«Կիմոնո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Կիմոնո''' ({{lang-ja|着物}}, ''կիմոնո'', «հագուստ»; {{lang-ja|和服}}, ''վաֆուկու'', «ազգային հագուստ»), [[Ճապոնիա]]յի ավանդական հագուստ։ [[XIX դար]]ի կեսերից համարվում է ճապոնական «ազգային հագուստ»:
Այն նաև համարվում է [[գեյշա]]ների և մայկոների (ապագա գեյշա) աշխատանքային հագուստը։
[[Պատկեր:ViewsAndCostumesOfJapan.jpg|մինի|Կիմոնո]]
Տող 10.
# '''կիմոնո''' (着物) — հանդերձանք<ref>Կիմոնո բառը՝ «着物» բաղկացած է «着» (''կի'' — հագուստ, հանդերձանք) և «物» (''մոնո'' — իր) նշաններից:</ref>
# '''վաֆուկու''' (和服) — ճապոնական հագուստ
# '''գոֆուկու''' (呉服) — «չինական» հագուստ<ref>Այդ բառով բնութագրվում է ճապոնական ավանդական հագուստը, որը պատրաստված է [[մետաքս]]ից: Բառացիորեն թարգմանվում է, որպես «հագուստ Ու թագավորությունից»: Ուն (ճապոներեն՝ «Գո») [[Չինաստան]]ի հարավ-արևելյանհարավարևելյան մասում գտնվող պետության անվանումն է (222—280), որտեղից հին ճապոնացիները ստանում էին մետաքս:</ref>
Դրանցից ամենահինը առաջին տարբերակն է։ XIX դարի կեսերին Ճապոնիայի արևմտականացման սկզբին, նրանց թույլատրվեց հագնել ազատ [[հագուստ]]: Դեռևս XVI դարում [[Պորտուգալիա|պորտուգալացի]] միսիոներներ [[Հիսուսի միաբանություն|ճիզվիտները]], Եվրոպայում հաշվետությունների ժամանակ, հաղորդեցին, որ ճապոնացիները հագուստը անվանում '''կիմոնո''' բառով։ Այդ անվանումը տարածվեց շատ օտար լեզուներում։ Թեև ճապոնացիները '' կիմոնո ''բառով նկատի ունեին թանկարժեք հագուստը, սակայն Եվրոպայում և Ամերիկայում այդ բառը նշանակում էր հենց ճապոնական հագուստը։
 
XIX դարի վերջում, Ճապոնիայում ավելացավ [[Արևմուտք (քաղաքականություն)|արևմտական]] ոճի հագուստ կրողների թիվը։ Արևմտյան և ճապոնական զգեստների տարբերության պատճառով, ճապոնացիները ստիպված էին ''«կիմոնո»'' բառին տալ ընդհանուր հասկացություն։ Առաջացավ ավանդական հագուստը նշելու նոր բառ՝ ''«վաֆուկու»''<ref>Ճապոներենում նշանակում է «արևմտյան հագուստ» (洋服):</ref> Մինչև [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտը, այդ բառը դարձավ հիմնական՝ ճապոնական ավանդական հագուստը մատնանշելու համար։ Սակայն հետպատերազմյան շրջանում, ամերիկյան հասկացությունների ազդեցության տակ, ''«կիմոնո»'' բառը դարձավ ''«վաֆուկու»'' տերմինի հոմանիշը։
 
Համապատասխանաբար, ժամանակակից [[ճապոներեն]]ում ''«կիմոնո»'' բառը ստացել է երկու նշանակություն։ Լայն իմաստով, դա նշանակում է ցանկացած հագուստ, իսկ նեղ իմաստով՝ ''վաֆուկուի'' տեսակ։
Տող 21.
Ամենավաղ կիմոնոները, որոնք հայտնվել են մեր թվարկության հինգերորդ դարում, շատ նման են հանֆույին՝ չինական ավանդական հագուստին։ Ութերորդ դարում չինական նորաձևությունը փոխվում է՝ նմանվելով ժամանակակից կանացի հագուստներին։ Հեյան դարաշրջանում (794-1192) կիմոնոն ավելի ոճավորվեց։ Մուրոմատի դարաշրջանում (1392-1573), կոսոդե-կիմոնոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսեցին կրել առանց դրա վրայից ''հակամա'' տաբատի, դրա համար հայտնվեց կոսոդեյի օբի գոտին։ Էդո դարաշրջանում (1603-1867) թևքերի երկարությունը մեծացավ, հատկապես ավելի ձգվեց չամուսնացած կանանց մոտ։ Օբին ավելի լայն դարձավ, հայտնվեց այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմոնոյի տեսքը գրեթե անփոփոխ մնաց։
 
[[19–րդ դար]]ի երկրորդ կեսին, Մեյձի դարաշրջանում, արևմտականացումը հանգեցրեց ճապոնական հագուստի հեղափոխությանը։ Եվրոպական նորաձևությունը սկսեց դուրս մղել ճապոնական ավանդական զգեստը։ Այս գործընթացը աստիճանական և մակերեսային էր մինչև [[1945]] թվականը՝ անդրադառնալով միայն կառավարող խավին։ Սակայն հասարակ ճապոնացիների ապրելակերպի «ամերիկանացումը» հանգեցրեց նրան, որ կիմոնոն դուրս մղվեց առօրյա կյանքից։
 
Այսօր ճապոնական ավանդական հագուստը հիմնականում օգտագործվում է միայն տոների և պաշտոնական միջոցառումների համար։
Տող 31.
Կտորները, որոնցից կարում են կիմոնոն, որպես կանոն առաձգական չեն։ Գոտիի համար օգտագործում են մահուդ տեսակի կտոր։ Հագուստի ձևածքը սովորաբար ուղղանկյունաձև է և տարբերվում է եվրոպական նմանօրինակներից, որոնք ունեն բարդ կլորաձև կառուցվածք։ Դրա շնորհիվ խնայում են մատերիալը։ Դրա ուղղանկյունաձև մնացորդները կարող են կրկին օգտագործվել տնային տնտեսության մեջ։
 
Կիմոնո կարելու համար օգտագործում է փափուկ թելեր, որոնք նվազեցնում են կտորի ձգվելու հավանականությունը։ Սակայն նման զգույշ վերաբերմունքը մատերիալի նկատմամբ, որը Ճապոնիայում այդքան էլ շատ չէր, բացասաբար է անդրադարձել հագուստի դիզայնի վրա։ Կիմոնոյի վնասվելու դեպքում կարող են կտորի վրայից նորից կարել։
 
=== Կիմոնո և ճապոնական գեղագիտություն ===
Տող 42.
== Արտադրություն ==
[[Պատկեր:Kimono_production.jpg|մինի|Կիմոնոյի կտորի չորացումը ներկված մասերի միջև]]
Տղամարդկանց կիմոնոները լինում են տարբեր չափսերի, իսկ կանացի կիմոնոները հիմնականում նուն չափսի են լինում
և հարմարացվում են ծալվածքների միջոցով։ Կատարյալ կիմոնոյի թևքերը վերջանում են դաստակների մոտ։ Տղամարդկանց կիոմոնոները պետք է չիջնեն դաստակից։ Կանացի կիմոնոները ավելի երկար են, որպեսզի կարողանան օհասիորի անեն, դա հատուկ ծալվածք է, որը երևում է օբիի տակից։ Շատ բարձրահասակ կամ գեր մարդիկ, ինչպիսիք են [[սումո]]յի ընբիշները, պատվիրում են կիմոնոները, չնայած մնում են ավել կտորներ, որոնց կարող են հեշտորեն տալ գրեթե ցանկացած ձև։
 
Տող 49.
Ավանդական կիմոնոն պատրաստում են ձեռքով, ընդ որում, գործվածքները նույնպես պատրաստում և գունազարդում էին ձեռքով։ Կրկնվող նկարները նկարում էին տրաֆարետների միջոցով։ Երկար տարիների ընթացքում փոխվել են կիմոնոների ոճը և պարագաները, տեսակները և գործվածքների գույնը։
 
Կիմոնոն և օբին պատրաստում են [[մետաքս]]ից, կրեպ-մետաքսից, սատինից, ժամանակակից կիմոնոները պատրաստում են էժանագին կտորներից՝ կրեպ-սատինից, բամբակից, պոլիեսթերից և այլ սինթետիկ թելերից։ Մետաքսը այնուամենայնիվ, համարվում է իդեալական նյութ է հագուստի պատրաստման համար։
 
Սովորաբար հյուսված նախշերով կամ մանր պատկերնոերով կիմոնոները կրում են միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Հեյան դարաշրջանում կիմոնոների տակից հագնում էին տասը մաշված հագուստի շերտեր, ընդ որում, յուրաքանչյուր գույների համադրությունը խստորեն սահամնված էր։ Այսօր կիմոնոյի տակից ավելի հաճախ կրում են մեկ նուրբ շերտ։ Նախշերով կարելի է որոշել, թե որ եղանակի համար է նախատեսված, օրինակ՝ թիթեռների պատկերներով կամ բալենու գույնի կիմոնոն գարնան համար է, ջրյաին պատկերներովը՝ ամռան, ճապոնական նոճու տերևներովը՝ աշնան, իսկ ձմռանը համապատասխանում է սոճու և բամբուկի գույները։
Տող 67.
== Կանացի կիմոնո ==
[[Պատկեր:Hall_of_Japan_04.JPG|մինի|321x321փքս|Կիմոնոյով հարսը [[Կունստկամերա]]յում ([[Սանկտ Պետերբուրգ]])]]
Շատ ժամանակակից ճապոնուհիներ կորցրել են ինքնուրույն կիմոնո հգնելու հմտությունը։ Ավանդական կիմոնոները ունեն տասներկու կամ ավելի մասեր, դրա համար ստիպված են լինում դիմել մասնագետի՝ օտոկոսիին ({{lang-ja|男衆}}, տղամարդ ծառա) և օնագոսիին&nbsp;({{lang-ja|女子衆}}, կին ծառա) կամ <span>օննասյուին</span>&nbsp;({{lang-ja|女衆}}, կին ծառա)։ Գեյշաները նույնպես հագնվում են այդ մասնագետների օգնությամբ։
 
Ճիշտ կիմոնոյի ընտրությունը դժվար է, քանի որ պետք է իմանալ յուրաքանչյուր կիմոնոյի կրելու նշանակությունները, օրինակ՝ տարիքը, ընտանեկան ու սոցիալական դրությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիմոնո» էջից