«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 50.
 
== Պատմություն ==
1804-1813 թվականներին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմ և վերջիններիս միջև 1813 թվականի հուլիսի 12-ին կնքված [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] [[Արցախ (նահանգ)|Արցախի պատմական տարածքը]] հարավ-արևելյանհարավարևելյան [[Կովկաս]]ի հետ միասին ընդգրկվեց [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] տիրապետության մեջ<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ">[http://www.ombudsnkr.am/history.html Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում:]</ref>:
 
1917 թվականին Ռուսական կայսրությունում տեղի ունեցած [[Հոկտեմբերյան հեղափոխություն|հեղափոխությունից]] հետո վերջինիս տիրապետության տակ գտնվող ժողովուրդների մոտ պետությունների կազմավորման նոր գործընթաց սկսվեց: 1918 թվականի մայիսի 26-ից 28-ը ընկած ժամանակահատվածում իրենց անկախությունը հռչակեցին [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի]], [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի]] և [[Ադրբեջանիի Դեմոկրատական Հանրապետություն|Ադրբեջանի]] դեմոկրատական հանրապետությունները: Արցախը դարձավ հայկական պատմական տարածքի փոքր մասում իր անկախությունը հռչակած Հայաստանի և թուրքական աջակցությամբ ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց [[Հարավային Կովկաս]]ի հայկական տարածքների մեծ մասի նկատմամբ: Տեղի ունեցան կատաղի ընդհարումներ [[հայեր]]ի և [[ադրբեջանցիներ]]ի միջև: Վերջիններին օգնում էին տարածաշրջան մտած [[Թուրքիա|թուրքական]] կանոնավոր բանակի ստորաբաժանումները<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ"/>:
 
1920 թվականի դեկտեմբերի 1-ին [[Ազգերի լիգա]]յի 5-րդ Կոմիտեն 3-րդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածների փաստին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ և մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, Արցախը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը: Այսպիսով, 1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Արցախի վրա<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ"/><ref name="Հրայր Փաշայան փաստաթղթեր">[http://www.noravank.am/upload/pdf/2.Hrayr_Pashayan_21_DAR_04_2014.pdf Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան:]</ref>:
 
1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը: Նույն թվականին «Վվճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության]] հայտարարության և Խորհրդային [[Հայկական ԽՍՀ|Հայաստանի]] ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին [[Հայակական ԽՍՀ|Հայաստանը]] Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը: Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության]] արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ"/><ref name="Հրայր Փաշայան փաստաթղթեր"/>:
 
[[1921]] թվականի [[հուլիսի 5]] թվականին Ռուսաստանի Կենտրոնական Կեմիտե բյուրոյի պլենումը (նիստը) արհամարելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, [[Իոսիֆ Ստալին]]ի անմիջական ճնշմամբ և ի հակադրություն միացման բանաձևի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, վվճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ"/><ref name="Հրայր Փաշայան փաստաթղթեր"/>:
[[1923]] թվականի [[հուլիսի 7]] Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց «[[Կարմիր Քուրդիստան]]ը»: Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքը ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ<ref name="Արցախի պատմություն ՄԻՊ"/><ref name="Հրայր Փաշայան փաստաթղթեր"/>:
 
== Վարչական բաժանում ==