«Բրոնզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
== Բրոնզի կիրառումն արվեստում ==
Բրոնզն արվեստում, դեկորատիվ կիրառական արվեստում և արձանագործության մեջ լայնորեն օգտագործվող մի նյութ է, որը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Լինելով դյուրահալ և հեշտ մշակվող, ամուր, աչքի ընկնելով հաճելի երանգով ու փայլով՝ այն հնագույն ժամանակներից օգտագործվել է ինչպես գործիքների ու զենքերի, այնպես էլ իրերի և զարդերի պատրաստման ժամանակ։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկրը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։ Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում P-ից ձուլել Են եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում «մոմե մոդելը կորուսելու» եղանակով են ձուլվել Լ․ Գիբերտիի Ֆլորենցիայի Բապտիստերիումի դռները (հյուսիսայինը՝ 1404–24թթ., արևելյանը՝ 1425–52թթ.), Դոնատելլոյի (1447–53, Պադուա) և Ա․ Վեռոկքիոյի (1479–90, Վենետիկ) հեծյալ արձանները։ XVI դ․ Ռուսաստանում բրոնզի ձուլումը բարձր մակարդակի հասավ XIX դ․ 2-րդ կեսից գեղարվեստական իրերը էժանացնելու նպատակով բրոնզի ձուլումը խիստ նվազել է։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին մի շարք իմպրեսիոնիստների (Օ․ Ռոդեն, Ա․ Բուրդել, Շ․ Դեսպիո, Զ․ Մանցու) գործերում բրոնզը գեղարվեստական նոր հատկանիշներ է ձեռք բերել։ ԽՍՀՄ արձանագործության մեջ բրոնզը լայն և բազմազան կիրառություն է գտել Վ․ Ի․ Մուխինայի, Ս․ Դ․ Լեբեդևայի, Ա․ Տ․ Մատվեևի գործերում։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575:</ref>
 
== Գրականություն ==
* Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։
* Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։
* Смирягин А, П․, Промышленные цветные металлы и сплавы, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1956.
* Пиотровский Б․ Б․, Ванское царство, М., 1959.
* Пиотровский Б․ Б․, Искусство Урарту VIII–VI вв․ до н․ э․, Л․, 1962.
* Новиков И.И., Захаров Н․ В․, Термическая обработка металлов и сплавов, М․, 1962.
* Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964․
 
 
== Պատկերասրահ ==
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնզ» էջից