«Բեռլինի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: Բելոռուս → Բելառուս (12) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
'''Բեռլինի ճակատամարտ'''ը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[եվրոպա]]կան ռազմաճակատի վերջին խոշոր ճակատամարտն էր։
 
== Նախապատմություն ==
[[1945]] թվականին [[ԽՍՀՄ]] զինված ուժերի կողմից ավելի մանրամասն մշակվեց [[Բեռլին]]ի վրա հարձակման առաջին փուլը, որը նախատեսում էր [[Վարշավա]]-Բեռլինյան ուղղությամբ հարվածը հասցնել հունվարին։ Արդյունքում [[Վիսլա]]-[[Օդրա|Օդերյան]] գործողության զորքերը Բելառուսական I (հրամանատար՝ [[Գեորգի Ժուկով]]) և Ուկրաինական I (հրամանատար՝ Կոնև) ռազմաճակատներից ազատագրեցին [[Լեհաստան]]ի մեծ մասը և դուրս եկան Օդեր՝ գրավելով մի շարք հենակետեր արևմտյան ուղղությամբ։ Վարելով առաջին խոշոր գործողությունը խորհրդային սահմաններից դուրս՝ պարտիզանների գործողությունները դժվարացան։ Այժմ խորհրդային զորքերի թիկունքից ակտիվորեն աշխատում էին հետախուզությունը, իրականացվում էին դիվերսիաներ զորքերի տեղափոխման, սննդամթերքի և տեխնիկայի տեղափոխման ժամանակ. միաժամանակ նեղ երկաթուղային հունը Լեհաստանում և [[Գերմանիա]]յում պահանջում էր փոխաբեռնման կետեր մայրուղիների միավորման կետերում։
[[1945]] թվականի բոլոր գործողություններից ամենաերկարը դարձավ Արևելա-պրուսական գործողությունը ([[հունվարի 13]]-[[ապրիլի 25]])։ Գերմանիան մեծ նշանակություն էր տալիս Արևելյան [[Պրուսիա]]յին և նրա կողմից գրավված [[Լեհաստան]]ին։ Այստեղ հարյուրամյակի ընթացքում նախապատրաստվում էր հենակետ [[Ռուսաստան]]ի վրա հարձակելու համար։ Ամբողջ պատերազմը գերմանական հրամանատարությունը տանում էր արևելապրուսական՝ բազմաբևեռ պաշտպանական ռազմահենակետի վրա հիմնվելով։ Ամրապնդելով շրջանները մեծ թվով երկարատև կրակակետերով և պաշտպանական բնույթի զենքերով ՝ պաշտպանվելով արևմուտքից հակատանկային արգելափակոցներով՝ գտնում էին, որ հարմարեցված է մեծաթիվ խուտորային պաշտպանությանը և պաշտպանված է քարե պատնեշով։ Թշնամու պաշտպանական գիծը ճեղքելը տեղի էր ունենում արագ, որը բացատրվում էր առաջին հերթին նրանով, որ III Բելառուսական ( հրամանատար Չեռնյախովսկի) և II Բելառուսական (հրամանատար Ռոկոսովսկի) բանակաների հարձակումը թշնամու համար անսպասելի չէր և սպասելով հարձակման՝ ամրապնդեցին իրենց փոքր ամրությունները, մեծացրեցին զորքերի մարտունակությունը, կատարեցին մի շարք այլ գործողություններ՝ հարձակմանը դիմակայելու համար։ Եվ չնայած այդ ամենի անզիջում մարտերի ընթացքում խորհրդային զորքերը տիրացան Արևելյան Պրուսիային՝ ոչնչացնելով թշնամու պաշտպանական խմբավորումները։ Արդյունքում Գերմանիայի նավատորմը զրկվեց կարևորագույն ռազմա-ծովային կետերից, որը միանգամից վատացնում էր Կուռլանդիայի զորամիավորումների վիճակը։ [[Փետրվարի 18]]-ին ծանր վերքից մահացավ Չեռնյախովսկին, ով համարվում էր Հայրենական պատերազմի երիտասարդ և շնորհալի հրամանատարներից մեկը։ Այս գործողությունների ընթացքում մարդկայն կորուստները Խորհրդային զորքերի կազմեցին 585 000 մարդ, որից 126 000 մարդ անհետ կորավ։
Տող 41.
[[Ապրիլի 16]]-ին գիշեը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով։ Թշնամու դիմադրություւնը գնալով ավելի էր ուժեղանում։ Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ և պետք է փոխել տակտիկան։ Խորհրդակցելով հրամանատարների հետ՝ նա հարձակման նետեց 2 տանկային բանակները, որին սկզբնապես հանձնարարված էր մտնել կռվի մեջ անմիջապես այն բանից հետո, երբ կճեղքվի թշնամու պաշտպանությունը կյուստրինսկիի հենակետում։ [[Ապրիլի 18]]-ին զելևյան բարձրությունները վերցվեցին մեծ կորուստների գնով և միայն հաջորդ օրը գերմանացիները, չդիմանալով ճնշմանը, նահանջեցին Բեռլինի պաշտպանական գծի ներքին շրջագիծը։ Ամեն օր հարձակումը սկսվում էր ուժեղ ավիացիոն և հրետանային նախապատրաստությամբ, որը տևում էր 30-40 րոպե։ Գնում էր գերմանական պաշտպանության յուրահատուկ «կրծոտումը»։
 
Առավել հաջողությամբ էր ընթանում Ուկրաինական I բանակի հարձակումը։ Այստեղ ապրիլի 17-ին զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանության առաջին և երկրորդ գծերը, որից հետո թշնամին սկսեց նահանջը դեպի Շպրեի շրջանը։ Հենց այդ օրը Ստավկան պահանջեց Կոնևից 2 տանկային բանակներով հարվածել Բեռլինը հարավից։ Հաջորդ օրը Ռոկոսովսկին ստացավ հրաման զորքերը ուղղել հարավ-արևմուտք և հասցնել հարված՝ շրջափակելով Բեռլինը հյուսիսից։ Ուժեղացնելով Օդերի ներքին հոսանքի վրա հարձակումը և գրավելով նրա աջ կողմի հենակետերը՝ II Բելառուսական բանակի զորքերի մի մասը ոչնչացրեցին թշնամու III տանկային բանակը և դրանով մեծապես օգնեցին Ժուկովի բանակին։ Ռոկոսովսկու բանակի հետագա հարձակումները տեղի էին ունենում դժվար պայմաններում, քանի որ Օդերի ջրերը հեղեղվել էին և դրանով կտրել հրետանավորներին հետևակայիներից և հրետանավորները չէին կարողանում կրակով օգնել նրանց։ Տանկերը մնացել էին գետի ձախ ափին։ Ապրիլի 21-ի երեկոյան Կոնևի բանակի տանկային ստորաբաժանումները դուրս եկան [[Բեռլին]]ի ներքին պաշտպանական բնագիծ, իսկ Ժուկովի տանկային ստորաբաժանումները դրան միացան քաղաքի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան շրջանից։ Հենց Բեռլինի վերջնական գրոհի ժամանակ էր, որ պայքար ծավալվեց նրանց մեջ, թե ով պետք է առաջինը ասի [[Ստալին]]ին Բեռլինի գրավման մասին։ Ժուկովի հրամանատար ուղղված II տանկային գվարդիայի հրամանատար Բոգդանովին ասվում էր. «Ուղարկե՛ք ամեն գնդից մեկ ամենալավ ջոկատը Բեռլին և դրե՛ք խնդիր, որ ոչ ուշ, քան 1945 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-ը, ամեն գնով ճեղքել Բեռլինի պաշտպանությունը և անմիջապես զեկուցել Ստալինին այդ մասին ու հրապարակել թերթերում»։ Սակայն Կոնևը նույնպես դրեց իր տանկային բանակների առաջ պահանջներ. «Մարշալ Ժուկովի զորքերը գտնվում են Բեռլինի արևելյան շրջաններից 10 կմ հեռավորության վրա։ Հրամայում եմ՝ անպայման այսօր գիշեր առաջինը մտնել Բեռլին»։
 
[[Ապրիլի 24]]-ին առաջին Բելառուսական բանակի զորքերը, միանալով առաջին Ուկրաինական բանակի առանձին ջոկատնեի հետ, քաղաքը վերցրեցին շրջափակման մեջ։ Ապրիլի 28-ին Բեռլինի շրջափակված զորքերը բաժանվեցին 3 խմբի։ Խորհրդային զորքերը նետվեցին վերջին հարձակման։ Յուրաքանչյուր բանակ գործում էր իր շրջանում՝ կոտրելով թշնամու բանակի պաշտպանությունը փողոցից փողոց, տնից տուն։ Ժուկովի վկայությամբ ապրիլի 21-ից մայիսի 2-ը Բեռլինի վրա կատարվել է 1 800 000 հրետանային կրակոց։ Մարտերի երրորդ օրը Սիլեզկայա կայարանի ուղղությամբ թողնվել է կրակ, որի ամեն մի ռումբի քաշը կազմում էր կես տոննա։ [[Ապրիլի 29]]-ին սկսվեցին մարտերը ռայխստագի համար, իսկ արդեն [[ապրիլի 30]]-ին ժամը 14 անց 25 րոպե ռայխստագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը։ Մայիսի 2-ին ժամը 15-ին գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի։