«Ավետիս Ահարոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://168.am/ +https://168.am/)
Տող 9.
1920 թ-ին ստորագրել է [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիրը]], մասնակցել [[Լոնդոն]]ի (1921 թ.) և [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի]] (1922–1923 թթ.) խորհրդաժողովներին։ Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թ.) գրքում։
 
1921 թվականին Փարիզում Ահարոնյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել հայ Ալեքսանդր Տեր-Զաքարյանի կողմից։ Ըստ հրապարակումների Ահարոնյանը բազմից օգնել է երիտասարդին, ով մինչ այդ մի քանի տարի մասնակից է եղել թուրքերի դեմ պատերազմին, իսկ այնուհետև տեղափոխվել էր Փարիզ։ Տեր-Զաքարյանը մի քանի անգամ պահանջել է Ահարոյանից իրեն ֆինանսապես օգնել՝ ԱՄՆ տեղափոխվելու համար, սակայն ամեն անգամ մերժում է ստացել։ Մահափորձի օրը Տեր-Զաքարյանը մուտք է գործել Ահարոնյանի սենյակ ու հերթական անգամ մերժում ստանալուց հետո հանել է ատրճանակը, սակայն Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը, և փամփուշտը խրվել էր պատի մեջ։ Դատարանը վճռել է Տեր-Զաքարյանին մեկ տարով բանտարկել ու վճարել տուժող կողմին մեկ ֆրանկ։<ref>[httphttps://168.am/2016/06/27/653974.html Մահափորձ Ավետիս Ահարոնյանի դեմ]</ref>
[[Պատկեր:Avetis Aharonyan (1).jpg|մինի|Ավետիս Ահարոնյան 1866 թ., գ. Իգդիր Մավա, Սուրմալուի գավառ 1948 թ., Փարիզ (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը)]]
1894 թ-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին։ Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստվա'ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թ.) և «Ազատության ճանապարհին» (1908 թ.) ժողովածուներում։