«Մանա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ)
'''Մանա''' (ուրարտ. սեպագրերում՝ KUR Mana, KUR Manani, աքքադականում 'Mat Mannat Mat Munna, Mat Manas, ելամ'. HarMinija, հին պարսկ.՝ Ar-Mina, Ar-Minija, ասոր.՝ Ar-Meni, եբր.՝ Minni), վաղ ստրկատիրական պետական կազմավորում մ.թ.ա. 9-6-րդ դարերում [[Հայկական լեռնաշխարհ]]ում՝ [[Կապուտան]] (Ուրմիա) լճի ընդարձակ [[ավազան]]ում։
 
Ընդգրկել է [[Մեծ Հայք]]ի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգի տարածքը և հարակից շրջանները։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր [[Ուրարտու]] պետությանը, հարավային և հարավ-արևելյանհարավարևելյան սահմանները հասնում էին Զաղատու գետի հովիտները և [[Փոքր Զաբ|Փոքր Զավի]] ակունքների շրջանը։ Կազմվել է մի շարք «ազգագավառներից» (Անդիա, Զիգերտու, Ուիշդիշ, Սուրիկաշ, Մեսսի և այլն)։ Ուսումնասիրողների (Ո. Դայսոն, Ե. Պորադ, [[Էդվին Գրանտովսկի]]) կարծիքով մանացիները ցեղակից են եղել Հայկական լեռնաշխարհի մյուս բնիկներին և էապես զատորոշվել իրենց արևելյան և հարավային դրացիներից՝ մարական, պարսկական և սեմական ցեղերից։ Մանայի հասարակական-տնտեսական զարգացման մակարդակը համեմատելի է ուրարտականին։ Մանայում հիմնվել էր ժառանգաբար իշխող արքայատուն։ Երկրի կառավարման գործում զգալի դեր էր խաղում նաև տոհմական ավագանին։ Մանայում բարձր զարգացման էին հասել երկրագործությունը, անասնապահությունը, մետաղամշակությունը, արհեստագործությունը։ Արհեստագործական արտադրությունները զգալիորեն կենտրոնացվել էին Մանայի մի շարք խոշոր քաղաքներում (Իզիրտու, Զիբիա, Արմաիդ, Պանզիշ են)։ Մանայից հայտնաբերված արհեստագործական առարկաները (օրինակ, «Սակկզի գանձ») վկայում են ոչ միայն դրանց բարձր մակարդակի, այլև Մանայի և Ուրարտուի ([[մ.թ.ա. 12-րդ դար]]ից նաև սկյութական ցեղերի) փոխազդեցության մասին։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների՝ Մանայում կար դպրություն (հավանաբար ստեղծված ուրարտական և ասորեստանյան սեպագրության հիման վրա)։ Գտածո որոշ առարկաների վրա պահպանվել են նաև մեհենադրոշմ ([[Հիերոգլիֆներ|հիերոգլիֆ]]) գրեր։ Սակայն ցարդ արձանագրություններ չեն հայտնաբերվել Մանայի արքաների անունով։ Մանայի մասին տեղեկություններ են հայտնում մ.թ.ա. 9-7-րդ դարերում ասորեստանյան և ուրարտական արձանագրությունները։ Առաջին տեղեկությունները հաղորդում է Ասորեստանի [[Սալմանասար III]] թագավորը՝ դեպի այդ երկիրն արշավելու (մ.թ.ա. 843 և 829 կամ 828) կապակցությամբ։ Այդ ժամանակ Մանան արդեն կայուն թագավորություն էր՝ Իզիրտու (Զիրտու) մայրաքաղաքով, որի Ուդակի (Ուալկի) թագավորը պաշտպանում էր իր երկիրն ասորեստանյան նվաճողներից։
 
Մ.թ.ա. 820 թվականին Մանան արշավելու մասին հիշատակում է նաև Ասորեստանի [[Շամշի-Ադադ V]] թագավորը։ Հայկական լեռնաշխարհի արյունակից ցեղերի ու նրանց հողերի միավորման ընթացքը գլխավորող Ուրարտու հզոր թագավորությունը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդից հետևողականորեն ձգտում էր միավորել նաև Մանան։ Մ.թ.ա. 807 և 806 թվականներին [[Մենուա]] թագավորը, Ասորեստանի Ադադներարի 3-րդ թագավորին դուրս մղելով Մանայից, հասել է մինչև Դիյալայի գետահովիտը (այժմյան [[Իրաք]]ի հյուսիսային շրջանները)։ Մանայի համար [[Ասորեստան]]ի դեմ համառ կռիվներ են մղել (մ.թ.ա. 781-776, 774) նաև [[Արգիշտի Ա]] և [[Սարդուրի Բ]] թագավորները։ Որոշ ուսումնասիրողների ([[Նիկողայոս Ադոնց|Ն. Ադոնց]], [[Բորիս Պիոտրովսկի|Բ. Պիոտրովսկի]]) կարծիքով Մինուայի, Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի գահակալման ժամանակ ([[մ.թ.ա. 9-րդ դար]]ի վերջ-8-րդ դարի առաջին կես) Մանան միավորվել է Ուրարտու պետությանը։
 
[[Մ.թ.ա. 8-րդ դար]]ի երկրորդ կեսից Մանան, օգտագործելով Ասորեստանի և Ուրարտուի հակասությունները, հպվելով մե'րթ մեկին, մե'րթ մյուսին, հիմնականում պահպանել է իր ինքնուրույնությունն ու ամբողջականությունը։ Այսպես, Մանայի Իրանզու թագավորը, որը սկզբում դաշնակցել է Ուրարտուի [[Ռուսա Ա]] թագավորին (մ.թ.ա. մոտ 735-714), մ.թ.ա. 718 թվականին հարել է Ասորեստանին՝ հարուցելով իր գավառակալ-իշխանների դժգոհությունը։ Վերջիններիս ապստամբական ելույթը նա կարողացել է ճնշել միայն Սարգոն 2-րդի օգնությամբ։ Մ.թ.ա. 716 թվականին Մանայի Ուիշդիշ, Զիգերտու և Անդիա գավառների իշխանները՝ Ռուսա Ա-ի օգնությամբ Ուաուշ լեռան մոտ (Ուրմիայից հյուսիս-արևելք) տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և սպանել են Իրանզուի որդուն և հաջորդին՝ Ազա (Ածա) թագավորին, որը սատարել էր Սարգոն 2-րդին։ Մանայի թագավոր է հռչակվել Ուիշդիշի Բագադատի իշխանը։ Չհանդուրժելով Ուրարտուի օգտին կատարված այդ գահաշրջությունը՝ Սարգոն 2-րդը ներխուժել է Մանա, տապալել Բագադատիին և թագավոր հռչակել Ազայի Ուլուսունու եղբորը։ Սակայն վերջինս, հաշվի առնելով Մանայի ավագանու հակաասորեստանյան տրամադրությունը, մ.թ.ա. 715 թվականին դաշնակցել է Ռուսա Ա-ին՝ նրան պատանդ տալով իր որդուն, ինչպես նաև Ուրարտուին զիշելով Մանայի Ուիշդիշ գավառը և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող 22 [[բերդ]]։ Սարգոն 2-րդը նույն թվականին վերստին ներխուժել է Մանա, գրավել մի շարք քաղաքներ և ընկճել ընդդիմադիրներին։ Մանայի «ավագանու խորհրդի «երաշխավորությամբ Ուլուսունուն հնազանդվել է Սարգոնին՝ նրան տալով հարկ և պատանդներ։ Մ.թ.ա. 714 թվականի ամռանը Սարգոն 2-րդը, օգտվելով կիմերներից պարտություն կրած Ուրարտուի դժվարին իրավիճակից, մտել է Մանայի իր «կրտսեր դաշնակից» կոչված Ուլուսունուի օգնությամբ (պարենով, ձիերով) ներխուժել Ուրարտու, ավերել և կողոպտել նրա հարավային 7 գավառը։ Մանայի միավորման համար Ասորեստանի դեմ պայքարը շարունակել է Ռուսայի որդի [[Արգիշտի Բ]] թագավորը (մ.թ.ա. 714-մոտ 680)։ Ատրպատականի Արտավետ (Արդաբիլ) քաղաքից ոչ հեռու, Սավալան լեռան հարավային լանջին պահպանված Արգիշտի Բ-ի արձանագրությունը վկայում է հարավ-արևելյանհարավարևելյան շրջաններում նրա ձեռք բերած ազդեցության մասին։ Մ.թ.ա. 670-ական թվականներին Ասորեստանի դեմ Մանան և Ուրարտուն դաշնակցել են այդ ժամանակ [[Կուր]]ի և [[Երասխ]]ի միջագետքում հիմնված Ասք անագյան թագավորությանը։
 
Ըստ Ասարխադդոնի արձանագրությունների՝ մ.թ.ա. 674 թվականին Մանայի Իշկուզայի (Ասքանազյան թագավորության) և Կուտիների (կորտիներ-կորդվացիներ) զինակցությամբ, սպառնում էր ներխուժել Ասորեստան։ Մ.թ.ա. 673-ին, երբ հաշտության և փոխօգնության պայմանագիր է կնքվել Ասարխադդոնի և Ասքանագյան Պարտատուա թագավորի (նույնացվում է հունական աղբյուրների Պրոտոթիասին և հայկական աղբյուրների [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդուն]]) միջև, Մանայի Ախշերի թագավորը Ասորեստանի դեմ պայքարում փորձել է դաշնակցել հարևան [[Մարաստան]]ին։ Սակայն Ասորեստանի Աշշուրբանապալ թագավորը հաղթել և տապալել է (մ.թ.ա. 660 կամ 659) Ախշերի թագավորին և Մանայի գահը հանձնել նրա Ուալլի որդուն։ Վերջինս, Աշշուրբանապալին պատանդ տալով իր Երիսինի որդուն և նրա կանանոցը ուղարկելով իր դուստրերից մեկին, դարձել է Ասորեստանի «կրտսեր դաշնակից»։ Այդ հարաբերությունները շարունակվել են մինչև մ.թ.ա. 7-րդ դարի վերջին քառորդը։ Մեծ հզորության հասած Ասքանազյան թագավորությունը, ի դեմս Պարտատուա Պրոտոթիասի որդու և հաջորդի՝ Մադիես թագավորի, մ.թ.ա. 625 թվականին պարտության մատնելով Ասորեստանի [[Նինվե]] քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին, ապա՝ [[Եգիպտոս]]ի [[փարավոն]]ին և [[Փոքր Ասիա]]յում հաստատված կիմերական տրերների ցեղերին, 28 տարի գերիշխանություն է հաստատել [[Մերձավոր Արևելք]]ում ([[Հերոդոտոս]], գիրք 1, 106)։ Մանան և Արարատյան (Ուրարտու) թագավորությունը այդ ժամանակ ռազմաքաղաքական սերտ դաշինքի մեջ են եղել Ասքանազյան թագավորության հետ։ Այդ է պատճառը, որ հրեաների առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 629-586) Հայկական աշխարհը ներկայացնում է որպես հիշյալ երեք թագավորությունների (Արարատ, Միննի, Աշքենազ) միություն ([[Աստվածաշունչ]], Երեմիա, գլ. LI, 27)։ Աստվածաշնչի հին հունական և հայկական թարգմանություններում (Յոթանասնից) այդ թագավորությունները հիշատակվում են հավաքական անունով՝ «Արարատյան թագավորություններ»։ Աստվածաշնչի հին ասորական թարգմանությունը (Պեշիտտա) Մանան հիշատակվում է «Ար-Մենի» անունով, որը համապատասխանում է հին պարսկերեն «Ար-Մինա» կամ «Ար-Մանիյա» և ելամերեն «խարՄինայա» անվանաձևերին։
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ում ելամացիները, [[Մարերի (այլ կիրառումներ)|մարերը]] և պարսիկները իրենց անմիջական դրացի Մանայի և մանացիների անունը տարածեցին նաև բովանդակ Հայոց աշխարհի ու հայ ժողովրդի վրա, որովհետև Մանան արդեն կազմում էր Հայոց միասնական աշխարհի նահանգներից մեկը, իսկ մանացիները՝ հայ ժողովրդի էթնիկական բաղադրամասը։ Աքեմենյանների եռալեզու արձանագրություններում (Բագհաստանա, Նագշ-ի Ռուստամ, Պերսեպոլիս) Հայաստանը հին պարսկական բնագրում հիշատակվում է «Արմինա» կամ «Արմանիյա», ելամերենում՝ «խար-Մինայա», իսկ աքքադերենում՝ «Ուրաշտու» անունով։ Մարաստանի, ապա [[Աքեմենյան Պարսկաստան]]ի աշխարհակալության ժամանակ (մ.թ.ա. 6-4-րդ դարեր) Մանա երկրանունից ծագած Հայաստանի «Արմինա» («Ար-Մինա») օտարաշխարհիկ անունը «Արմենիա», «Առմանա», «Առմոնա», «Ռեմանա» և այլ ձևերով տարածվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=209}}