«Թահիրիների էմիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 51.
| Նշումներ = Գտնվում է ժամանակակից [[Իրան]]ի, [[Թուրքմենստան]]ի, [[Աֆղանստան]]ի և [[Ուզբեկստան]]ի տարածքում
}}
'''Թահիրիների էմիրություն''' ({{lang-fa|سلسله طاهریان‎}}), [[Իրանի պատմություն|պատմական]] [[պետություն]] [[Իրանական բարձրավանդակ|Իրանական բարձրավանդակում]], որը գոյություն է ունեցել [[9-րդ դար|9-րդ դարում]]՝ [[821]]-[[873 թվական|873 թվականներին]]։ Թահիրների պետությունը սկզբնական շրջանում եղել է [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] ենթակա էմիրություններից մեկը։ Երկիրը հիմնադրվել է Թահիր I իբն ալ-Հուսեյնի կողմից Խորասանում՝[[Խորասան|Խորասանում]]՝ Արևելյան Իրանում։
 
== Պատմություն ==
Իրանի արևելյան նահանգները [[8-րդ դար|8-րդ դարում]] ամբողջովին նվաճվել էին արաբների կողմից՝ միավորվելով [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆայության]] մեջ։ Խալիֆայության տրոհման գործընթացը յուրահատուկ կերպով ընթացավ այն երկրամասում։ Սկզբնական շրջանում Թահիրները իրենց հռչակեցին կիսանկախ՝ պահպանելով ենթակայությունը Աբբասյան խալիֆից, իսկ որոշ ժամանակ անց խզեցին բոլոր կապերը։
 
[[821|821 թվականին]] Խորասանում հիմնվում է Թահիրների էմիրությունը, որի առաջին կառավարիչը դառնում է Թահիր իբն ալ-Հուսեյնը։ Իրանական մավալ Թահիր իբն ալ-Հուսեյնը քաղաքական ասպարեզում հայտնվել էր դեռևս [[810|810-ական թվականներին]], որպես ազատագրական պայքարի գործիչ։ Մասնակցելով պատերազմական գործողություններին՝ Թահիրը կարողացել էր հայտնվել խալիֆ Մամունի ուշադրության կենտրոնում, որն էլ [[820 թվական|820 թվականին]] նրան նշանակում է արևելյան նահանգների կառավարիչ։
 
Այսպիսով, 820 թվականին [[Բաղդադ|Բաղդադից]] արևելք ընկած տարածքներն անցնում են Թահիր իբն ալ-Հուսեյնի ենթակայության տակ։ Անցկացնելով վարչական բարեփոխումներ՝ Թահիրը իր տիրապետության տակ գտնվող տիրույթների կենտրոնը դարձնում է Արևելյան Իրանի Խորասան երկրամասը՝ [[Մերվ]] քաղաքով (գտնվում է ժամանակակից [[Թուրքմենստան]] պետության տարածքում): Աբբասյան խալիֆը Թահիրին լայն լիազորություններ է շնորհում [[Խորասան|Խորասանում]] և Մավարաննահրում, իսկ նրա որդուն՝ Աբդուլլահ իբն Թահիրին նույնատիպ իշխանությամբ է օժտվում [[Եգիպտոս|Եգիպտոսում]] և Սիրիայում։[[Սիրիա|Սիրիայում]]։
 
Չնայած այս ամենին՝ Թահիրը գլխավորում է առաջին անհնազանդությունը խալիֆ Մամունի դեմ, որն էլ ավարտվում է նրանով, որ ուրբաթօրյա խուտբայում, առաջին անգամ աղոթքն ընթանում է առանց խալիֆի անվան հիշատակման։ Այս ամենը առաջացրեց տեղացիների՝ հատկապես հողագործների, արհեստագործների, առևտրականների և արդար վաստակով ապրող այլ խավերի դժգոհությանը։ Ստեղծված իրավիճակից օգտվեց Յակուբ իբն ալ-Լայսը, ով նպատակ ուներ հասնել փառասիրական նվաճումների։ Նա իր շուրջը հավաքեց դժգոհողներին և նրանցից ստեղծեց զինված ջոկատներ։ Յակուբի գործողությունները պսակվեցին հաջողությամբ և նահանգներում հաստատվեց Յակուբի կառավարությունը։
 
Ներքին կարգ ու կանոն հաստատելուց հետո նա սկսեց էմիրության տարածքների ընդարձակումը՝ հակամարտելով հարևան Մակրանի, Քերմանի, Ֆարսի և [[Աֆղանստան|Աֆղանստանի]] հետ։ 873 թվականին թագավորանիստ Նիշապուրը հայտնվեց օտար անջատողականների ճնշումների տակ։ Քաղաքամայր ներխուժած ալ-Սաֆֆարը էմիր Մուհամմադ ալճԹահիրինալ-Թահիրին ստիպեց անձնատուր լինել և իրեն փոխանցել իր իշխանությունը։ Շուտով Սաֆֆարիների իշխանությունը տարածվեց նաև Թաբարստանի և [[Շիրազ|Շիրազի]] վրա<ref>[http://gradaran.mskh.am/sites/default/files/arabakan%202.pdf «Արաբական երկրների պատմություն»], Հատոր II, Արաբները VII դարից մինչև 1516 թ., Երևան, 2003 վրա։</ref>։
 
== Ծանոթագրություններ ==