«Բզնունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
'''Բզնունիներ''', հնագույն իշխանական, նախարարական տոհմ [[Մեծ Հայք|Հայաստանում]]։
 
== Ծագումնաբանություն ==
Համաձայն տոհմական ավանդության, որը մեզ է փոխանցել [[Մովսես Խորենացի]]ն, Բզնունիների տոհմը սերում է Բազ նահապետից։
Բազը Մանավազ Հայկազունու թոռն էր։ Նա հաստատվեց [[Վանա լիճ|Վանա ծովի]] հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան կողմում։ Նրա անունով ծովը կոչվեց Բզնունյաց, իսկ գավառը՝ [[Բզնունիք]]։
Այլ պատմական վկայության համաձայն [[Հայաստան]]ի [[Լոռի|Լոռվա]] հյուսիսային շրջանում ևս Բազ նահապետը հիմնադրել է Բազակերտ ավանը Բազաբերդ ամրոցով, որի մասին բազմաթիվ հիշատակումներ կան միջնադարյան հայ պատմիչների մոտ։
== Պատմություն ==
Տող 30.
Բզնունիների տոհմական տոտեմը եղել է [[Բազե]]ն, որն էլ հետագայում դարձել է տոհմի զինանշանը։
[[Տրդատ Գ Մեծ]]ի ժամանակ նրանց է վստահվել Ձորա պահակ սահմանային լեռնանցքը։ Բզնունյաց նախարարները եղել են զորահրամանտարներ և սահմանային կուսակալներ։ Բզնունիները հիշատակվում են [[Գահնամակ]]ում և [[Զորանամակ]]ում։ Զորանամակի համաձայն Բզնունիները Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։
[[Խոսրով Կոտակ]]ի ժամանակ տոհմի տանուտեր Դատաբեն Բզնունին, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբեց արքայի դեմ։ [[Մամիկոնյաններ|Վաչե Մամոկոնյանը]] Առեստի ճակատամարտում ջարդում է ապստամբների մի մասին, իսկ մնացած մասը փախուստի է դիմում։ Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով։
Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը, ուստի Վաչե Մամիկոնյանին հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանին, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին։ Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ։ Չնայած տոհմի տանուտիրական վերնախավի վերացմանը, Բզնունյաց տոհմը կարողացավ պահպանել իր գոյությունը ավատատիրական կարգի մեջ։ 6-7-րդ դարերում հիշատակվում են Բզնունյաց եպիսկոպոսներ, տարբեր ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք պատվիրատու և ստացող Բզնունի վարդապետներ, ինչը խոսում է նրանց ավատատիրական և ազնվական աստիճանի պահպանման մասին։
Մշտապես վառ էր հիշողությունը տեղանունների նկարագրության ժամանակ։ Օրինակ 13-րդ դարում
Խլաթը հիշատակվում է որպես «քաղաք Բզնունյաց Խլաթն» :
[[Պատկեր:Լևոն Բզնունի.jpg|մինի|աջից|Լևոն Բզնունի]]Տոհմի ոչնչացում ասելով միանշանակ հասկացվում է տոհմական ավագանու ու տանուտիրական իշխանության վերացումը, քանզի տոհմի հազարավոր անդամներ խնամիական ու պաշտոնակատար բազմաթիվ կապերով կապված ու սերտաճած էին պետության բոլոր տարածքներում ու բնագավառներում, այն էլ դեռևս դարավոր հեռավորությունից։
Հետագայում Բզնունի նախարարական տոհմի ներկայացուցիչներից հիշատակվում են հազվադեպ։ 16-17-րդ դարերում հիշատակվում են ձեռագրերի հիշատակարաններում որպես պատվիրատու, ստացող կամ վարդապետ։
 
Տող 40.
 
== Աղբյուրներ ==
* Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», էջ 226, Երևան 1961։
* «Իրանահայ արդի գրողներ» գրքի առաջին հատորից, էջ 103, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1964։
 
[[Կատեգորիա:Բզնունիներ]]