«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայկական գորգ (արեւմտահայերէն) }}
{{Աուդիո հոդված|Hy-Հայկական գորգ (Armenian carpet).ogg|ապրիլի 11, 2016|4242147}}
[[Պատկեր:Armenian rug Mayr Hayastan, 20th century, No. 2358.jpg|thumbմինի|400px|Մայր Հայաստան, 20-րդ դար]]
'''Գորգ''', բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով ([[բուրդ]], [[մետաքս]], [[վուշ]], [[բամբակ]]), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով<ref>Հայկական սովետական հանրագիտարան , հատոր 3, ՀՍՍՀ ԳԱ, 1977</ref>: Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է [[Ալթայ]]ի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է [[Հայկական լեռնաշխարհ]]ում:
 
Տող 16.
Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։
 
== Ծագումնաբանություն ==
 
[[Պատկեր:Myrrhbearers (Armenian miniature).jpg|thumbմինի|200px|Մանրանկար 13-րդ դարի Ավետարանից]]
 
Հայերենում ''գորգ'' և ''կարպետ'' բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ<ref name="ReferenceB"/>:
 
Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է [[Տավուշի մարզ|ՏավուշՏավուշի]]ի [[Կապտավանք (Տավուշ)|Կապտավանք եկեղեցու]] պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։ Հայագետներ Ղափանցյանն ու Ջահուկյանը գտնում են, որ գորգ բառը պատկանում է խեթերենի բառաֆոնդին, ուր և հիշատակվում է kurka ձևով<ref>Գ. Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, 1961, Երևան, Գ. Ջահուկյան, «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան», 1987, Երևան</ref>: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին ուղղակիորեն գրում է, որ գորգ բառը հայկական ծագում ունի և նշանակում է -նախշ.<ref>М. В. Бабенчиков. Народное декоративное искусство Закавказья и его мастера. Госархитектуриздательство, 1948. 173 с. С. 67</ref>:
Մինչդեռ [[խեթերեն]]ի մասնագետ Է. Սարտիվենտն ու Պ. Ժաանը եզրակացնում են, որ խեթերեն kurka բառը նշանակում է քուռակ կամ ձիու քնփուշ<ref>Puhvel, Jaan, Hittite etymological dictionary. vol. 4. Berlin, New York, Amsterdam: Mouton, pp. 267-268</ref>:
 
Տող 28.
Այսպիսով, եվրոպական լեզուներն արտացոլում են ոչ թե հայերենի սկզբնական՝ «կապերտ» ձևը, այլ միջին հայերենի «կարպետ» տարբերակը։
 
Արաբ ժամանակագիրները վկայում են, որ կալի, խալի համ հալի բառը ծագել է [[Կարին]] քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործւոոթյան խոշոր կենտրոն էր։ Արաբներն այն, հարմարեցնելով Կարնո քաղաք անվան հետ, կոչել են Քալիքալա<ref>David Tsitsishvili, Գերիմով, Ստեփանյան Rugs and Carpets from the Caucasus, 1984, Leningrad, № 672(7-20); p. 100</ref>: Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին գրում է, որ իր գորգերով հայտնի Կարին քաղաքից, որը ռազմավարական դիրք էր զբաղեցնում [[Պարսկաստան]] և [[Եվրոպա]]յի միջև, «արտահանում են քալի կոչվող գորգեր»<ref name="vostlit.info">[http://www.vostlit.info/Texts/rus2/Bakuwi/frametext5.htm Абд ар-Рашид ал-Бакуви «Книги о памятниках и чудеса царя могучего» Пятый климат]</ref>: Իսկ 13-րդ դարի արաբ գիտնական Յակուտ ալ Համավին նշում է, որ գորգերը Քալիքալա քաղաքի արաբական կրճատված անվանումից՝ Քալի ձևից ստացել են քալի/կալի/խալի անվանումը<ref>Ա. Տեր-Ղևոնդյան, «Արմենիա ի արաբսկիյ խալիֆատ», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 205-206</ref><ref>Deutscher Kaliverein, “Kali,” Brill Archive, 1907, p. 109</ref>:
 
== Հայ գորգագործության պատմությունը ==
 
[[Պատկեր:Arm carpet Esfahan.JPG|thumbմինի|220px|leftձախից|Գորգ [[Սպահան]]ից՝16-րդ դարի վերջ, 17-րդ դարի սկիզբ: Գորգում օգտագործված են [[Աղթամար|ԱխթամարԱխթամարի]]ի [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ եկեղեցու]] պատկերները]]
 
[[Հայեր|Հայոց]] մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից<ref>{{cite book | title=Պատմական ակնարկ հայկական գորգագործության մասին | publisher=ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների | year=Թիվ 11, 1952 թ | location=Երևան | pages=99-116, 2 նկ}}</ref>: Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։
Տող 44.
[[Հայոց Ցեղասպանություն|Ցեղասպանության]] ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։
 
[[1921]] թ. [[Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային ԱդրբեջանԱդրբեջանին]]ին բռնակցվելուց հետո Արցախում սկսվել է հայաթափման լայնածավալ ծրագրի իրականացում, որի շրջանակում կարևոր տեղ ուներ գորգը՝ մասնավորապես դրանց էթնիկական պատկանելիության հարցը։ Դա հատկապաես կանոնավոր ու ծրագրված ընթացք ստացավ 1960-70-ական թվականներից։ Բաքվից հատուկ հրահանգներով ուղարկված առանձին գործակալներ շրջում էին Ղարաբաղի հայկական բոլոր գյուղերով ու բնակչությունից հավաքում հին ձեռագործ գորգերը՝ դրանց դիմաց հանձնելով գործարաններում արտադրած նոր ու առանձնակի արժեք չներկայացնող գորգեր։ Նման «փոխանակություննե ավելի ճիշտ խաբեության և թալանի ակնհայտ դրսևորում էր։ Նաև այդպիսի քաղաքականության շնորհիվ է, որ Բաքվում ստեղծվեց գորգի թանգարան, որով Ադրբեջանն այսօր ներկայանում է աշխարհին որպես թե գորգագործական հին մշակույթ ունեցող ժողովուրդ<ref>Մելանյա Բալայան, «Արցախի գորգագործական մշակույթի ուսումնասիրման հարցի շուրջ», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 17</ref>:
 
Հիմնականում այս ամենի հետևանքով է, որ հայկական գորգարվեստը տարածում գտավ նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին [[Տրանսիլվանիա]]յի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ [[1915]] թ. [[Ցեղասպանություն]]ից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ [[1950]]-ականներից սկսած՝ նաև գործարաններ<ref>Ստեֆանո Իոնեսկու, «Ռումինիայի հայ գորգագործները», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 35</ref>:
Տող 50.
Չնայած որ գորգը իրականում հայոց պատմամշակութային ժառանգության կարևոր բաղադրամասերից մեկն է, դրա դերն ու նշանակություն առ այսօր լիարժեքորեն ուսումնասիրված և արժևորված չէ։ Դժբախտաբար, հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավականին երկար ուղի, արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։
 
=== Նախաքրիստոնեական ժամանակաշրջան ===
[[Պատկեր:Map of Armenian Rug Weaving Culture by Ashkhunj Poghosyan.jpg|մինի|400px|Հայ գորգագործության մշակույթը 19‑20‑րդ դարերում, քարտեզ]]
Գորգագործությունը Հայաստանի հնագույն արհեստներից մեկն է։ [[Ասորեստան]]ի թագավոր [[Սարգոն Բ]]-ի Ք.ա. [[714]] թ. արձանագրություններում նշվում է [[Ուրարտու]]ում գործված կարմիր գործվածքների մասին<ref>Ջանիս Բեդուկյան, «Հայկական կարպետներ եվ կարպետագործ գործվածքներ. կառուցվածքի ու զարդահորինվածքի համեմատական ուսումնասիրություն», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 23</ref>: Ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են [[Արթիկ]]ի շրջանում, [[Թեյշեբաինի|Կարմիր ԲլուրԲլուրում]]ում և [[Անի]]ում և թվագրվում են Ք.ա. 13-րդ դար։
 
[[2007]] թ. Արենի 1 քարայրում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ։ Դրանք ունեն չափազանց լավ պահպանվածություն, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ծագումն ու զարգացումը<ref>Լուսինե Մարգարյան, «Արենի 1 քարայրի նորահայտ գործվածքները որպես հայկական մանածագործության ուսումնասիրության սկզբնաղբյուր», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 56</ref>:
Տող 61.
Անտիկ դարաշրջանի հեղինակների վկայություններից պարզ է դառնում նաև, որ հին Հայաստանում գոյություն ունեցող արհեստներից՝ [[կավագործություն]]ից և [[հյուսնագործություն]]ից զատ լայնորեն տարածված էր նաև [[ջուլհակություն]]ը: Արհեստավորական արտադրությունն ակտիվորեն արտահանվում էին հարևան երկրներ։ Այսպես, օրինակ, [[Հերոդոտոս]]ն իր աշխատությունում գրում է, որ հայերը առևտուր էին անում [[Միջագետք]]ի երկրների հետ՝ ապրանքներ փոխադրելով [[Եփրատ]] գետով<ref>Геродот, Книга I Клио, пункт 194</ref>: [[Ջուլհակագործություն]]ը [[Հայաստան]]ում զգալիորեն վերելք ապրեց հաջորդ, այսպես կոչված հելլենիստական ժամանակաշրջանում՝ սկսած Ք.ա. 3‑րդ դարից։ Նույն ժամանակաշրջանում զարգանում էին նաև միջազգային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, որոնք աներևակայելիորեն խթանեցին տարանցիկ առևտրի զարգացումը։ Վերջինս կայուն կերպով զարգանում էր նաև [[Հայաստան]]ում՝ ներգրավելով երկիրը առևտրի փոխանակման մեջ հարևան և հեռավոր երկրների հետ<ref>Я. Манандян, “О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен (V в. до н. э. - XV в. н. э.)”, Ереван, 1954</ref>: Արհեստավորական ապրանքների արտադրությունը շարունակվեց ընդհուպ մինչև Ք.ա. 4-րդ դարը, երբ հայ բնակչությունը, այդ թվում նաև մեծ թվով արհեստավորներ, պարսից շահ [[Շապուհ Բ]]-ի կողմից բռնի կերպով վերաբնակեցվեցին և տեղափոխվեցին Պարսկաստան<ref>Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», Երևան, 1987, էջ 133</ref>: Այսպիսով, կենցաղային կյանքը, արհեստներն ու արվեստը [[Հայաստան]]ում անկում են ապրում և վերածնվում միայն երկու դար անց։
 
==== Պազիրիկ գորգ ====
[[Պատկեր:Pazyryk.jpg|thumbմինի|400px|Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է: Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Ներկված է հայկական [[որդան կարմիր]]ով,<ref name=vk1>Л. С. Гавриленко, Р. Б. Румянцева, Д. Н. Глебовская, Применение тонкослойной хромотографии и электронной спектроскопии для анализа красителей древних тканей. Исследование, консервация и реставрация этнографических предметов. Тезисы докладов, СССР, Рига, 1987, стр. 17-18. (PDF) {{ref-ru}}<blockquote>В ковре нити темно-синего и голубого цвета окрашены индиго по карминоносным червецам, нити красного цвета - аналогичными червецами типа [[Որդան կարմիր|араратской кошенили]].</blockquote></ref><ref name=vk2>[[:File:Ashkhunj Poghosyan, On origin of Pazyryk rug, Yerevan, 2013(2).pdf|Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ» գորգի ծագումնաբանության մասին, Երևան, 2013, էջ 1-21 {{ref-hy}}, էջ 22-37 {{ref-en}} (PDF)]]</ref> [[Ռուսաստան]], [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժ]]]]
 
Նախաքրիստոնեոկան ժամանակաշրջանի գորգարվեստին վերաբերող ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Դրա ուսումնասիրությունը կարևոր է հատկապես գորգագործության ծագումնաբաական խնդրի առումով։ Ք.ա. 5-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է [[1949]] թ. Լեռնային [[Ալթայ]]ի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչ մեր ժամանակները։ Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։
Տող 76.
Պազիրիկ գորգի ծագումը [[Հայկական լեռնաշխարհ]]ի հետ կապելու հարցում վերը նշված հիմնավորումների հետ միասին կարևոր փաստ է նրա կարմիր ներկանյութում արարատյան դաշտի [[որդան կարմիր]]ի առկայությունը, որը բացահայտել են [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Էրմիտաժ]]ի մասնագետները։<ref name=vk1 /><ref name=vk2 />
 
=== Միջնադար ===
 
Միջնադարը համարվում է հայկական գորգագործության ոսկեդարը, քանի որ հենց այս ժամանակաշրջանում են սկսում ի հայտ գալ հայկական գորգի որոշակի ոճային առանձնահատկությունները։ Պահպանվել են վաղ միջնադարյան հայկական գորգերի փոքր պատառիկներ, որոնք գտնվել են հայկական մատյանների կազմերում՝ վերականգնման ժամանակ։ Միջնադարյան մատյաններում տեղ գտած պատկերազարդումներն ու մանրանկարները հնարավորություն են ընձեռում նաև պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք ունեին միջնադարյան հայկական գորգերը։ Դրանց ձևերի և ոճերի մեջ հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալները՝
 
[[Պատկեր:Cross carpet.jpg|thumbմինի|250px|18-րդ դարի գորգ՝ խաչերով, Ֆիլադելֆիայի թանգարան]]
 
# ''վիշապագորգ'' – սովորաբար ունենում են [[վիշապ]]ների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր
Տող 98.
{{քաղվածք|Այս քաղաքում պատրաստում են նբրդյա շրջազգեստներ, գորգեր… և այլ հայկական արտադրանքներ: Այստեղ է պատրաստվում նաև «քըրմըզ» կոչվող հայկական ներկը, որով ներկում են մահուդը: Ես պարզեցի, որ այն պատրաստվում է որդի մի տեսակից, որը, շերամորդի նման, մանում է իր շուրջը'<ref>[http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Kavkaz/Karaulov/text1.htm КАРАУЛОВ Н. А. «Сведения арабских писателей X и XI веков по Р. Хр. о Кавказе, Армении и Адербейджане»]</ref>:|}}
 
[[Պատկեր:Armenian rug-8 Sevan.jpg|thumbմինի|leftձախից|250px|Հայկական գորգ, քաղաք [[Սևան (քաղաք)|Սևան]], 19-րդ դարի վերջ]]
 
Մեկ այլ արաբ աշխարհագրագետ՝ Իբն Խաուկալը, խոսելով [[Հայաստան]]ի քաղաքների մասին, բնութագրում է հայկական գործվածքներն ու դրանց կարևորությունը [[Արևելք]]ի միջազգային շուկայում հետևյալ կերպ.
Տող 121.
{{քաղվածք|Այստեղ, ինչպես գիտեք, արտադրվում են աշխարհի ամենաբարակ և ամենագեղեցիկ գորգերը, հյուսվում են նաև կարմիր և այլ գույների ընտիր և հարուստ գործվածքներ: Պատրաստվում են նաև շատ այլ արտադրանքներ<ref>[http://www.vostlit.info/Texts/rus3/Polo/frametext2.htm Марко Поло, «Книга о разнообразии мира», глава XXI]</ref>:|}}
 
=== XVII-XIX դդ. ===
 
[[Պատկեր:Antique lilihan.jpg|thumbմինի|120px|Ուղեգորգ Լիլիհանից]]
 
Պատմական Հայաստանի ողջ տարածքը 13-18-րդ դարերի ընթացքում եղել է թուրքմենական տարբեր ցեղերի, ապա թուրք-պարսկական անընդմեջ պատերազմների թատերաբեմ։ Դրանք ուղեկցվել են համատարած ավարառությամբ, որի արդյունքում էլ հայոց մշակութային արժեքները, այդ թվում նաև գորգերը, դարձել են նվաճողների և նրանց մզկիթների սեփականությունը։
Տող 135.
18-րդ դարում [[Արևելյան Հայաստան]]ը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Այդտեղով էին անցնում [[Եվրոպա]]ն [[Ասիա]]յի հետ կապող առևտրային ճանապարհները։ Մեծացավ [[Հայաստան]]ի քաղաքների դերը, ուր սկսեցին կառուցվել պահեստներ [[Եվրոպա]]յից, [[Չինաստան]]ից, [[Հնդկասատան]]ից, [[Իրան]]ից և [[Թուրքիա]]յից բերվող ապրանքների համար։ Հայաստանը, բացի այլ ապրանքներից, արտահանում էր ղարաբաղյան թելեր և յուրահատուկ երանգավորում և զարդանախշային ձևավորում ունեցող գորգեր<ref name=aii>[http://www.parstimes.com/history/armenians.html Armenians in Iran (ca. 1500-1994)]</ref>: Հայկական առևտրային տները, բացի ներկայացուցչություններից, ունեին նաև անձնական շուկաներ այլ երկրներում։ Այսպիսով, իսպանացի ճանապարհորդ Դոն Գոնզալեսը, ով [[1730]] թ. այցելել էր [[Լոնդոն]], գրում է, որ հայկական շուկան գտնվել է արևելքից Սմիթսոնյան փողոցում, իսկ հյուսիսից Թրեդնիդլ փողոցում<ref>Խաչատուր Դադայան, «Հայոց առևտրատնտեսական ներկայությունն աշխարհում», «Բելգիա», թիվ (14), 2007 թ.</ref>:
 
19-րդ դարի երկրորոդ կեսին գորգագործությունը նոր վերելք է ապրում։ [[Արևմտյան Հայաստան]]ում գորգեր էին գործվում [[Կարին]]ում, [[Բայազետ]]ում, [[Մանազկերտ]]ում, [[Մուշ]]ում, [[Սասուն]]ում, [[Վան]]ում, [[Ախթամար]]ում, [[Նորշեն]]ում, [[Վոստան]]ում, [[Արծկե]]ում, [[Բերկրի]]ում, [[Մոկք]]ում, [[Շատախ]]ում, [[Ակն]]ում և հայկական բնակչություն ունեցող այլ քաղաքներում և շրջաններում։ [[Արևմտյան Հայաստան]]ում և [[Անդրկովկաս]]ի քաղաքներում, ուր բնակվում էին մեծ քանակությամբ հայեր, գորգագործության կենտրոններն էին [[Կարին]]ը, [[Երևան]]ը, [[Օլթի]]ն, [[Սուրմալու]]ն, [[Կաղզվան]]ը, [[Ղարաքիլիսա]]ն, [[Իջևան]]ը, [[Ղասախ]]ը, [[Խնձորեսկ]]ը և [[Հադրութ|ԴիզակԴիզակը]]ը (Հադրութ), 16-18-րդ դդ.՝ [[Մարտակերտ|ՋրաբերդՋրաբերդը]]ը (Մարտակերտի շրջան) և [[Ղարաբաղ]]ը, 19-րդ դարում՝ [[Գյումրի|ԱլեքսանդրապոլԱլեքսանդրապոլը]]ը, [[Ախալքալաք]]ը, [[Ախլցխա]]ն, [[Թիֆլիս]]ը, [[Բոռչալու]]ն, [[Նախիջևան]]ը, [[Ագուիլս]]ը, [[Գանձակ]]ը, [[Պարտավ]]ը, [[Շուշի]]ն և [[Լոռու մարզ]]ը:
 
[[Իրան]]ում հայկական գորգագործությունը հայտնվում է կարճատև ճգնմաժամում, որն առաջին հերթին պայմանավորված Էր [[Ռուսաստան]]ի կողմից հայաբնակ տարածքների նվաճմամբ։ Սակայն շուտով Իրանում իրականացվում են բարեփոխումներ, որոնց արդյունքում երկրի ողջ տարածքում բացվում են հայկական առևտրի տներ։ Հայ առևտրականները, օգտվելով շահերի բարեհաճությունից, առևտրական կապեր են հաստատում [[Հնդկաստան]]ի, [[Ռուսաստան]]ի և [[Եվրոպա]]յի հետ՝ արտահանելով թելեր ու գորգեր<ref name=aii/>:
Տող 147.
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] խոշորագույն ջուլհակագործական կենտրոններում կային բազմաթիվ գորգագործական արհեստանոցներ։ Դարասկզբին Չարլզ Բեյքերը, ով լավ հարաբերություններն ուներ օսմանյան դատարանների հետ, իր հսկողության տակ առավ մի շարք շրջանների հայկական ջուլհակագործական կենտրոնները, այդ թվում նաև Օսմոնյան կայսրության գլխավոր արդյունաբերական տեքստիլի կենտրոնները՝ Բալիքեշիրը, Աքշեհիրը, [[Կոնիա]]ն և [[Նեյոլի]]ն: Նրա մահից հետո ընկերությունը գլխավորեց Սելիլ Էդվարդսը, ում օրոք այն վերակազմավորեց և վերանվանվեց Արևելյան գորգագործական ֆաբրիկա։ Ընկերության գործունեությունը, որ մեծապես կախված էր հայ ջուլհակներից, ընթացավ հաջողությամբ մինչև օսմանյան իշխանությունների քաղաքականության խստացումը քրիստոնյա հպատակների հանդեպ<ref>[http://www.persiancarpetguide.com/sw-asia/Rugs/Persian/Sarouk_Rugs/Sarouk_Sarough_Rugs_and_Carpets.htm Arak Rugs: Guide to Sarouk/Sarough Rugs and Carpets]</ref>:
 
Հայկական գորգագործական կենտրոններ կային նաև [[Իրան]]ում: Դրանք հիմնականում կենտրոնացված էին հայաբնակ քաղաքներում, ինչպիսիք էին [[Թեհրան]]ը, [[Սպահան]]ը, [[Թավրիզ]]ը, [[Ուրմիա]]ն, [[Արակ]]ը, [[Շահնշահր]]ը, Ահվազը և Լիլիհանը։ Իրանի առավել հայտնի հայ գորգագործներն էին Է. Բենլյանը, Ս. Թայրյակյանն ու Կ. Թաուշաջյանը։ Վերջին երկուսը դարձան գորգագործության հիմնադիրները [[ԱՄՆ]]-ում և ստեղծեցին գորգի մի նոր տեսակ, որ կոչվեց «հայկական սարուկ»<ref>P.R.J Ford «Oriental Carpet Design» London:Thames and Hudson, 1981 стр-ца 281 the American Sarouk was originally produced by Mr. S. Tyriakian, the Arak representative of K. S. Taushandjian of New York in the early 1920s</ref>: [[1904]] թ. [[Նյու Ջերսի]] քաղաքում հիմնադրվեց A & M Karagheusian գորգագործական մեծ ֆաբրիկան, որի հիմնադիրներն էին [[1896]] թ. [[Թուրքիա]]յից գաղթած Արշակ և Միրան Կարագյոզյան եղբայրները։ Նրանց ընտանիքում զբաղվել են գորգագործությամբ սկսած [[1818]] թվականից։ Ֆաբրիկան գործել է 60 տարի և ունեցել մինչև 1700 աշխատակից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվել է [[Մանհեթեն (Նյու Յորք)|ՄանհեթենՄանհեթենում]]ում:
 
20-րդ դարի առաջին կեսին բռնկված [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը և հայերի հանդեպ իրականացված [[Հայոց Ցեղասպանություն]|ցեղասպանություն]]ը հիմնովին ավերեցին [[Արևմտյան Հայաստան]]ի տնտեսությունը։ Հարյուր հազարավոր հայ գաղթականներ, մազապուրծ լինելով թուրքական յաթաղանից, ապաստանեցին [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, [[Եգիպտոս]]ում, [[Հունաստան]]ում, [[Ֆրանսիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Իրան]]ում և [[Ռուսաստան]]ում: Հայ բնակչությանը ոչնչացնում կամ տեղահանության էին ենթարկում, իսկ նրանց ունեցվածքն ամբողջությամբ առգրավվում կամ ոչնչացվում էր։ Այսպիսով, [[Թուրքիա]]յում քրիստոնյա բնակչության ոչնչացումից հետո հայկական ավանդական արհեստները գրեթե ամբողջապես դադարեցին գոյություն ունենալ այն կենտրոններում, ուր սրի էր քաշվել հայ բնակչությունը։ Սրա հետ մեկտեղ [[Թուրքիա]]յի տարբեր շրջաններում ստեղծված բազմաթիվ հայկական որբանոցներում որբացած հայ մանուկները դեռ շարունակում էին գործել գորգեր։
Տող 153.
Առաջին համաշխարհային պատերազմի, գաղթականության մեծ հոսքերի և ապա հաջորդած սովի արդյունքում [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան]] և [[Արևելյան Հայաստան]]ում հայկական գորգագործությունն անկում ապրեց։ Այն որոշ չափով վերականգնվեց [[Հայաստան]]ի խորհրդայնացումից հետո, երբ 20-րդ դարի սկզբին սկսեցին հիմնադրվել գորգագործական արտելներ։
 
20-րդ դարի 20-ական թվականներին 150 հայ, փրկվելով [[Հայոց Ցեղասպանություն|ՑեղասպանությունՑեղասպանությունից]]ից, [[Իտալիա]]յի Բարի քաղաքի մոտակայքում Հրանտ Նազարյանի գլխավորությամբ հիմնադրում են [[Նոր Արաքս]] գյուղը, ուր շուտով բացվում է ոչ մեծ գորգագործական գործարան։ Այնտեղ պատրաստված հայկական գորգերը շատ հայտնի էին ինչպես Իտալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Գործարանից գորգեր են գնել մասնավորախպես թագավոր Ֆարուկը, [[Հռոմի Պապ]] [[Պիոս ԺԱ|Պիոս 11]]-րդը և թագուհի Ելենան։ [[Նոր Արաքս]]ի գործարանում պատրաստված գորգերով են ծածկված նաև [[Իտալիա]]յի պետական բանկի պատերը։ Նոր Արաքս գյուղն այսօր էլ գոյություն ունի և շարունակում է զբաղվել հայկական գորգերի արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի Կալաբրիա շրջանում ձևավորվեց երկրորդ հայկական գորգագործական գյուղը<ref>[http://www.mondimedievali.net/microstorie/armeni.htm Marco Brando."Gli Armeni e la Puglia. Una storia millenaria]</ref>:
 
Սովետական իշխանության հաստատումից հետո տարածաշրջանում ստեղծվում են գորգագործության զարգացման նախադրյալներ։ Սակայն [[1929]] թ. գարնանից գյուղերում սկսվեց իրականացվել «ակտիվ կոլեկտիվացման» քաղաքականությունը, որն ուղղված էր կոլեկտիվ տնտեսությունների ավելացմանը։ Զգալիորեն աճեց կոլտնտեսությունների թիվը, իսկ արհեստավորները, այդ թվում և գորգագործները, համախմբվեցին արտելներում։ Արտադրության մեջ սկսեցին ներմուծվել հաստոցներ ու մեքենայացված սարքավորումներ, ինչը նպաստեց ձեռագործ գորգերի արտադրության անկմանը։
Տող 161.
[[2009]] թ. ձեռագործ գորգերի աջակցության ծրագրի շրջանակներում [[Հայաստան]]ի կառավարությունը ընդունեց որոշում, ըստ որի ձեռագործ գորգերի վաճառքն իրականացվելու է առանց եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի<ref>[http://armenpress.am/arm/news/629159/ Հ. Միրզոյան. «Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է հանրապետությունում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը»]</ref>:
 
=== Գորգագործությունն այսօր ===
 
Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թ. Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։
Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։
 
==== Գորգագործական ձեռնարկություններ ====
 
*
Տող 174.
* «Աիդա Սիմոնյան»
 
== Հայկական գորգը կերպարվեստում ==
 
[[Պատկեր:Jan van Eyck 069.jpg|thumbմինի|400px|[[Յան Վան Էյկ]], Տիրամայրը մանուկ [[Հիսուս]]ի, սրբերի և կանոնիկոս Պալեի հետ, 1436, Խրունինգե թանգարան, Բրյուգգե]]
 
17-րդ դարի հայկական գորգերը մեծապես պատկերվել է նաև [[կերպարվեստ]]ում, ինչպես օրինակ, [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Ախթամարի Սուրբ Խաչ]] եկեղեցու բարձրաքանդակներում և միջնադարյան [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] մեջ։ Հաճախ գորգերի և տեքստիլի փոքր պատառիկներն օգտագործվում էին մատյաններ կազմելու համար։ Հենց այս պատճառով է, որ այսօր մեզ են հասել այդպիսի մի քանի հազար պատառիկներ<ref>[http://armenianstudies.csufresno.edu/faculty/kouymjian/articles/armenia_textiles.htm#foot_in_15 Armenia Textiles: An Overview]</ref>:
 
[[Հայկական մանրանկարչություն]]ում և [[որմնանկար]]ներում հաճախ կարելի է հանդիպել [[Աստվածամայր|ԱստվածամորԱստվածամորը]]ը, [[Քրիստոս]]ին, ավետարանիչների և սրբերի՝ պատկերված գորգերով, բարձերով կամ ձեռագործ ծածկոցներով։ Եկեղեցու խորանները, [[խաչքար]]ների բարդ հյուսվածքները, միջնադարյան հայկական ձեռագրերում հանդիպող վարդյակները կրկնում են գորգերի և կարպետների զարդանախշերը։ Հայկական գորգեր պատկերվել են նաև 13-14-րդ դարի եկեղեցիների շքամուտքերին<ref>Շ. Ազատյան, «Հայկական շքամուտքեր», Երևան, 1987</ref>:
 
Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվում հայկական բանավոր [[ավանդազրույց]]ներում, [[հեքիաթ]]ներում, [[երգ]]երում և [[Սասնա Ծռեր|Սասունցի Դավիթ]] էպոսում։ Այսպես օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա սովորեցնի իրեն որևէ արհեստ՝ նախապատվությունը տալով գորգագործությանը<ref>David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus,” Ленинград, 1984, № 672(7-20), стр. 103-104</ref>: [[Ղարաբաղ]]ում պատմվող մի հայկական ավանդազրույցի համաձայն՝ սատանան սովորեցրել է մարդկանց զբաղվել գորգագործությամբ, որպեսզի գայթակղի նրանց շքեղությամբ և նյերգրավի ծանր աշխատանքի մեջ<ref>[http://www.ethnomuseum.ru/section33/2052/2063/3766.htm Российский Этнографический Музей. Армяне конец. XIX - начало XX в.]</ref>:
 
Հայկական գորգերի պատկերումներ կարելի է հանդիպել նաև եվրոպական [[գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ, ուր այն պատկերվել է սկսած [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ.: Այսպես, առաջին օրինակներից մի քանիսն են [[Ջոտտո դի Բոնդոնե|ՋոտտոՋոտտոյի]]յի «Մոգերի երկրպագությունը» որմնանկարը, [[Լորենցետի Ամբրոջիո]]յի «Աստվածամայրը գահի վրա» նկարը, հետագայում [[Անդրէա Մանտենեա]]յի «Աստվածամայրն ու Սուրբ Զենոնը» որմնանկարները,[[Յակոբո Բասանո]]յի «Քրիստոսն Էմմաուսում», «Յովհաննէս Մկրտչի գլխատումը», «Աստվածամայրը մանկան հետ գահի վրա, Սուրբ Մարտինի և Անտոնի վանահոր հետ», [[Կարավաջո|Միք. դա ԿարավաջոԿարավաջոյի]]յի «Նախաճաշ Էմմաուսում» կտավները և այլն։
 
Նիդերլանդացի նկարիչների ստեղծագործություններում հայկական գորգը յուրահատուկ կոլորիտ է հաղորդել կտավին։ Այս առումով հատկանշական են [[Յան Վան Էյկ]]ի, ֆլամանդացիներ [[Պիտեր Պաուլ Ռուբենս|ՌուբենսՌուբենսի]]ի, [[Վան Դեյկ]]ի, [[Հանս Մեմլինգ]]ի, հոլանդացիներ [[Ռեմբրանդտ վան Ռեյն|ՌեմբրանդտՌեմբրանդտի]]ի, [[Վերմեր Դելֆտացի|Վերմեր Դելֆտացու]], [[Տերբորխ]]ի, իսպանացի [[Դիեգո Վելասկես|ՎելասկեսՎելասկեսի]]ի կտավները<ref>[http://carpets.iworldarmenia.com/am/sections/2/ Հայկական գորգի պատմությունից]</ref>:
 
Ավստրիացի արվեստագետ Ալոիս Ռիեգլը գտնում է, որ Իտալիա և ապա Հոլանդիա ներմուծված հայկական գորգերի յուրահատուկ երանգավորումը ազդել է ողջ եվրոպական գեղանկարչության վրա<ref>David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus,” Ленинград, 1984, № 672(7-20), стр 101</ref>:
Ամերիկացի հայտնի հեղինակ [[Ռեյ Բրեդբերի]]ի «Ելակի պատուհանը» (Strawberry Window) պատմվածքում իրենց տունը կարոտող հերոսները տնային պարագաների շարքում հիշատակում են նաև հայկական գորգը<ref>The Stories of Ray Bradbury, Everyman Publishing, 2010</ref>:
 
Գորգը հաճախ է պատկերվում նաև հայ նկարիչների կտավներում։ Հատկանշական են Ս. Աղաջանյանի, [[Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան|Լ. Բաժբեուկ-ՄելիքյանՄելիքյանի]]ի, [[Մինաս Ավետիսյան|Մ. ԱվետիսյանԱվետիսյանի]]ի և այլոց գործերը։
 
== Հայոց գորգերի տիպաբանությունը ==
 
Ստորև ներկայացվող տիպաբանական համակարգում տիպն աշխարհագրական անվանումով տարբերակված է միայն զանազան աղբյուրների համադրությամբ առավելագույնս հիմնավորված լինելու պարագայում։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս խուսափելու ծագումնաբանական բնույթի լուրջ սխալներից, հատկապես որ անվանումների համակարգում կարևորվում է նաև տվյալ տիպին բնորոշ գլխավոր հորինվածքը։ Առաջարկվող համակարգում տեղ են գտել նաև Վերածննդի նկարիչների անուններին, ինչպես նաև տվյալ գորգի գործառնական բնույթին ու գեղազարդման համակարգի թեմատիկային առնչվող բառեզրեր, որոնք արժանացել են մասնագետների համընդհանուր ճանաչմանը։ Նման դեպքերում առհասարակ բացառվում են տվյալ տիպի ծագումնաբանությանն ու տարածման արեալներին վերաբերող կանխակալ տեսակետները, քանի որ միևնույն տիպում կարող են ընդգրկվել էթնիկական տարբեր միավորների վերաբերող, սակայն միևնույն հորինվածքներով գեղազարդված և միևնույն գործառնական նշանակությունն ունեցող գորգեր ու կարպետներ<ref>Աշխունջ Պողոսյան, Հայոց գորգագործական մշակույթը (պատմազգագրական ուսումնասիրություն), սեղմագիր, Երևան, 2003</ref>: Այսպիսով, ստորև ներկայացվող տիպաբանության համակարգում որպես տիպերի անվանումներ ընդունված են.
 
[[Պատկեր:Karabagh Carpet 1896 Will.jpg|thumbմինի|300px|Ղարաբաղյան գորգ՝ հայերեն գրություններով, 1896 թ.]]
# այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը,
Տող 231.
Այս խմբում առաջարկվում է ներառել այն գորգերն, որոնց գեղազարդման համակարգում առանցքային նշանակություն ունեն բուսածաղկային բնույթի նախշերը՝ ծառանախշերն ու ծաղկանախշերն ու դրանցով կազմված հորինվածքները։ Ներառված են նաև այն տիպերը, որոնց գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքը վարդակ է՝ բուսանախշ հորինվածք, որը բազմաթերթ է, և ունենում է շրջանաձև ուրվագիծ։ Կարող է լինի իրական կամ երկրաչափականացված տեսքի։ Հարկ է ընդգծել, որ հայոց գորգարվեստում հատկապես նշանակալից է այս խմբին դասվող «[[Կենաց ծառ]]» նախշը, որն աչքի է ընկնում տարբերակների արտակարգ հարստությամբ ու, մանավանդ, տարածվածությամբ։ Ընդ որում, այս խմբին պատկանող գորգերի գեղազարդման համակարգում այն ունենում է ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական տարրի նշանակություն։ Ընդհանուր առմամբ, բուսածաղկային հորինվածքները լինում են իրական կամ երկրաչափականացված։ Մեծ մասամբ համադրվում են զարդերի ու պատկերների հետ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բուսածաղկային հորինվածքներից մեկի՝ վարդակով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերի տիպերը իրենց հերթին բավականին մեծ թիվ են կազմում, նպատակահարմար ենք գտել դրանց առանձնացնել այս խմբից ու ներկայացնել առանձին խմբով։
 
[[Պատկեր:Nush design Carpet Artsakh.jpg|thumbմինի|250px|Նշանախշով գորգ, 19-րդ դար, Ղարաբաղ]]
 
1. «'''Նշանախշ'''» - Նշաձև նախշերով ու դրանց ոճավորումներով։ Կենտրոնում լինում է ծաղիկ կամ «կենաց ծառ»: Լինում են վանդակում կամ առանց դրան՝ կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը։ Ունի համահայաստանյան տարածում։
Տող 237.
2. «'''[[Կենաց ծառ]]'''» - Բնորոշվում է ծառանման հավասարաչափ նախշերով ու հորինվածքներով։ Լինում են իրական կամ երկրաչափականացված տեսքով։ Դրանց գագաթներին կամ երկու կողմերում կարող են լինեն խաչ, կենդանապատկեր կամ որևէ զարդ։ Այս տիպի կազմում եղած մի տարբերակի գորգերն էլ բնորոշվում են «կենաց» ծառի ճյուղին փաթաթված օձապատկերով։ Լինում են վանդակում կամ առանց դրան, որոշ տարբերակներում՝ նաև սափորում կամ ծաղկամանում։ Հիմնականում ներկայացվում են, կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը։ Բացառություն են կազմում խոշոր՝ մասնավորապես օձապատկերի հետ համադրված հորինվածքներով բնորոշվող տարբերակները, որոնք գեղազարդվուն են մեկ կամ մի քանի այդօրինակ հորինվածքով։ Ունի համահայաստանյան տարածում։
 
3. «'''Արմավենյակ'''» - Հիմնական հորինվածքը ծառաձև, նոճիանման սլացիկ նախշ է։ Լինում է վանդակում կամ առանց դրա։ Սովորաբար, գեղազարդման համակարգը լրացվում է զարդանածշերով ու կենդանապատկերներով։
Առավել բնորոշ է [[Վասպուրական]]ի արևմտյան և հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան գավառների, պարսկահայոց, մասամբ նաև [[Սյունիք]]ի, [[Արցախ]]ի, գորգագործական կենտրոններին։
 
4.«'''[[Ուտիք]]'''» - Բնորոշվում է տափաշշի ուրվածով ու սլաքաձև գագաթով վանդակում ամփոփված «Կենաց ծառ» նախշով։ Այն պատկերվում է դաշտի եզրամասերում։ Դաշտի կենտրոնում լինում է մեծավ մասամբ բուսանախշերով ու կենդանապատկերներով գեղազարդված շեղանկյունաձև ուրվագծով մեկ շրջանակ։ Հիմնականում բնորոշ է Ուտիքի, Արցախի, ինչպես նաև [[Զանգեզուր]]ի, [[Վայք]]ի, Վասպուրականի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան գորգագործական կենտրոններին։ Մեզ հայտնի բոլոր տարբերակները առավելապես բնորոշ են պատմական Հայաստանի Ուտիք նահանգի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես ներկայիս [[Շամխոր]]-[[Քարհատ]] տարածաշրջանին։ Այդ հանգամանքից ելնելով էլ, իբրև այս տիպի անվանում, նպատակակահարմար է գտնվել «Ուտիք» տեղանունը։
 
5.«'''Ծաղկանախշ'''» - Վարդերի և այլ ծաղիկների փնջերով գեղազարդված։ Գորգագործական որոշ կենտրոններում հիմնական հորինվածքը կարող է լրացված լինի կենդանակերպ ու թռչնակերպ իրական պատկերներով։ Ծաղկային նախշերի գերակշիռ պարագան ի նկատի ունենալով, հարմար ենք գտնում կիրարկում առաջարկել վերոհիշյալ անվանումը։ Ունի համահայաստանյան տարածում։
Տող 253.
9. «'''[[Բերդաձոր]]'''» - Բնորոշվում են ծաղկանախշ, անկանոն հորինվածքներով, որոնք սովորաբար, լրացվում են նաև «[[Խնձորեսկ]]» գորգերին բնորոշ վիշապապատկերները հիշեցնող կենդանակերպ ոճավորումներով։ Համեմատաբար քիչ է տարածված։ Այս տիպի գորգերին բնորոշ է նաև միայն մեկ նեղ գոտի ունենալը։ Հիմնականում հայտնի է Արցախում, մասնավորապես [[Վարանդա]], [[Դիզակ]] և [[Քաշաթաղ]] գավառների մասամբ, նաև [[Ատրպատական]]ի Ահար քաղաքի ու դրա մերձակայքի գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային հետազոտությունների ու թանգարաններում պահվող նմուշների ուսումնասիրումից բացահայտվել է, որ այս տիպը առավել բնորոշ էր գորգագործության ավանդական կենտրոն Արցախի Քաշաթաղ գավառի Բերդաձոր գյուղին և դրա մերձակա տարածաշրջանի բնակավայրերին։ Այս իմաստով էլ հիմնավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը։
 
[[Պատկեր:AGIN ORPHAN 1.jpg|thumbմինի|220px|Ակնի որբանոցի որբերի կողմից գործված գորգ, 1898 թ.]]
10. «'''[[Կուսապատ]]'''» - Գեղազարդման հիմնական տարրը խաչաձև առանցքով քառաթերթ վարդակն է, որի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ։ Հայտնի է, որ դա «Ջրաբերդ» տիպի գորգերի հիմնական հորինվածքի բաղադրամասերից է։ Լինում է վանդակում և առանց դրան, պատկերվում մեկ և ավելին շարքով։ Տարածված է հիմնականում [[Ջրաբերդ]]ի, [[Գարդման]]ի, [[Տավուշ]]ի գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններն ու թանգարաններում եղած այդ տիպի գորգերին վերաբերող փաստագրված տեղեկությունները թույլ են տվել եզրակացնելու, որ դրանք առավելապես տիպիկ են Արցախի [[Ջրաբերդ]] գավառի և հատկապես այդ տարածաշրջանում գորգագործությամբ ավանդաբար հայտնի Կուսապատ գյուղի և մերձակա բնակավայրերի գորգագործներին։ Դրանից ելնելով էլ, իբրև այդ տիպի գորգերի անվանում, կիրարկման ենք առաջադրում «Կուսապատ» տերմինը։
Տող 305.
Բնորոշ է Գուգարքի, Արցախի, Սյունիքի, ինչպես նաև [[Վանանդ]]ի ու [[Ջավախք]]ի գորգագործական կենտրոններին։ Բայց առավելապես բնորոշ է [[Լոռի|Լոռուն]] ու [[Փամբակ]]ին: Այդ իսկ պատճառով էլ հիմնավորված ենք համարում ուսումնասիրողների կողմից այս տիպի գորգերին տրված «Լոռի-Փամբակ» անունը։
<center><gallery widths="180px" heights="125px"> <!-- perrow="6">-->
</gallery></center>
5. «'''[[Լոռի]]'''» - Բնորոշվում է խաչաձև բարդ հորինվածքով, որը կազմված է քառակող կամ բազմակող շրջանակում ամփոփված զարդից և այդ շրջանակի կողերի կենտրոններից սկզբնավորվող, ուղղաձիգ, հավասարաչափ երկարությամբ մեկական զարդանախշերից։ Կառուցվածքով «Լոռի -Փամբակ» հորինվածքի երկրաչափականացված տարբերակ է։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, լինում են նաև աստիճանավոր եզրերով ու շեղանկյունաձև ուրվագծով շրջանակում ամփոփված զարդեր կամ ծաղկանախշեր։ Բնորոշ է «Լոռի-Փամբակ» տիպի տարածման շրջաններին։ Իր բոլոր տարբերակներով հանդերձ, առավելապես հայտնի է Լոռվա գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար է գտնվել «Լոռի» անվանումը։
<center><gallery widths="180px" heights="125px"> <!-- perrow="6">-->
Տող 319.
=== Բազմանիստ խոշոր հորինվածքներով ===
 
[[Պատկեր:Khndzoresk Syunik 19c.jpg|thumbմինի|300px|Հայկական գորգ [[Խնձորեսկ]]ից, [[Սյունիքի մարզ|Սյունիք]], 19-րդ դար]]
 
Հայոց գորգերի գեղազարդման համակարգում հատկապես մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները։ Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ։
Տող 326.
«'''[[Փառակա]]'''» - Գեղազարդման հիմնական հորինվածքը բաղկացած է խոյեղջյուր պատկերներ ամփոփող, ներսից ու դրսից կեռիկներով երիզված հատած անկյուններով ուղղանկյուն վանդակից ու այդ ամբողջությունը պարփակող մի խոշոր ութակող շրջանակից, որը ներսի շրջանակին եղած կեռիկների ուղղությամբ նույնպես երիզվում է նույնքան ուղղաձիգ կեռիկներով։ Լինում է մեկ և ավելին, և սովորաբար պատկերվում են քառակուսի շրջանակով ընդգծված մակերեսի վրա։ Այս տիպի գորգերի դաշտի անկյուններում սովորաբար լինում են նաև ուղղանկյուն շրջանակում ամփոփված աստղազարդեր։ Տիպը, ըստ հավաքված դաշտային ազգագրական նյութերի, առավելապես բնորորոշ էր [[Գողթան]], [[Երնջակ]] ու Զանգեզուր գավառների գորգագործական կենտրոններին և հատկապես՝ ուշ միջնադարյան Հայաստանի գորգագործության հայտնի կենտրոն [[Փառակա]] գյուղին։ Այս հանգամանքից ելնելով էլ, իբրև տիպի անվանում, առաջարկվում է «Փառակա» տեղանունը։ Տարածված է նաև Արցախում, Ուտիքում, Գուգարքում։
 
«'''[[Մեղրի]]'''» - Բնորոշվում է անկյունները հատած քառակուսի մակերեսով, որի կենտրոնում լինում է միևնույն ձևի՝ բայց շատ ավելի փոքր շրջանակում ամփոփված զարդանախշ։ Մակերեսի մնացած ողջ տարածքը գեղազարդված է լինում կենդանակերպ ոճավորումներով, կենաց ծառի տարբերակների նախշերով։ Այդ բոլորից սովորաբար լինում է չորսական հատ, ներկայացված կենտրոնի փոքր զարդանախշի շուրջ բոլորը, սիմետրիկ դիրքով։ Մատուցման ներդաշնակության ու իմաստային միևնույն սիմվոլիկ նշանակության շնորհիվ դրանք կազմում են մի կուռ ամբողջություն։ Արտաքին շրջանակը սովորաբար երիզվում է կեռիկներով։ Ընդհանուր առմամբ, գեղազարդման համակարգի տարրերը ծայրահեղ արխաիկ են, և խորհրդանշում են բնության և կյանքի հավերժության գաղափարը։ Բնորոշ է Սյունիքին ու Արցախին մասամբ նաև Վասպուրականի արևելյան ու հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների, Բագրևանդի, [[Կոգովիտ]]ի գորգագործական կենտրոններին։ Մեր ուսումնասիրություններով, այս տիպը առավելապես բնորոշ է Զանգեզուրի՝ մասնավորապես [[Կապան]]-[[Մեղրի]]-[[Ագուլիս]]ը ներառող տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, որով էլ պայմանավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը։
«'''[[Հանս Մեմլինգ|Մեմլինգ]]'''» - Գեղազարդման համակարգում առանցքայինը քառակող ուրվագծով, աստիճանաձև եզրերով խոշոր շրջանակ է։ Սովորաբար, եզրերը լրացվում են այս տիպի բնորոշ ծնկաձև կեռիկներով։
Տող 344.
Մեր ունեցած դաշտային ազգագրական նյութերի համաձայն, այս տիպի գորգերը հատկապես հատուկ են Արցախի [[Դիզակ]] գավառի գորգագործական կենտրոններին, մասնավորապես [[Մեծ Թաղեր]], [[Շեխեր]], [[Տող]], [[Տումի]], [[Խծաբերդ]] գյուղերին։ Այսքանը ի նկատի ունենալով էլ նպատակահարմար ենք համարում կիրարկման առաջադրել «Դիզակ» տեղանունը։
 
«'''[[Վարանդա]]'''» - Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով։ Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով։ Ունի երկրաչափականացված տարբերակներ, որոնք հիմնական հորինվածքի կենտրոնում ունենում են զարդ կամ «Կուսապատ» գորգերին բնորոշ վարդակ։ Հիմնական հորինվածքը այդ դեպքերում ունենում է թիթեռի կամ թիակաձև տեսք։ Այս վերջին տարբերակով գեղազարդված գորգերի գեղազարդման համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում նաև հիմնական հորինվածքի երկու ծայրերում պատկերվող երկուական հավասարակող ութանիստ, որոնցից յուրաքանչյուրում պատկերվում է կենդանակերպ չորս ոճավորում։ Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, Գողթանի և Անդրկովկասի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է որ այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում Վարանդա տեղանունը։
 
=== «Ջրաբերդ» խումբ ===
 
[[Պատկեր:Jraberd.png|thumbմինի|150px|Գորգ «Ջրաբերդ», Արցախ, 1860-1900]]
 
Խմբում ներառված են «Ջրաբերդ» հորինվածքով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերը։ Հիմնական հորինվածքը թեև անմիջական կապ ունի դասական վիշապագորգերի հետ ու կազմում է դրանց կարևոր տարրեից մեկը, սակայն նկատի ունենալով, որ առանձին ներկայացվելուց այն դադարում է կապ ունենալ վիշապագորգերի հետ, նպատակահարմար ենք համարում այդօրինակ գորգերը միավորել մի ամփոփ խմբում ու այն կոչել հիմնական հորինվածքի անունով։
Տող 356.
«'''[[Ջրաբերդ]]-[[Դիզակ]]'''» - Բնորոշվում է բարդ՝ գծայնացված կենդանապատկերներից կազմված հորինվածքով, որի կենտրոնում լինում է երկայնաձիգ ութանիստ զարդ։ Դրա ուղղաձիգ գագաթներին մեկական խոյեղջյուր պատկեր է, իսկ վերջինիս երկու կողմերին՝ մեկական թռչնակերպ ոճավորում։ Երիզվում է նույնատիպ՝ հորիզոնական ուղղվածությամբ պատկերներով։ Արտաքուստ հիշեցնում է «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքը։ Գեղազարդման համակարգի բաղադրամասերից է նաև «Կենաց ծառ» զարդանախշը, որը սովորաբար պատկերվում է հիմնական հորինվածքի եզրերին։ Հիմնականում բնորոշ է Զանգեզուրի և Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոններին։
 
«'''[[Ջրաբերդ]]-[[Վարանդա]]'''» - Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով։ Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով։ Այդ ամբողջությունը «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքի համեմատաբար պարզ տարբերակ է։ Գորգի այս տիպն ունի մի քանի տարբերակ՝ այդ թվում «Գյոլլու չիչի» կամ «Զեյխուր» կոչվածը։ Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, [[Գողթան]]ի և Անդրկովկասի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է, որ «Ջրաբերդ» խմբի այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում «Ջրաբերդ-Վարանդա» անվանումը։
 
=== Թեմատիկ պատկերային ===
Տող 372.
<center><gallery widths="180px" heights="125px"> <!-- perrow="6">-->
</gallery></center>
«'''Ծնող զույգ'''» - Տիպում ներառված են ծնող զույգի և կամ մեկ մի քանի կենդանապատկերով գեղազարդված գորգերը։ Այս տիպի գորգերի որոշ տարբերակների գեղազարդման համակարգի հիմնական տարրերից է նաև «կենաց ծառ» զարդանախշը։ Դա ներկայացվում է դիմահայաց զույգ կենդանապատկերի կենտրոնում ու խորհրդանշում է կյանքի ու բնության հավերժության գաղափարը։ Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, [[Պարսկահայք]]ի գորգագործական կենտրոններին։
<center><gallery widths="90px" heights="180px"> <!-- perrow="6">-->
File:Armenian rug , No. 0588626.jpg|Սիրամարգերի զույգ
Տող 385.
</gallery></center>
 
=== [[Շեղանկյուն]]ազարդով ===
 
Հայոց բնորոշ գորգերի գեղազարդման արվեստում առանձնակի տեղ է գրավում այս հորինվածքը։ Շեղանկյունազարդը ներկայացված է տարաբնույթ նախշերի, պատկերների ու զարդերի համադրությամբ։ Երիզվում է կեռիկներով, սղոցի ատամնանաշարի նմանվող նախշով ու լինում է նաև առանց դրանց։ Հորինվածքը մեծավ մասամբ կազմված է լինում մեկմեկում ամփոփված ու համակենտրոն մի քանի շեղանկյունազարդից, որոնք իրենց հերթին լինում են նաև քառակուսի վանդակով շրջանակած։ Շեղանկյունազարդեր ստեղծվում են նաև գունաժապավեններուվ։ Խմբում ներառված տիպերի գեղազարդման համակարգում լինում են մեկ կամ մի քանի շեղանկյունազարդ հորինվածք, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով։
Տող 396.
«'''[[Քաշաթաղ]]'''» - Բնորոշվում Է շեղանկյունաձև խոշոր շրջանակում ամփոփված խաչաձև հորինվածքով։ Դրա դրա կենտրոնում լինում է զարդ ու դրա նիստերի ուղղությամբ ձգվող գունաշերտեր, որոնցով տարանջատվում են խաչի թևերը։ Այս վերջիններիս հորիզոնականները ներկայացնում են երկրաչափականացված «կենաց» ծառ, իսկ ուղղահայացները մեկական աստղազարդ։ Բնորոշ է հիմնականում Դիզակի, Վարանդայի, Զանգեզուրի գորգագործական կենտրոններին։ Դաշտային ազգագրական նյութերից ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող տվյալներից պարզվում է, որ այս տիպի գորգերը առավելապես հատուկ էին Դիզակի ու Զանգեզուրի միջանկյալ տարածքին՝ Սյունիքի պատմական Քաշաթաղ գավառին։ Մասնավոր հավաքածույի կազմում պահվող այդօրինակ մի գորգ, որը մեզ հայտնիներից հնագույնն է, ունի հայերեն արձանագրություն, ըստ որի այն գործել են 1824 թվականին, այդ գավառի նախկինում ամբողջովին հայաբնակ Մինքենդ գյուղում։ Այդքանից ելնելով էլ կիրարկման է առաջադրվում «Քաշաթաղ» անվանումը։
 
«'''[[Ճարտար]]'''» - Գեղազարդման համակարգում առանցքայինը դաշտի երկայնքով ձգվող երկու զիգզակ, ատամնազարդ կամ սղոցատիպ երիզված գունաժապավեններով ստեղծված շեղանկյունատիպ վանդակներն են։ Դրանցում սովորաբար պատկերվում են վարդակներ, նախշեր ու կենդանապատկերներ։ Այս վերջիններս մեծավ մասամբ ունենում են երկրորդական նշանակություն։ Տիպին պատկանողները հիմնականում ուղեգորգեր են։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի ինչպես նաև Ջավախքի, Վասպուրականի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան գավառների ու [[Ատրպատական]]ի գորգագործական կենտրոններին։ Իր տարբերակներով առավելապես հատուկ է Արցախի գորգագործության խոշոր ու ավանդական կենտրոններից մեկին՝ [[Ճարտար]] գյուղին, որի անունով էլ անվանակոչվում է գորգերի այս տիպը։
«'''[[Գլաձոր]]'''» - Բնորոշվում է շեղանկյունաձև զարդից, դրա գագաթներին եղած մեկական ծաղկանախշից և կողային մեկական պատկերից կազմված հորինվածքով։ Այն պատկերվում է կանոնավոր շարքերի տեսքով։ Գորգի այս տիպը հայտնի է «Ֆերահան», «Սենեհ», «Հերաթ» և այլ անվանումներով։ Ունի համահայաստանյան տարածում։ Այդ հորինվածքը բնորոշ էր Արցախի ու Սյունիքի մանրանկարչության կենտրոններին և հատկապես [[Գլաձոր]]ի մանրանկարչության դպրոցին, որտեղ 13-14-րդ դարերում, [[Թորոս Տարոնացի|Թորոս Տարոնացու]] և [[Մոմիկ]]ի կատարած մանրանկարներում, պատկերված են նմանատիպ գորգապատկերներ։
Պարսկաստանի գորգագործական կենտրոններում այս տիպի տարածում ունենալը կարելի է բացատրել 1604 թվականին [[Շահ Աբաս]] առաջինի կատարած արևելահայոց զանգվածային բռնագաղթով, երբ տաասնյակ հազարավոր հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին հիմնականում Ֆերահանի, Շիրազի, Իսպահանի, Լուրիստանի տարածաշրջաններում և զարգացրին ու տեղայնացրին հայոց գորգարվեստին բնորոշ այս և այլ մի շարք ավանդույթներ։ Հիմնական հորինվածքում լինում են առանձին տարրերի ձևափոխություններ, բայց դրա առանցքը հանդիսացող շեղանկյունազարդը մնում է անփոփոխ։ Այս հանգամանքի պատճառով էլ առաջին հայացքից բուսածաղկային կամ կենդանապատկերային տպավորություն թողնող այս տիպի գորգերը ընդգրկել ենք շեղանկյունազարդով բնորոշվող խմբում։
 
«'''[[Բարգուշատ]]'''» - Տարբերակվում է խաչաձև առանցքով բարդ բուսանախշ հորինվածքով ու ձկնակերպ ոճավորումներով։ Որոշ տարբերակներում դրանց հետ միասին ներկայացվում են նաև բազմաթերթ բարդ վարդակներ։ Հիմնականում բնորոշ է Արցախի հարավային, Զանգեզուրի, Վասպուրական հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների, Ղարադաղի, Ուրմիա լիճ-Համադան տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, Նոր Ջուղային ու մերձակայքին։
 
=== Աստղազարդով ===
Տող 407.
Խմբում ընդգրկված բոլոր տիպերը բնորոշվում են գեղազարդման համակարգում աստղազարդի՝ որպես հիմնական տարրի ներկայությամբ։ Դրանք սովորաբար լրացվում են բուսա-ծաղկային նախշերով, ոճավորված կենդանապատկերներով, և կամ լինում են միայն պարզ աստղազարդերի տեսքով, առանց որևէ լրացուցիչ հարդարանքի։ Սովորաբար վեց թևանի են։ Պատկերվում են վանդակում կամ առանց դրա, կանոնավոր շարքով։ Առանձնակի բարդությամբ ու գեղազարդման համակարգի արտակարգ հարստությամբ նշանավոր են այս խմբին դասվող «Աստղազարդ» տիպի գորգերը։
 
«'''Աստղավոր'''» - Բնորոշվում է գորգադաշտի կենտրոնում պատկերված մեկ խոշոր աստղազարդով, որի միջթևային իջվածքները մեկ ընդ մեջ երիզված են կեռիկներով ու լրացված են «կենաց ծառ» նախշով։ Դաշտի եզրային մասերը գեղազարդվում են դրա հատվածներով։ Մասնագիտական շրջանակներում հայտնի է «Աստղ Ղազախ» (Star Kazak) անունով։ Այս տիպի ծագումնաբանությունը դեռևս ուսումնասիրված չէ։ Հայտնի նմուշները վերագրվում են Գարդմանին, Տավուշին, Լոռուն։ Ենթադրում ենք, որ այն բնորոշ էր նաև Սյունիքի հարավային գորգագործական կենտրոններին, Գողթան գավառին, Վասպուրականի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան և Բարձր Հայքի արևելյան գավառներին, Բագրևանդին, [[Ճակատք]]ին ու մերձակա գորգագործական կենտրոններին։
 
[[Պատկեր:Ковер Ереван 1815.jpg|thumbմինի|200px|Գորգ «Աստղեր և խաչեր», [[Երևան]], 1815]]
 
«'''[[Որոտան]]'''» - Բնորոշվում է վեց թևանի աստղազարդով, որի թևերը ավարտվում են մեկական դիմահայաց կեռիկաձև ելուստով։ Թևերի միջնամասում, մեկընդմեջ, լինում է մեկական սլաքաձև նախշ։ Այդ ամբողջությունը ունենում է եզրագծված հիմնագույն։ Լավագույն նմուշներից է հայատառ արձանագրությամբ, 1815 թ գործված գորգը, որը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում։ Պատկերվում են վանդակում կամ առանց դրան, մեկ կամ մի քանի շարքով։ Հայտնի է «Զեյվա» անունով, որը Սյունիքի ամրոցներից մեկին՝ Որոտանի կիրճում կառուցված [[Որոտնաբերդի]]ն մուսուլմանական, եկվոր ցեղերի կողմից տրված «Զեվու» անվանման աղավաղված ձևն է։ Կարևորելով այս հանգամանքը և տիպի գորգերի Սյունիքում առանձնակի տարածում ունենալու փաստը, «Զեյվա»-ի փոխարեն կիրարկման է առաջադրվում այդ բնակավայրի պատմական «Որոտան» անունը։
Տող 419.
Ներառված են խորանաձև կամ գմբեթաձև կտրվածքով ու սյունազարդ հորինվածքով բնորոշվող գորգերը։ Սրանք հայոց գորգարվետում առանձնակի են հնագույն ավանդույթներով։ Այս խմբին է պատկանում նշանավոր «Եռախորան» գորգը։ Հիմնական հորինվածքները՝ ըստ այդմ նաև խորանները, լինում են մեկ և ավելին։ Խմբի գորգերը մեծավ մասամբ առնչվում են եկեղեցու, ինչպես նաև կրոնական արարողակարգի ու ծիսակարգի հետ։ Դրանով պայմանավորված էլ, դրանց գեղազարդման համակարգում կարևորված են եկեղեցական առարկաների՝ ջահի կամ կանթեղի պատկերները, ինչպես նաև բուսածաղկային նախշերն ու հորինվածքները, մասնավորապես՝ «կենաց ծառ»-ը։
 
«'''[[Գանձասար]]'''» - Բնորոշվում է գորգադաշտի մեկ կամ երկու ծայրում եղած «կենաց» ծառ զարդանախշի մեկական շարքով։ Զարդանախշը լինում է երկայնաձիգ, հավասարաչափ ճյուղերով և ավարտվում է կոկոնով։ Դաշտի կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում է երկու և ավելին սյունաձև հորինվածքներով։ Դասական նմուշներից է [[1731]] թվականին, Աղվանից Ներսես կաթողիկոսի պատվերով Արցախի Ջրաբերդ գավառի սուրբ [[Չարեք]]ի անապատում գործված, այժմ [[Երուսաղեմ]]ի [[Սուրբ Հակոբյանց եկեղեցի|սուրբ ՀակոբՀակոբեկեղեցում]]եկեղեցում պահվող հայատառ արձանագրությամբ գորգը։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, «Գանձասար» բառը առաջարկվում է որպես այդ տիպի գորգերի անվանում։ Լայնորեն տարածված է նաև Բարձր Հայքի ու [[Փոքր Ասիա]]յի գորգագործական կենտրոններում։ Հայտնի է «Լադիկ» և այլ անվանումներով։
 
«'''Սյունազարդ'''» - Բնորոշվում է դաշտի երկայնքով ձգված սյուներով, որոնց միջոցով գորգադաշտը բաժանվում է խորանների։ Խորանները լինում են մեկ և ավելին։ Սյուները լինում են խոյակով և հիմքով։ Խորանագագաթների և դաշտի վերին ծայրի միջև ընկած մակերեսը գեղազարդվում է զարդանախշերով ու հորինվածքներով, ինչպես նաև կենդանապատկերներով։ Բնորոշ օրինակ է ուսումնասիրողների կողմից(Վ. Թեմուրճյան, Մ. Ղազարյան) «Եռախորան» անվանակոչված նշանավոր գորգը։ Այն մինչև մեր ժամանակները պահպանված հնագույն գորգերից մեկն է, և ունի հայատառ արձանագրություն՝ ըստ որի գործվել է [[1202]] թվականին, պատմական Հայաստանի Գարդման գավառի գորգագործության ավանդական կենտրոններից մեկում՝ Բանանց գյուղում։ Գործել են Արցախի, Ուտիքի և Արևմտյան Հայաստանի գորգագործական մի շարք տարածաշրջաններում։
Տող 428.
=== Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով ===
 
[[Պատկեր:Vahan gorg.png|thumbմինի|«Վահան», [[Սևանի ավազան]], 1860-1900 թթ.]]
 
Հայոց բնորոշ գորգերի թվում զգալի մաս են կազմում մեկ ընդհանուր շրջանակում ամփոփված հորինվածքներով գեղազարդվածները։ Շրջանակը կարող է ներառի ողջ գորգադաշտը՝ սկսած ներքին եզրագոտուց անմիջապես հետո, կամ ողջ գորգադաշտը՝ առանց անկյունների։ Առավել տիպական է գորգադաշտի կենտրոնական հատվածը ընդրկող շրջանակը։ Այս դեպքում գորգադաշտի եզրամասերը մնում են դրանից դուրս ու գեղազարդվում են գորգի գեղազարդման համակարգում երկրորդական կամ լրացուցիչ դեր խաղացող այլ զարդանախշերով, հորինվածքներով կամ պատկերներով։ Զարդաշրջանակում ամփոփված հորինվածքները լինում են միատեսակ ու բազմատեսակ՝ շեղանկյունազարդ, բուսածաղկային, բազմանիստ և այլն։ Բոլոր դեպքերում էլ դրանց գեղազարդման համակարգում բնորոշիչը ընդհանուր զարդաշրջանակ ունենալն է, որով էլ նպատակարմար է գտնված դրանց այս խմբում առանձնացնելը։
Տող 434.
«'''Վահան'''» - Բնորոշվում է երկայնաձիգ ու խաչաձև մի շրջանակով, որը նմանվում է վահանի։ Դրա կենտրոնում լինում է ուղղանկյունաձև զարդ, որի երկու կողմերին՝ հորինվածքի երկայնքով լինում է մեկական ելուստ ու դրանից սկզբնավորված ոճավորված կենաց ծառ։ Ինքը շրջանակը լայն գունաժապավենով է, ու սովորաբար գեղազարդվում է զարդերով ու ոճավորված պատկերներով։ Դասական են համարվում վահանի արտաքին ելուստներին «կենաց ծառ» գծայնացված ու սլացիկ զարդանախշերով գեղազարդվածները։ Բնորոշ է հիմնականում Գարդմանին, Արցախին, Սյունիքին, Տավուշին, Բասենին, Բագրևանդին, Վանանդին, Ջավախքին։ Մեկ հորինվածքով տարբերակը առավելապես բնորոշ է Արևելյան Հայաստանի գորգագործական կենտրոններին։ Առաջարկված անվանումը կապված է հորինվածքային ամբողջությունը ամփոփող գունաժապավեն-շրջանակի ձևի հետ։
 
«'''Երկայնաձիգ ուղղանկյունաձև շրջանակով'''» - Բնորոշվում է ողջ դաշտն ընդգրկող երկայնաձիգ, ուղղանկյունաձև շրջանակով։ Դրա նեղ կողերին լինում է գմբեթաձև ելուստ։ Երկայնակի կողերը ուղղաձիգ են։ Այս տիպին ենք դասում նաև միայն մեկ կողմում ելուստ ունեցող գորգերը։ Շրջանակում լինում են բուսածաղկային հորինվածքներ, զարդեր։ Դրանցից յուրաքանչյուրը իր հերթին լինում է վանդակում կամ առանց դրան։ Ընդհանուր առմամբ, ունի համահայաստանյան տարածում։ Առավել բնորոշ է Վանանդի, Ջավախքի, Բագրևանդի ու Բասենի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես [[Կաղզվան]]ին: Այս հանգամանքով էլ պայմանավորված է առաջարկված տերմինի կիրարկման գաղափարը։
«'''[[Տաշիր]]'''» – Իբրև զարդաշրջանակ, այս տիպի գորգերում ներկայանում է ներքին գոտին։ Դաշտը սովորաբար լինում է առանց հորինվածքների։ Որոշ գորգագործական կենտրոններում էլ այն գեղազարդվում է միայն մեկ կամ մի քանի «կենաց ծառ» նախշով, ինչպես նաև աստղաձև զարդով կամ վարդակով։ Դաշտի հիմնագույնը սովորաբար մատուցվում է մասնակի երանգափոխումներով, որով էլ ստեղծվում է գունային որոշակի էֆեկտ։ Հիմնականում բնորոշ են Տաշիրի, Տավուշի, Գարդմանի, Ջրաբերդի գորգագործական կենտրոններին։ Դաշտային ազգագրական ուսումնասիրություններն ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող նյութերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ այս տիպի դասական՝ առանց որևէ զարդի, նախշի կամ պատկերի գորգադաշտով նմուշները հիմնականում վերաբերում են Արցախի Ջրաբերդ գավառի Աբովյան իշխանների աթոռանիստ հինավուրց Թալիշ գյուղին ու դրա մերձակա գորգագործական կենտրոններին։ Ուսումնասիրողների մեծ մասը, ըստ իս, միանգամայն հիմնավորված, այդ անվանումով էլ տարբերակում է խնդրո առարկա գորգերը։
Տող 440.
«'''Ոսկանապատ'''» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը մի խոշոր շրջանակով։ Վերջինս լինում է երկարավուն և ունենում է գմբեթաձև գագաթներ։ Երկարավուն կողերում՝ հավասար հեռավորությամբ ունենում է ներս ուղղված՝ դիմահայաց, հավասարաչափ կտրվածքներ։ Առաջացած ուղղանկյուն վանդակներում սովորաբար պատկերվում են «Տավուշ» կամ «Մեմլինգ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքներ։ Շրջանակը սովորաբար գեղազարդվում է «կենաց Ծառ» նախշի պարզ տարատեսակներով կամ «օձագալար» պատկերներով։ Տարածված է Սյունիքի, Արցախի, Ուտիքի գորգագործական կենտրոններում։ Հատկապես բնորոշ է Գարդման ու Ջրաբերդ գավառների գորգագործական կենտրոններին և մասնավորապես գորգագործության հարուստ ավանդույթներով Ոսկանապատ գյուղին, որի անունով էլ առաջարկվում է անվանակոչել այս տիպը։
 
[[Պատկեր:Ijevan gorg.jpeg|thumbմինի|Գորգ «Իջևան»]]
 
«'''[[Վայոց ձոր]]'''» - Բնորոշվում է, կենտրոնական դաշտը ընդգծող բազմանիստ շրջանակով։ Դրա երկարավուն կողերը ատամնավոր են, խոշոր ու հավասարաչափ, իսկ մյուսները՝ սղոցատիպ ատամնաշարով։ Այդ շրջանակով պարփակված ուղղանկյուն մակերեսը գեղազարդվում է այլ գորգատիպերի բնորոշ երկրաչափական խոշոր հորինվածքներով և վարդակներով։ Տարածված է Սյունիքի, Արցախի, Գուգարքի մասնավորապես՝ Տավուշի, Գարդմանի, Վայքի ինչպես նաև Երնջակի, Գողթան գավառի ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում։ Հատկապես բնորոշ է Նախիջևան-Վայք տարածաշրջանին՝ [[Խաչիկ (գյուղ)|Խաչիկ]], [[Շոռոթ]], [[Նորաշեն]], [[Աստապատ]], [[Ազնաբերդ]] գյուղերին։ Մեր տվյալներով, Վայոց ձորին է վերաբերում [[1767]] թվականին գործված այս տիպի մի գորգ, որը այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ տիպի համար առաջարկվում է «Վայոց ձոր» անունը։
Տող 450.
Այս խմբում ներառել ենք հավասարաչափ, բազմագույն գունաշերտերով գորգեր։ Գունաշերտերը ծածկում են ողջ գորգադաշտն ու լինում են շեղակի, ուղղաձիգ, կամ հասկաձև դասավորվածությամբ։ Դրանք հիմնականում գեղազարդվում են բուսածաղկային նախշերով ու երկրաչափական զարդերով։ Լայնորեն հայտնի ու տարածված է ուղղաձիգ գունաշերտերում գալարանախշի պատկերման ավանդույթը։ Այդ դեպքում դրանք մեծավ մասամբ լրացվում են նշանախշով, ինչպես նաև կենդանակերպ ոճավորումներով։ Խմբին պատկանող գորգերը իրենց բոլոր տիպերով ու տարբերակներով հանդերձ ունեն համահայաստանյան տարածում։
 
«'''Շեղակի'''» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող շեղակի, հավասարաչափ գունաշերտերով, որոնք գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով ու կենդանապատկերներով։ Ունի համահայաստանյան տարածում, բայց առավել բնորոշ է Բարձր Հայքի ու [[Տայք]]ի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների, Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին։
Դաշտային ազգագրական հետազոտություններից պարզվել է, որ այս տիպի գորգերը առավելապես բնորոշ են Ջավախքին, որի պատճառով էլ կիրարկման է ներկայացված «Ջավախք» տեղանունը։
 
«'''Ուղղաձիգ'''» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող ուղղաձիգ, հավասարաչափ գունաշերտերով։ Սովորաբար դրանք գեղազարդվում են գալարավուն գծանախշով և այն լրացնող նշանախշերով ու ոճավորված կենդանապատկերներով։ Ունի համահայաստանյան տարածում։ Մեր կողմից կատարված հետազոտություններն ու թանգարաններում եղած նմուշներին վերաբերող տվյալները վկայում են, որ պատմական Հայաստանի հարավ-արևմտյանհարավարևմտյան գորգագործական կենտրոններում, մասնավորապես [[Խարբերդ]]ի գավառում և մերձակայքում տարածված էին այս տիպի մեզ հայտնի բոլոր տարբերակները։ Դրանից ելնելով է, որ կիրարկման է առաջադրվում «Խարբերդ» տեղանունը։
 
«'''Հասկաձև՛''» - Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ընդգրկող հասկաձև՝ շեղակի գունաշերտերի երկու հավասար շարքով։ Գունաշերտերը սովորաբար գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով, կենդանապատկերներով։
Ունի համահայաստանյան տարածում։ Առավելապես բնորոշ է Վանանդի ու Շիրակի, մասամբ նաև Սևանի ավազանի գորգագործական կենտրոններին։
 
=== Վիշապագորգեր ===
 
[[Պատկեր:Phoenix and dragon carpet Anatolia first half or middle 15th century.jpg|thumbմինի|200px|Գորգ՝ վիշապի և փյունիկի պատկերով, 15-րդ դար]]
Այս խմբում ընդգրկվածների գեղազարդման համակարգում առանցքայինը առասպելական վիշապի ոճավորված ու երկրաչափականացված պատկերն է։ Այն աչքի է ընկնում պատկերագրման ձևի ու մատուցման բազմազանությամբ, որով էլ պայմանավորված է նաև տիպերի ու դրանց տարբերակների բազմազանությունը։ Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազ։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով էլ այդ ավանդույթը Հայաստան ներմուծվել է սելջուկ-թուրքմենական արշավանքների ու տարածաշրջանում դրանց հաստատվելու շնորհիվ։ Վիշապագորգերի մեզ հայտնի բոլոր տարբերակները հայտնի են պատմական Հայաստանի գորգագործաության ավանդական կենտրոններում՝ Սյունիքում ու Արցախում, որն ըստ իս, հիմք է տալիս դրանց համարելու խնդրո առարկա գորգերի նախատիպերի ստեղծման հավանական բնօրրաններից մեկը<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1175&media=132&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0 Յ. Քիւրտեան, Վիշապը հայկական գորգերուն մէջ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1932:]</ref>:
 
«'''Գուհար'''» - Բնորոշվում է մի կետից սկզբնավորող վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքով։ Այն քնարաձև տեսքի է՝ վիշապի ոճավորումները պատկերվում են ուղղաձիգ, ասիմետրիկ դիրքով, ունենում են հստակորեն ընդգծված իրան, գլուխ ու նաև եղջյուրներ։ Լինում է մեկ և ավելին, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքերով։ Բնորոշ է Արցախին, Սյունիքին, Ուտիքին, ինչպես նաև Վասպուրականի և Անդրկովկասի հյուսիս -արևելյան ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան գորգագործական կենտրոններին։ Այս տիպի դասական ու մինչև մեր ժամանակները պահպանված ամենավաղ նմուշը [[1680]] թ. գործված, հայատառ արձանագրությամբ, (Ես Գուհարս մեղօք լի, ես նորհաս ձեռամբ զսա գործեսցի, օվ կարդա մեկ բերան օղորմի թող ասի, թվին ՌՃ) նշանավոր «Գուհար» գորգն է, որը այդպես է անվանակոչված գործողի՝ գորգագործուհի Գուհարի պատվին։ Հաշվի առնելով այս ամենն, իբրև այս տիպի գորգերի տարբերակիչ, նպատակահարմար ենք գտնում կիրարկել «Գուհար» անունը։
«'''[[Սիսական]]'''» - Գեղազարդման առանցքը կազմում է երկգլուխ վիշապի երկու ոճավորված պատկերներից կազմված հորինվածքը։ Վիշապապատկերները լինում են աղեղնաձև, ողնաշարի ու գլուխների հստակ ընդգծվածությամբ ու պատկերվում են ասիմետրիկ դիրքով, որի արդյունքում դրանց միջնամասում ձևավորվում է բազմանիստ շրջանակ։ Սովորաբար այդ շրջանակում ներկայացվում է կեռիկազարդ հորինվածք։ Բնորոշ է մեծավ մասամբ Զանգեզուրի, Սիսականի, Արցախի մի շարք գավառների գորգագործական կենտրոններին։ Այս տիպի գորգեր մասամբ գործել են նաև Ղարադաղում ու Վասպուրականի հյուսիս -արևելյան գորգագործական կենտրոններում։ Գորգերի գեղազարդման այս համակարգը տարածված է նաև [[Տրանսիլվանիա]]յում: Իր բոլոր տարատեսակներով հայտնի է Սիսականում, որով էլ պատճառաբանված է առաջակված տերմինի կիրարկումը։
 
«'''[[Գարդման]]'''» - Գեղազարդման առանցքը կազմում է վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքը։ Վիշապի ոճավորումները լինում են աղեղնաձև, պատկերվում են դեմ-դիմաց՝ կոր ծայրերը մեկ-մեկու ուղղված դիրքով։ Դրանք իրարից բացազատվում են տարաբնույթ պատկերներով գեղազարդված մակերեսով՝ երիզված ատամնազարդ եզրերով, երկայնաձիգ ձևավոր շրջանակով։ Այս տիպի 17-18-րդ դդ վերաբերող նմուշների վրա այդ մակերեսը գեղազարդված է կենաց ծառի սլացիկ, նոճիանման հորինվածքով։ Պատկանում է վիշապագորգերի «Գուհար» ենթախմբին։ Հիմնականում տարածված է Գարդմանում։
«'''Մասյացոտն'''» - Բնորոշվում է քառակուսի կամ շեղանկյուն զարդի չորս գագագաթներից սկզբնավորած մեկական կենաց ծառ նախշով, որոնցից յուրաքանչյուրի երկու կողմում պատկերվում է վիշապի երկու՝ դիմահայաց ոճավորում։ Ունենում է շեղանկյունաձև ուրվագիծ ու յուրաքանչյուր գագաթից սկզբնավորող վիշապի երկու ոճավորված պատկեր։ Լինում է մեկ և ավելին՝ շրջանակում կամ առանց դրան։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգի բաղադրատարրերից են շրջանակի գագաթներին պատկերվող վիշապի երկրաչափականացված տարբերակի երկուական պատկերներ։ Հայոց գորգարվեստը ուսումնասիրողները հիմնականում օգտագործում են «Միքայել» տերմինը, որը շրջանառության մեջ է դրվել [[1920]]-ական թվականներին, հայագետ, արվեստաբան Արմենակ Սակզյանի կողմից և կապված է նմանատիպ մի գորգի վրա եղած նվիրատվական հայատառ արձանագրությունում հիշատակված ոմն Միքայելի անվան հետ։ Կիրարկվում են նաև «Ղարաբաղ», «Կասմ Ուշակ» տերմինները։ Բնորոշ է Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Վասպուրականի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների ինչպես նաև Բագրևանդի ու Կոգովիտի գորգագործական կենտրոններին, որոնք հիմնականում տեղաբախշված են [[Մասիս]] սարի շուրջ բոլորը։ Ավելացնենք, որ հայոց հնագույն առասպելաշարում հենց այդ տարածքներն էլ հիշատակվում են որպես վիշապազունների բնակավայրեր։ Վերոհիշյալները հաշվի առնելով էլ կիրարկման է ներկայացվում ժամանակակից Խոյ -[[Մակու]] մասամբ նաև [[Բայազետ]] տարածքը ներառող Պատմական Հայաստանի [[Մասյացոտն]] գավառի անունը։
«'''Փյունիկ'''» - Գեղազարդման առանցքը կազմում է ոճավորված զույգ վիշապապատկերով և «կենաց» ծառ նախշով, կամ դրա տարբերակով կազմված բարդ հորինվածքը։ Լինում է մեկ և ավելին։ Վիշապի ոճավորման այս տարբերակը առավել հնամենի է։ Այն աղեսվում է [[Բեռլին]]ի Իսլամական արվեստի թանգարանում պահվող 13-14-րդ դդ. թվագրվող վիշապի և առասպելական փյունիկի պայքարը ներկայացնող գորգին պատկերված վիշապի ոճավորումին։ Համեմատաբար քիչ տարածված տիպ է։ Հիմնականում բնորոշ է Արցախին, Սյունիքին, ինչպես նաև Անդրկովկասի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Ղուբա» և «Բիջով» անուններով։ Այս վերջինս կապված է Շամախի քաղաքի մերձակայքում գտնվող Բիջով՝ նախկինում հայաբնակ գյուղի անվան հետ։ Առաջարկված տերմինի կիրարկումը հիմնավորում ենք գորգի գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքի արտահայտած կյանքի ու բնության հավերժության գաղափարով՝ որի խորհրդանշաններից մեկն էլ առասպելական փյունիկն է։ Հաշվի է առնված նաև այս տիպի գորգերի վերը հիշատակված վաղ տարբերակի գեղազարդման համակարգում փյունիկի ներկայությունը։
 
[[Պատկեր:Chondzoresk Karabakh 1860 AlbertoLeviGallery.jpg|thumbմինի|200px|Օձագորգ, 1860 թ., [[Խնձորեսկ]], Ալբերտո Լևի պատկերասրահ]]
 
«'''[[Ջրաբերդ]]'''» - Բնորոշվում է ծաղկած խաչ հիշեցնող նախշով, որը ամբողջովին երիզված է կեռիկաձև պատկերներով ու դրանցից սկզբնավորած երկար և ուղիղ, կոկոններով ավարտվող ցողուններով։ Վերջիններս նմանվում են նաև արևի ճառագայթների։ Այս տիպի գորգերի մի տարբերակ է պատկանում է վիշապագորգերի խմբին։ Դրա գեղազարդման համակարգում խաչաձև ու ճառագայթազարդ հորինվածքը լրացվում է վարից ու վերից այն երիզող «Գուհար» տիպին բնորոշ մեկական վիշապապատկերով։ Այդ ամբողջությունը լինում է մեկ կամ մի քանիսը, մեկ կամ երկու շարքով։ Հայտնի են XVII-XVIII դդ թվագրվող նմուշներ։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Գուգարքի, Վասպուրականի արևելյան, Ղարադաղի ու Շաքի-Դերբենտի տարածաշրջանների, ինչպես նաև Փոքր Ասիայի արևմտյան մասերի գորգագործական կենտրոններին։ Հայտնի է «Չարաբերդ», «Չալաբերդ», «Չելեբի», «Ղազախ», «Ղարաբաղ», «Արծվագորգ» և այլ անվանումներով։ Հաշվի առնելով առաջին երկու տեղանունների Արցախի պատմական «Ջրաբերդ» գավառի ու համանուն ամրոցի անվանման տարբերակ լինելու փաստը, և այն, որ այդ տարածաշրջանին բնորոշ են տիպի բոլոր տարբերակները, հիմնավորված ենք համարում առաջարկված տերմինի կիրարկումը։
«'''[[Խնձորեսկ]]'''» - Բնորոշվում է քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի ու հավերժության որևէ խորհրդանշանից և այն բոլորող վիշապի ութ ոճավորումներից կազմված հորինվածքով։ Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը։ Զարդի ուղղաձիգ առանցքի ուղղությամբ լինում է մեկական «Կենաց ծառ»: Ներկայացվում է բազմանիստ վանդակում կամ առանց դրան, պատկերվում մեկ կամ երկու շարքով։ Կան նաև մեկ հորինվածքով գեղազարդվածներ։ «Խնձորեսկ» տերմինը միջազգայնացված և ընդունված է ուսումնասիրողների գերակշիռ մասի կողմից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ Խնձորեսկ գյուղը գորգագործության, և մասնավորապես, գորգերի այս տիպի ավանդական կենտրոն լինելու փաստը, միանգամայն հիմնավորված ու նպատակահարմար ենք համարում տերմինի հետագա կիրարկումը։ Հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։
 
«'''[[Գետաշեն]]'''» - Բնորոշվում է երկայնաձիգ, զիգզագ երկու գունաժապավենով կազմված շեղանկյունաձև կամ բազմանիստ շրջանակներում պատկերված գծայնացված ու ոճավորված ութ վիշապապատկերով ու դրանց հետ մի ամբողջություն կազմող բուսածաղկային նախշերով։ Կենտրոնում լինում է զարդ, որի շուրջ բոլորն էլ, զույգ առ զույգ՝ մեկմեկու դիմահայաց պատկերվում են վիշապի ոճավորւմները։ Որոշ կենտրոններում, մասնավորապես Գետաշենում ու մերձակա գորգագործական կենտրոններում գորգադաշտի անկյուններում պատկերվում է մեկական թամբած ձի։ Հատուկ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Վասպուրականի հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառների գորգագործական կենտրոններին։ Հատկապես հանրահայտ են գորգագործության ճանաչված կենտրոն Արցախի Ջրաբերդ գավառի Գետաշեն գյուղում գործված նմուշները, որն էլ թույլ է տալիս մեզ տիպը անվանակոչել հայկական այդ գյուղի անունով։
 
«'''[[Վայք]]'''» - Գեղազարդման հիմնական տարրը բազմանիստ շրջանակի շուրջ ամփոփված վիշապի պարզունակ՝«Տ»-աձև ութ ոճավորումներ են։ Դրանք իրարից տարանջատված են շրջանակից սկզբնավորող հավասարաչափ, զարդանախշված, գունաժապավեններով։ Շրջանակի կենտրոնում սովորաբար լինում է «Կուսապատ» տիպի գորգերին բնորոշ վարդակ։ Լինում է մեկ և ավելին։ Վիշապի ոճավորումները այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում հնամենի են ու հարում են պատկերագրման ժայռապատկերային ոճին։ Սերտորեն աղեսվում է «Խնձորեսկ» տիպին։ Բնորոշ է Սյունիքի, Արցախի ինչպես նաև Վասպուրականի հյուսիսային գորգագործական կենտրոններին։ Առավել տարածված է Վայքում, որտեղ այն հայտնի է մի շարք տարբերակներով։ Դրանցով էլ պայմանավորված է «Վայք» տերմինի կիրարկման առաջարկը։
 
== Գորգագործական կոմբինատները և արտելները Խորհրդային Հայաստանում ==
 
* [[Երևան]]
* [[Իջևան]]
* [[Կիրովական]]
* Բասարգեչար([[Վարդենիս]])
* [[Տավուշի մարզ|Շամշադին]]
* [[Գորիս]]
* [[Ստեփանավան]]
* Կամո ([[Գավառ (քաղաք)|Նոր Բայազետ]])
* [[Մարտունի (Արցախ)|Մարտունի]]
* [[Զանգեզուր]]
* [[Ապարան]]
* [[Սևան (քաղաք)|Սևան]]
* Ախտա ([[Հրազդան]])
* Կալինինո ([[Մեծավան]])
* [[Եղեգնաձոր]]
* [[Արտաշատ]]
Տող 505.
* Կրասնոսելսկ ([[Արծվաշեն]])
 
== Հայկական գորգերն աշխարհի թանգարաններում ==
 
=== Հայաստանում ===
 
* [[Հայաստանի պատմության թանգարան]],
* [[Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան]] ([[Սարդարապատ]]ի թանգարան), մոտ 2100 գորգ և 1000 կարպետ,
* [[Երևանի պատմության թանգարան]], մոտ 150 գորգ,
* [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր ԱթոռԱթոռի]]ի թանգարաններ, մոտ 250 գորգ ու կարպետ,
* [[Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն]], մոտ 200 գորգ ու կարպետ,
* [[Գյումրի|Գյումրու]] Ձիթողցոնց տուն-թանգարան,
Տող 518.
* Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի գորգերի հավաքածու,
* [[Շուշի]]ի գորգի թանգարան, մոտ 250 ցուցանմուշ,
* [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|ԱրցախԱրցախի]]ի պետական պատմաերկրագիտական թանգարան, մոտ 100 գորգ ու կարպետ։
 
=== Արտերկրում ===
 
* [[Ամերիկա]]յի հայկական գրադարան ու թանգարան (ԱՀԳԹ) (ավելի քան 300 կարպետ)
* [[Վիեննա]]յի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] գորգերի հավաքածու
* [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|ԷրմիտաժԷրմիտաժի]]ի թանգարան (Պազիրիկ գորգ)
* [[Գերմանիա]]յի պետական թանգարան (վիշապ-փյունիկ գորգ)
* Ռուսական ազգագրության թանգարան (ավելի քան 80 հայկական գորգեր և կարպետներ)
Տող 544.
== Օգտագործված հիմնական հասկացությունների համառոտ բացատրություններ ==
 
* '''''Արմավենակ''''' (նոճի, կիպարիս) - Նախշ՝ սլացիկ կենաց ծառ, համադրվում է նաև բուսածացկային այլ նախշերով։ Լինում է նաև երկրաչափականացված։
* '''''Գեղազարդման համակարգ''''' - Մակերեսի գեղազարդման կանոնակարգված ամբողջություն։
* '''''Գունաշերտ''''' - Եզրագոտիներն իրարից բացազատող գունավոր մակերեսի նեղ, հավասար լայնությամբ շերտ։ Գեղազարդված գունաշերտեր լինում են նաև գորգադաշտում։
* '''''Դաշտ՝ գորգի''''' - Մեկ կամ մի քանի եզրագոտիներով երիզված գեղազարդված մակերես, գորգադաշտ։ Լինում են գորգադաշտը երիզող ներքին, արտաքին, կենտրոնակն գոտիներ։
* '''''Դասական վիշապապատկեր''''' - առասպելական վիշապի պատկերագրման ձև՝ բնորոշ 15-18-րդ դդ կովկասյան վիշապագորգերին։ Լինում են ուղղաձիգ դիրքով, ընդգծված եղջյուրակիր գլխով ու պոչով։
* '''''Եզրագոտի''''' - Առարկայի մակերեսն ամբողջությամբ երիզող, գեղազարդված շրջանակ։ Լինում է ներքին, կենտրոնական և արտաքին։
* '''''Երկրաչափականացում''''' - Նախշի ու պատկերի բնական ձևերի /թեք, գալարուն, ալիքաձև և այլն/ ուղղագծում, պարզեցում։
* '''''Զարդ''''' - Բնության չորս տարրերի կարգավորված համակարգ խորհրդանշող երկրաչափական ձևեր՝ քառակուսի, եռանկյունի ու միայն դրանցից կազմված միացություններ։
* '''''Զարդանախշ''''' – Նախշով կամ նախշերով լրացված զարդ։
* '''''Հիմնական հորինվածք''''' - Գորգի գեղազա հորինվածքադրման համակարգի առանցքը կազմող հորինվածք՝ որով բնորոշվում է տվյալ գորգը։
* '''''Հորինվածք''''' - Նախշից, զարդից, զարդանախշից, պատկերից կազմված կամ նախշերից, զարդերից, զարդանախշերից, պատկերներից կազմված մի ամբողջություն։
* '''''Նախշ''''' - Բուսական աշխարհը ներկայացնող գեղազարդման տարր՝ ճյուղ, տերև, ծաղիկ և այլն։
* '''''Վարդակ''''' - Բացված՝ բազմաթերթ, շրջանաձև կամ ձվաձև ուրվագծով ամբողջություն։ Լինում է նաև երկրաչափականացված։
* '''''Պատկեր''''' – Կենդանի օրգանիզմի գծային կամ գունային ռեալիստական կամ ոճավորված վերարտադրություն։
* '''''Օձագալար''''' - Պատկեր՝ բնորոշվում է հայերեն մեծատառ «Տ»-ի նմանությամբ։ Ներկայացնում է ոճավորված օձապատկեր։ Հայտնի է բազմաթիվ տարբերակների տեսքով։ Դրանցից մեկը «Վայք» տիպի հիմնական հորինվածքն է։
 
== Օգտակար հղումներ ==
* [http://carpets.iworldarmenia.com/am/ Հայկական գորգի վիրտուալ թանգարան]
* [http://www.armenianrugssociety.com/review_passages_armenian_rugs_.html Armenian Rugs Society]
Տող 578.
{{ծանցանկ|3}}
 
== Տես նաև ==
{{commonscat|Armenian rugs and carpets|Հայկական գորգեր և կարպետներ}}
* [[Հայկական կարպետ]]