«Մոնրեալի գեղարվեստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 13.
Ձեռքբերումները պահելու համար մշտական տեղ չունենալու պատճառով Արվեստի ասոցիացիան ի վիճակի չէր ո'չ ձեռք բերելու աշխատանքներ, ո'չ էլ հավաքորդներից աշխատանքներ փնտրելու: Հաջորդ քսան տարիների ընթացքում կազմակերպությունը գոյատևել է շրջիկ կարգավիճակով, որի ընթացքում իր ցուցադրությունները ներկայացրել է Մոնրեալի տարբեր վայրերում<ref>Georges-Hébert Germain, ''Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal'', 2007, @p.25.</ref>:
 
1877 թվականին մոնրեալցի գործարար Բենայա Գիբը թանգարանին բացառիկ նվեր է տալիս, որը ներառում էր նրա արվեստի հավաքածուից 72 կտավ և 4 բրոնզե ստեղծագործություններ: Բացի արվեստի հավաքածուն, նա թանգարանին է նվիրում նաև [[Ֆիլիպս հրապարակ]]ի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան հատվածում գտնվող շենքը, այնուհետև նաև 8000 դոլար գումար, պայմանով, որ այդ վայրում երեք տարիների ընթացքում կառուցվի նոր թանգարան<ref>Georges-Hébert Germain, ''Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal'', 2007, @p.30.</ref>: 1879 թվականի մայիսի 26-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Սըր Ջոն Քեմփբել Արգայլի 9-րդ դուքսը բացեց Մոնրեալի գեղարվեստական ասոցիացիայի արվեստի պատկերասրահը, Կանադայի պատմության մեջ առաջին շենքը, որը պետք է կառուցվեր հատուկ արվեստի հավաքածուի համար<ref>Georges-Hébert Germain, ''Un musée dans la ville. Une histoire du musée des beaux-arts de Montréal'', 2007, @p.26.</ref>: Ֆիլիպս հրապարակում գտնվող պատկերասրահը բաղկացած էր ցուցասրահից, մեկ այլ փոքրիկ սենյակից (հայտնի էր որպես ընթերցասրահ)<ref name="reading" /> գրաֆիկական աշխատանքների համար, ինչպես նաև դասախոսությունների սրահից և սաղմնային արվեստի դպրոցից: 1893 թվականին թանգարանն ընդլայնվեց: Արվեստի ասոցիացիան անցկացրեց իր անդամների կողմից կազմված աշխատանքների ամենամյա ցուցադրություն, ինչպես նաև Գարնանային սրահը նվիրվեց Կանադայի կենդանի արվեստագետների աշխատանքներին:
 
Բենայա Գիբի նվերը թանգարանային հավաքածուի հիմնադրման ջրբաժանն էր: Առատաձեռն պարգևը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության մեջ, որի շնորհիվ նվիրատվությունները բազմապատկվեցին: