«Պարօդոնտոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 132.
 
=== Լնդերի բորբոքում ===
[[Պատկեր:Calculus-2.jpg|250px|մինի|Բակտերիալ շերտ]]
 
'''Լնդերի բորբոքումը''' կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են:
 
Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից: Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ դեպքի համար արդյունավետ բուժման պլանը:
 
=== Լնդերի հիվանդությունների բուժումը ===