«Կուբա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 38.
}}
 
'''Կուբա''' ({{lang-es|Cuba}}), կղզի [[Կարիբյան ծով]]ում։ Մտնում է [[Մեծ Անտիլյան կղզիներ]]ի կազմի մեջ։ [[Հյուսիսային Ամերիկա]]յից հյուսիսում առանձնանում է [[Ֆլորիդայի նեղուց]]ով, իսկ արևմուտքում՝ [[Յուկատանի նեղուց]]ով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 105 հազար կմ²։ [[Կուբայի Հանրապետություն|Կուբայի Հանրապետության]] խոշորագույն կղզին է։
 
Կուբայի ռելիեֆը մեծամասնությամբ հարթավայրային է, բարձունքները և լեռները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3-րդ մասը։ Կղզում առանձնացնում են մի քանի բնական շրջաններ։ Արևմտյան հատվածում [[Երկրաբանություն|երկրաբանական]] կառուցվածքը և կղզու ռելիեֆը մոզաիկ բնույթ են կրում, լայնորեն ներկայացված են [[կարստ]]ային գործընթացները։ [[Լանդշաֆտ]]ը ծածկված է գյուղատնտեսական հողատարածքներով և քաղաքային շինություններով։ Կենտրոնական հատվածն ունի խիտ գետային ցանց և մեծ քանակությամբ [[ճահիճ]]ներ։ [[Անտառ]]ները պահպանվել են միայն Գուամուայա լեռնազանգվածում, հողերը հարթավայրերում և հովիտներում մշակվում են։ Կենտրոնարևելյան շրջանն ունի ավելի հարթ լանդշաֆտ, բնական բուսականությունը փոխարինում են [[շաքարեղեգ]]ի պլանտացիաները և [[արոտավայր]]երը։ Կղզու հարավ-արևելյանհարավարևելյան հատվածում գտնվում է ուժեղ կտրտված լեռնային համակարգը, որտեղից հոսում են ջրառատ գետերը: Լեռնալանջերին գտնվում են շաքարեղեգի և [[սուրճ]]ի պլանտացիաները և արոտավայրերը: Ամենաբարձր լեռնային զանգվածը [[Սիերա Մաեստրա]]ն է, որը 250 կմ ձգվում է հարավ-արևելյանհարավարևելյան ջրափնյայի երկայնքով: Ամենաբարձր կետը Տուրկինո գագաթն է (1974&nbsp;մ)<ref>Куба — статья из Большой советской энциклопедии.</ref>:
 
== Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ ==
[[Պատկեր:DirkvdM baracoa nipple-hill.jpg|thumbմինի|165px|rightաջից|<center>Կուբա]]
Կուբա կղզում առկա են [[նիկել]]ի, [[քրոմ]]ի, [[մանգան]]ի, [[երկաթ]]ի և [[պղինձ|պղնձի]], [[ասբեստ]]ի, [[քարաղ]]ի, [[ֆոսֆորիտ]]ների մեծ պաշարներ: Կղզու արևմուտքում հայտնաբերվել են [[նավթ]]ի և [[գազ]]ի հանքավայրեր:
 
== Կլիմա ==
Կուբայի կլիման [[Արևադարձային կլիմա|արևադարձային]], [[պասսատային կլիմա|պասսատային]] է: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,5&nbsp;°C: Ամենացուրտ ամսվա ջերմաստիճանը ([[հունվար]]) կազմում է 22,5&nbsp;°C և ամենաշոգ ամսվա ([[օգոստոս]])` 27,8&nbsp;°C: Մակերեսային ջրերի ջերմաստիճանը ափերի մոտ ձմռանը կազմում է 22-24&nbsp;°C, ամռանը` 28-30&nbsp;°C: Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 1400&nbsp;մմ, որոնց մեծ մասը սովորաբար թափվում է հորդառատ անձրևների տեսքով, սակայն լինում են նաև չորային տարիներ:
 
Կուբայում վառ արտահայտված են երկու կլիմայական սեզոններ` անձրևային ([[մայիս]]-[[հոկտեմբեր]]) և չորային ([[նոյեմբեր]]-[[ապրիլ]]): Անձրևային սեզոնին թափվում է տարեկան տեղումների ¾-րդը:
 
[[Պատկեր:Satellite image of Cuba in November 2001.jpg|thumbմինի|228px|ձախից|<center>Կուբան տիեզերքից]]
 
Կուբայում կլիմայի առանձնահատկությունը ամբողջ տարվա ընթացքում բարձր [[խոնավություն]]ն է: Բարձր խոնավության և բարձր ջերմաստիճանների համադրությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց կյանքի համար: Սակայն ջրափնյայի մոտ ծովից եկող քամին մեղմացնում է շոգը, թարմություն բերում, իսկ երեկոյան` հովություն:
 
Կուբան գտնվում է արևադարձային [[ցիկլոն]]ների ազդեցության տակ, որոնք ի հայտ են գալիս ամռան և աշնան սեզոնին (հունիսից մինչև նոյեմբերի կեսերը) [[Փոքր Անտիլյան կղզիներ]]ից դեպի արևելք և Կարիբյան ծովի արևմուտքում, այնուհետև տեղաշարժվելով դեպի [[Ֆլորիդա]]յի կողմը: Թայֆուններն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և փոթորիկներով, որոնք կարող են մեծ վնաս պատճառել տնտեսությանը և կղզու բնակչությանը: Կուբայում գետերը կարճ են, ոչ շատ ջրառատ: Անտառները, որոնք ծածկում են տարածքի մոտ 10&nbsp; %-ը, պահպանվել են միայն լեռնային և ճահճապատ շրջաններում: Ցամաքի կենդանական աշխարհը աղքատ է: Մինչդեռ Կուբան շրջապատող ջրերում կան արժեքավոր առևտրային [[ձկներ]], [[փափկամարմիններ]], [[լանգուստ]]ներ, [[մանր ծովախեցգետիններ]], ինչպես նաև [[սպունգներ]]:
 
== Տես նաև ==