«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
Տող 63.
 
=== Սահմաններ ===
Հյուսիսից սահմանակից էր [[Գուգարք]]ին, արևմուտքից՝ [[Բարձր Հայք]]ին ու [[Տայք]]ին, արևելքից՝ [[Սյունիք]]ին և հարավից՝ [[Տուրուբերան]]ին ու [[Վասպուրական]]ին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ [[Այծպտկունք]] գագաթից մինչև [[Շարիան լեռնաշղթա]]յի հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր [[Հայկական Պար]]ի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և [[Ծաղկանց լեռներ]]ով դիմում է դեպի արևելք՝ [[Թոնդուրեկ]], իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին [[Գեղամա լեռներ]]ը, այս մասում նրա մեջ է մտնում նաև [[Շարուրի դաշտ]]ը, որը տարածվում էր [[Արփա]] գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ [[Փամբակ]] և [[Չլդըր]] կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Ռելիեֆ ===
Տող 103.
VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
 
[[Սելջուկներ]]ը իրենց [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|արշավանքների]] ընթացքում մեծ հարված հասցրին Այրարատյան աշխարհին։ Սելջուկ-թուրքերի կողմից պարբերաբար կրկնվող արշավանքների հետևանքով Այրարատում ոչնչացան բազմահազար հայեր, ավերվեցին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ։ Սելջուկների տիրապետությունը կարճատև եղավ։ Վրաց հզորացած պետության օգնությամբ, [[Զաքարյաններ]]ի օրոք, հայերն աստիճանաբար հյուսիս-արևելյանհյուսիսարևելյան Հայաստանից դուրս քշեցին սելջուկ-թուրքերին, որի կազմում էր և Այրարատը։ Սակայն քաղաքական իրադարձությունները շատ շուտով փոխվեց։ 13-րդ դարի 20-ական թվականներից ակսած [[Անդրկովկաս]]ի, այդ թվում և Հայաստանի վրա են արշավում [[մոնղոլ-թաթարներ]]ը, որոնք ավերիչ ու կողոպտիչ մի քանի արշավանքներից հետո իրենց տիրապետությունն են հաստատում Հայաստանում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
XV դ Այրարատը նվաճեցին [[Կարա Կոյունլուների տերություն|Կարա–Կոյունլուները]], ապա՝ [[Ակ Կոյունլուների տերություն|Ակ–Կոյունլուները]]: 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVII դ Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից