«Ռուսական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
→17-րդ դար: չաշխատող հղումի ջնջում |
|||
Տող 16.
==17-րդ դար==
[[Պատկեր:Артамон Матвеев.png|մինի|200px|Արտամոն Մատվեև]]
Առաջին արքայական [[թատրոն]]ը [[Ռուսաստան]]ում պատկանում էր [[Ալեքսեյ Միխայլովիչ]] արքային և գոյատևել է [[1672]]-[[1676]] թթ.: [[Թատրոն]]ի սկզբնավորումը կապված է կալվածատեր [[Արտամոն Մատվեև]]ի հետ՝ կրթված մի անձնավորության, ով ընդունում էր արևմտյան մշակույթը, և խորհուրդ տվեց ռուս արքային, ով զվարճանքի բազմազան միջոցներ էր փնտրում, եվրոպական թատրոնի օրինակով մի թատրոն ստեղծել։ Արտամոն Սերգեևիչը հենց ինքն էլ հանձն առավ իր առաջարկի ի կատար ածումը՝ հրամայելով [[Մոսկվա]]յում ապրող գերմանական սլոբոդայի քահանա [[Յոհան Գոտֆրիդ Գրեգորի]]ին զբաղվել թատերախմբի դերասանների հավաքագրմամբ։
Հնարավոր է, որ ոչ բոլոր թարգմանիչներն էին գերազանց տիրապետում գերմաներեն լեզվին, այդ իսկ պատճառով տեքստը մոտավորապես էին թարգմանել։ Սակայն բացառված չէ նաև այն, որ առանձին թարգմանիչներ այնպես էին կառուցել պիեսը, որ գերմաներեն տեքստը առավելագույնս մոտեցնեին ռուսական իրողությանը։ Համենայն դեպս հեղինակն ինքը չէր պնդում, որպեսզի ամեն ինչ մանրակրկտորեն թարգմանվեր։ [[Քահանա]]յի համար դա նշանակություն չուներ, քանի որ պիեսը «պատվիրել» էր արքան։ Արքան շատ էր ցանկանում բարելավել հարաբերությունները [[Պարսկաստան]]ի հետ և հենց այդ երկրի մասին էր պիեսը։<ref name="Москаленко">[http://shkolazhizni.ru/archive/0/n-10045/ Юрий Москаленко. Кто и когда поставил первую пьесу в России?]</ref>
|