Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
== Մոնղոլների առաջխաղացում ==
 
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երում քոչվորական կյանք են վարել ներկայիս [[Մոնղոլիա]]յի տարածքում և [[Արևելյան Սիբիր]]ի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև [[թաթարներ]]։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու [[մոնղոլական կայսրություն|մոնղոլական կայսրության]] հիմնադիրը [[Չինգիզ խան]]ն էր ([[1155]]–[[1227]])։ Նրա ստեղծած տերությունը ներառել է [[Մոնղոլիա]]ն, [[Սիբիր]]ի հարավը, [[Չինաստան]]ի հյուսիսը, [[Միջին Ասիա]]ն։ Մայրաքաղաքը [[Կարակորում]]ն էր ([[1235]])։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ [[Ուգեդեյ]]ի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև [[Չինաստան]]ի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել [[Կորեա]]յի դեմ։
[[Պատկեր:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|մինի|ձախից|[[Չինգիզ խան]]]]
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
[[1241]] թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են [[Հունգարիա]], պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է [[Լեհաստան]], պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, [[1241]] թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից [[Ավստրիա]]յի և [[Խորվաթիա]]յի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ [[1242]] թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիայի]], [[Սերբիա]]յի և [[Բուլղարիա]]յի տարածքներով նահանջել է [[Կենտրոնական Եվրոպա]]յից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ [[Ոսկե Հորդա]]ն ([[1266]]-[[1502]])։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
 
Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը ([[1256]]), [[1258]] թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլայ]]ի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս [[1253]] թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[Պատկեր:Mongol Empire map.gif|մինի|[[Մոնղոլական կայսրություն]]]]
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև [[1273]] թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, [[1274]] և 1281 թվականներին երկու անհաջող արշավանք ձեռնարկել [[Ճապոնիա]]յի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը [[1277]], [[1282]], [[1287]] թվականների արշավանքներից հետո գրավել են [[Բիրմա]]ն, սակայն [[1291]] թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները [[Վիետնամ]]ի վրա (1257–58, [[1284]]–[[1285|85]], [[1287]]–[[1288|88]] թվականներ) անհաջողության են մատնվել։
== Մոնղոլները Հայաստանում ==
 
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկաթաբեկի]]ի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
[[Պատկեր:Geor mong aa.GIF|մինի|ձախից]]
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
== Վարչական բաժանում ==
 
Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ [[վիլայեթ]]ների՝
[[Պատկեր:Hasan-Jalal coat of arms.gif|մինի|ձախից|[[Հասան-Ջալալյաններ]]ի դրոշ]]
# [[Վրաստան|Արևելյան ՎրաստանՎրաստանի]]ի թագավորություն և Զաքարյանների ավատ, իշխանություն ([[Այրարատ]], [[Սյունիք]], [[Գուգարք]]) կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ. Հայաստանի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Զաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։
# [[Հայաստան]]ի հարավարևմտյան նահանգները՝ «[[Մեծ Հայք]]ի» վիլայեթ. արոտավայրերով հարուստ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։
# [[Շիրվան]]՝ [[Աղվանք]]
# Առան և Մուղան՝ [[Կուր գետ]]ի հովիտ
 
== Անկում ==
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|300px|աջից|[[Կիլիկյան Հայաստան]]]]
[[Մոնղոլներ]]ը դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, [[Հասան-Ջալալ]] Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ [[13-րդ դար]]ի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ [[1344]] թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։
Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը։ Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ։ Թուրքմենները, որոնք սելջուկ-թյուրքերին ազգակից էին, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը։
 
Թուրքմենական ցեղախմբերից [[Կարա-Կոյունլուների պետություն|կարա-կոյունլուներկոյունլուները]]ը բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին։ Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ [[Ակ-Կոյունլուների պետություն|ակ-կոյունլուներկոյունլուները]]ը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/280/281 Մոնղոլական պետության քայքայումը]</ref>։
 
== Աղբյուրներ ==
| archivedate = 2011-08-27
}}
* [http://www.legendtour.ru/rus/mongolia/text/weatherford_genghis_khan.pdf Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира]
* [http://www.litmir.net/br/?b=160749&p= Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира]
* [http://www.tomovl.ru/century13.html Завоевание Руси татаро-монголами. Интерактивная карта]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1407 Մոնղոլական նվաճումները և Հայաստանը]
 
== Ծանոթագրություններ ==