«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://168.am/ +https://168.am/)
Տող 55.
1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947 թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։
 
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը<ref>[httphttps://168.am/2013/05/10/223376.html « Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն». Բորիս Պաստեռնակ]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==