեց Դիլմանից 6 կմ հյուսիս գտնվող Մոհանջիկի դիրքերը՝ ունենալով 8,5 գումարտակ, 12 թնդանոթ և 12 հարյուրյակ<ref name=autogenerated3 />:
 
Ապրիլի 18-ի (մայիսի 1-ի) լուսադեմին թուրքերը սկսեցին հարձակումը՝ նպատակադրված լինելով նվաճել ջոկատի թևերը, 4 կամ 5 համառ գրոհներ ձեռնարկեցին, բայց պարտվեցին՝ ավելի քան հազար սպանված տալով: Հաջորդ օրը Նազարբեկովը մտադրվել էր հարձակում սկսել, բայց թուրքերը գիշերը հապշտապ նահանջեցին<ref name=autogenerated3 />:
 
Մայիսի կեսերին Ադրբեջանական ջոկատի ուժեղացման համար բանակի պահեստազորից արձակվեց 4-րդ Կուբանյան պլաստունյան բրիգադը՝ գեներալ Մ. Մ. Մուդրիյի հրամանատարությամբ<ref>Масловский, с. 157</ref>:
 
== Շարպանտյեի ռեյդ ==
 
{{main|Շարպանտյեի ռեյդ}}
 
Ադրբեջանական ջոկատների դիրքերի ապահովման և Մանազկերտից հարձակվող 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի զորամասերին օգնելու համար որոշվեց զանգվածային հեծելազորային ռեյդ իրականացնել Ուրմիա լճի և ավելի հեռու՝ [[Վանա լիճ|Վանա լճ]]<nowiki/>ի շրջակայքում: Մայիսի 9-ից (22-ից) մինչև հունիսի 13-ը (26-ը) գեներալ Ն. Ռ. Շարպանտյեի ձիավորների խմբավորումը դուրս գալով [[Թավրիզ]]<nowiki/>ից՝ շրջանցեց լիճը, ճանապարհին գրավելով Միանդոաբը, Նեգեդեն և Ումիան, այնուհետև ուղևորվեցին արևմուտք, հասան Վան քաղաք, որից հետո Վանա լճի հյուսիսային ափով մոտեցան Ադիլջևազին:
 
Խալիլ փաշա դարձած Խալիլ բեյի զորքերը մաքրեցին Ուրմիա լճի շրջակայքը և հապշտապ քաշվեցին դեպի արևմուտք, ուր և կանգ առան Բաշկալեի մոտ: Մայիսի 15-ին (28-ին) Նազարբեկովը այդտեղ կենտրոնացրեց 10 գումարտակ, 12 թնդանոթ և 12 հարյուրյակ և պատրաստվեց հաջորդ օրը գրոհել թշնամու վրա, բայց թուրքերը գիշերը գաղտնի ճամփա ընկան և լեռնանցքով հեռացան դեպի արևմուտք: Նազարբեկովը շարժվեց հարավ, ավելի քան մեկ շաբաթ թափառեց ասորիներով բնակեցված լեռներում և հունիսի 2-ին (15-ին) վերադարձավ [[Ադամակերտ|Բաշկալե]], ուր, ինչպես Ադրբեջանական հետևակային բոլոր ջոկատները, [[Մանազկերտի ճակատամարտ|Մանազկերտ]]<nowiki/>ի մոտ 4-րդ Կովկասյան կորպուսին միանալու հրաման ստացավ <ref>Масловский, с. 162</ref>: