Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
'''Թոնդրակյաններ''' կամ '''Թոնդրակյան շարժում''', աղանդավորական-սոցիալական շարժում [[Հայաստան]]ում ` [[9-րդ դար]]ից [[11-րդ դար]]երում:
 
== Պատմական ակնարկ ==
Շարժման հիմնադիրը [[Սմբատ Զարեհավանցի]]ն էր, ով [[Հայաստան]]ի մի շարք վայրերում աղանդավորական գաղափարներ քարոզելուց հետո [[Թոնդրակ]] ավանում կազմակերպել է համայնք և այն դարձրել կենտրոն: Նա ջանացել է նախկին աղանդավորական գաղափարախոսություններից ստեղծել մեկ միասնական ուսմունք, միավորել խմբավորումները` դառնալով նոր [[աղանդ]]ի օրենսդիր։ Շարժումն անվանել են «թոնդրակեցիների աղանդ» կամ պարզապես «թոնդրակեցիներ»:
 
[[Ֆեոդալ]]ական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիների ու քաղաքային չքավորության շահագործման ուժեղացման հետևանքով աղանդը տարածվելով և նորանոր կողմնակիցներ ներգրավելով իր մեջ, վերաճել է հակաֆեոդալական և ազգային-ազատագրական շարժման՝ իր դեմ հանելով ոչ միայն հայ եկեղեցուն և խոշոր [[ավատատեր]]երին, այլև օտար բռնատիրողներին։ Վերջիններից էր [[Մանազկերտ]]ի [[ամիր]] [[Աբուլ-Բարդ]]ը, ով [[840]]-[[850]]-ական թվականներին դաժանորեն ճնշել է շարժումը, որի հետևանքով նահատակվել է նաև Սմբատ Զարեհավանցին։
 
Այդ դեպքերից հետո շարժումն անկում է ապրել, սակայն [[10-րդ դար]]ի սկզբին Հայաստանի կենտրոնական և հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան գավառներում բռնկված գյուղացիական ընդվզումների շնորհիվ կրկին աշխուժացել է։
 
Ընդվզումներն առանձնապես մեծ թափ են ստացել [[Սյունիք]]ում ([[906]]-[[930]] թվականներ) և [[Այրարատ]]ում ([[915]]-[[920]] թվականներ), որոնք վերածվել են ապստամբության։ Հատկանշական է Սյունիքի [[Ցուրաբերդ]] ([[Ցուր]]), [[Բերդ]] և [[Տամալեք]] գյուղերի բնակիչների պայքարը [[Տաթևի վանք]]ի դեմ։ Ցուրաբերդցիները հարձակվել են [[վանք]]ի վրա, սպանել վանահորը և թափել [[մյուռոն]]ը: Սակայն շուտով իշխանական զորախմբերը ճնշել են այդ ընդվզումները։
 
== Ուսմունքը ==
Թոնդրակեցիները ձգտում էին ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության վերացման, եկեղեցական ծեսերի պարզեցման այլ նաև մերժում էին [[խաչ]]ը, եկեղեցին ու նրա խորհուրդները։ Ընդունելով «անտեսանելի և անշոշափելի [[Աստված|Աստծո»]]» պաշտամունքը՝ թոնդրակեցիները մերժել են [[Հիսուս Քրիստոս]]ի աստվածությունը, մարդկայնացրել նրան՝ համարելով սոսկ [[մարգարե]]: Քրիստոսի մարդկայնացմամբ հանգել են երկնքի և երկրի մերձեցման, ժխտել հոգու անմահությունն ու անդրշիրիմյան աշխարհը, երկնային պատիժը կամ հատուցումը՝ մարդու երկրային արարքների համար։ Ըստ նրանց, քանի որ չկա հոգու անմահություն ու հանդերձյալ կյանք՝ մարդու և Աստծո միջև միջնորդի դեր կատարող տեսանելի և շոշափելի խաչը, եկեղեցին, հոգևորականները, եկեղեցական պատկերները, ծեսերն ու արարողություններն անիմաստ են։ Ոչ ոք իրավունք չունի նզովելու կամ բանադրելու։ Մարդն ունի մեկ՝ երկրային կյանք, ուստի «երկնային արքայությունը» պետք է կառուցել երկրի վրա։
 
Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր։ Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա։ Թոնդրակյան շարժումը տարածված է եղել նաև [[Աղվանք]]ում: