«Բրոնզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
==Բրոնզ բառի ստուգաբանությունը==
''Բրոնզ'' բառը ԵւրոպայիԵվրոպայի երկրների մեծ մասում, այդ թվում Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում առավել տարածվում է 1730–40 թթ.թվականներին և փոխառվել է ֆրանսերեն ''bronze'' բառից, որն առաջին անգամ հիշատակվում է 1511 թ.թվականին: Վերջինս էլ իր հերթին փոխ է առել իտալերեն ''bronzo'' «բրոնզո»՝ "զանգի մետաղ, արույր" բառից, որը ծագել է 13-րդ դարում: Իտալերեն բառն ինքը փոխ է առնված միջնադարյան լատիներեն ''bronzium'' բառից: Այս վերջինը կարող է ունել երկակի ծագում:
* 1. ''bróntion'', «բրո՛նտիոն» բառից, որը բխում է [[Բյուզանդիա]]յի հունարենում՝ միջին հունարենում գործածված ''brontēsíon'' «բրոնտեսիոն» բառից (ծագում է 11-րդ դարում), հավանաբար, իր հերթին բխող ''Brentḗsion'' Բրենտեսիոն կամ ‘[[Brindisi]]’ Բրինդիսի քաղաքի անունից, որ հայտնի էր իր բրոնզով, այսինքն՝ անագապղնձով<ref>Henry and Renée Kahane, "Byzantium's Impact on the West: The Linguistic Evidence", ''Illinois Classical Studies'' 06 (2) 1981, p. 395.</ref><ref>Originally M.P.E. Berthelot, "Sur le nom du bronze chez les alchimistes grecs", in ''Revue archéologique'', 1888, pp. 294–8.</ref>:
* 2. Առավել հավանական է թվում «բրոնզ» բառի ծագման առավել հին արմատը՝ [[պարսկերեն]] կամ հին պարսկերեն ''birinj'' «բիրինձ», ''biranj'' «բիրանձ» ({{lang|fa|برنج}}) բառը, որը նշանակել է "արույր" (արդի պարսկերենում՝ ''berenj'' «բերենջ»), ''piring'' «պիրինգ» ({{lang|fa|پرنگ}}) "պղինձ",<ref>Originally Karl Lokotsch, ''Etymologisches Wörterbuch der europäischen Wörter orientalischen Ursprungs''. (Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1927), p. 1657.</ref> դրանից է ծագում նաև [[սերբո-խորվաթերեն]] ''pìrinač'' «պիրինաչ» "արույր" բառը,<ref>Wolfgang Pfeifer, ed., ''Etymologisches Wörterbuch des Deutschen'', s.v. "Bronze" (Munich: Deutscher Taschenbucher Vertrag, 2005).</ref> [[Վրացերեն|Վրացերենում]] ''brinǰao'' «բիրինձաո» "բրոնզ", «անագապղինձ» բառը ևս այդտեղից է և կամ ավելի շուտ՝ [[Վիրք]]ի հարևան երկրի՝ [[Հայք]]ի լեզվից՝ [[հայերեն|հայերենի]] պղինձ ''płinj'' բառից, որը դասական հայերենում հնչում էր "պլինձ", որից և կարող է ծագած լինել նաև [[Իրան|իրանական]] «բիրինձ»-ը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնզ» էջից