«Կումրանի ձեռագրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Կումրանի ձեռագրեր''', [[Մեռյալ ծով]]ի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան ափին, Վադի-Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված ([[1947]] թվականից) [[եբրայերեն]], [[արամեերեն]], [[հունարեն]], [[լատիներեն]], [[ասորերեն]], [[արաբերեն]] հին ձեռագրերի պայմանական անվանումը։ Գրելանյութերը՝ [[մագաղաթ]], [[պապիրուս]], [[աղյուս]], [[պղինձ]], [[փայտ]]։
 
Շուրջ 600 երկրի ավելի քան 40 հազար ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ՝ չհրատարակված) պատկանել են մեր թվարկությունից առաջ II- մեր թվարկության 68 թվականին Խուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին։ Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ)։
Տող 6.
Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ։ Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, [[Դամասկոսյան վավերագիր]]ը, [[Պատերազմի գալար]]ը, Ձոները, աստվածաշնչային գրքերի մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները։ Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են։
 
Մասադա ամրոցի (Մեռյալ ծովի ափի հարավ-արևմտյանհարավարևմտյան մասում) պեղումներով ([[1963]]—[[1965]] թվականներին) հայտնաբերվել են եբրայեցերեն և արամեերեն (այդ թվում՝ խեցիների վրա գրված տնտեսական [[795]] փաստաթուղթ), հունարեն, և լատիներեն ձեռագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև [[Կումրան]]ի ձեռագրերի թվագրման համար։ Մասադայի արխիվը դեռևս հրատարակված չէ, բացի Բեն-Սիրի պարականոն ստեղծագործությունների ձեռագրերից։ Հրեական անապատի քարայրերում [[1952]] թվականին և [[1960]]—[[1961]] թվականներին աստվածաշնչային ձեռագրերի հետ գտնվել են գործնական, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ (եբրայեյերեն, արամեերեն, նաբաթեերեն և հունարեն), որոնք լույս են սփռում Հրեաստանի և Նաբաթեայի հարաբերությունների վրա 2-րդ-3-րդ դարերում։ Առայժմ հրատարակված է միայն Վադի-Մուրաբբաատի արխիվը։ Հերբեթ-Միրդում (Վադի-Կումրանից հարավ-արևմտյանհարավարևմտյան) [[1952]]—[[1953]] թվականներին հայտնաբերվել են առավելապես ասորերեն և հունարեն, ինչպես նաև արաբերեն (4-րդ—8-րդ դարերում) ձեռագրեր։ Գտնված են [[Նոր կտակարան]]ի և պարականոն գրականության հատվածներ, գործնական փաստաթղթեր, ինչպես և մի հատված [[Եվրիպիդես]]ի «Անդրոմաքե»-ից։
 
Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մեր թվարկության I դարում ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա։