«Չարլզ Մենսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://168.am/ +https://168.am/)
Տող 23.
}}
[[Պատկեր:CharlesManson2014.jpg|մինի|Մենսոնը [[2014]]-ին]]
'''Չարլզ Մայլզ Մենսոն''' ([[անգլերեն|անգլ]].՝ ''Charles Milles Manson'', ծնվ. որպես՝ '''Չարլզ Մայլզ Մեդոքս''' (''Charles Milles Maddox''), [[նոյեմբերի 12]], [[1934]] թ.), ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես '''«Ընտանիք»''' պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ [[Կալիֆորնիա]] նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից։<ref>{{cite web|publisher=«[[168 ժամ|168 Ժամ առցանց լրատվական կայք»]]|accessdate=Մարտի 17 2013|date=Մայիսի 25, 2013|title=Ինչպես են ժպտում մարդասպանները|url=httphttps://168.am/2013/03/17/196750.html }}</ref> Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։
 
Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել [[1969]] թվականի [[օգոստոսի 8]]-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր [[Ռոման Պոլանսկի|Ռոման Պոլանսկու]] կնոջը՝ դերասանուհի [[Շերոն Թեյթ]]ին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։