«Ատամների իմպլանտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 98.
Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը:
Ոսկրի ծավալը կարելի է երկրորդական գործոն համարել: Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները: Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո: Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար: Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ: Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում:
 
== Պրոթեզավորում իմպլանտների վրա ==
 
'''Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը''':
 
° Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը
 
° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել
 
° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները
 
° Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը
 
° Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով:
 
'''Իմպլանտատային պրոթեզավորումը''' ժամանակակից մեթոդ է, ատամները վերականգնելու եղանակ: Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան: Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը:
 
Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում.
 
'''Առաջինը''', իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման:
 
'''Երկրորդը''', իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը:
 
'''Երրորդը''', միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան: Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի:
Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25% կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում: Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել:
 
'''Չորրորդը''', իմպլանտատն ինքնուրույն կոնստրուկցիա է, որը որպես հիմք հարևան ատամների կարիքը չունի, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր հարթել, որոնցից մեկն ատամները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է սնունդը ծամելիս:
Այն նաև ծամելու պրոցեսն է լավացնում, հետևաբար, նպաստում է ստամոքս-աղիքային աշխատանքի կարգավորմանը: Իմպլանտների վրա պրոթեզների <ծառայողական> ժամկետն ավելի երկար է, քան սովորական պրոթեզներինը (եթե բժշկի հանձնարարականները կատարվում են և խնամքը պահպանվում է): Բացի դրանից, որոշ իրավիճակում հնարավոր է միայն իմպլանտացիա կատարել, որովհետև պրոթեզավորման սովորական մեթոդներով հնարավոր չէ հարթել խնդիրը:
Անհրաժեշտության դեպքում ծնոտի մեջ տեղադրվում է մի քանի իմպլանտ (սովորաբար բավարար է լինում 4-6-ը), որոնց վրա էլ ամրացվում է պրոթեզը (անշարժ կամ շարժական): Իմպլանտը մեկուկես անգամ ավելի է դիմանում ծանրաբեռնվածությանը, քան սովորական ատամը:
Իմպլանտի վրա պրոթեզավորմանը դիմում են այն դեպքում, երբ պացիենտի բերանի խոռոչում կամ ընդհանրապես ատամներ չկան, կամ էլ կան, բայց անբավարար են հուսալի ֆիքսացիայի համար, կամ էլ պահպանված ատամներն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ օգտագործել: Ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում խնդիրը կարգավորվում է անշարժ պրոթեզավորման մեթոդով:Նման պրոթեզավորում կատարվում է մի քանի առանձին տեղադրված իմպլանտների օգնությամբ: Կա նաև պայմանական-անշարժ պրոթեզավորման մեթոդը, որի դեպքում կոնստրուկցիան ամրացվում է 2-4 իմպլանտի վրա (ծայրահեղ դեպքում`6-8): Այն կիրառվում է լրիվ անատամության դեպքում: Մեթոդը հնարավորություն է տալիս լիովին հարթել պացիենտի խոսակցական խնդիրը, վերականգնել ծամողական գործառույթը, խուսափել փսխումային ռեֆլեքսից (բերանի խոռոչում պրոթեզի փոքր մակերեսի շնորհիվ):
Կիրառվում է նաև իմպլանտի վրա համակցված պրոթեզավորումը (երբ իմպլանտի տեղադրման համար տեղը բավարար չէ պրոգենիկ կծվածքի պատճառով): Այս դեպքում, պրոթեզավորման ժամանակ որպես հիմք կարող են ծառայել և իմպլանտները, և պահպանված առողջ ատամները, ինչպես նաև դրանց զուգակցումը:
 
== Ինչպիսին է իմպլանտի վրա պատրաստված պրոթեզը ==
 
'''Պրոթեզը բաղկացած է երեք մասից.
'''
 
° բացակայող ատամի ոսկրային օթյակի մեջ սերտաճած տիտանե իմպլանտ.
 
° իմպլանտատի տիտանե գլխիկ, աբատմենտ, որը ներպտուտակվում է իմպլանտատին և այն հիմքն է, որի վրա տեղադրվելու է ատամնապսակը.
 
° արհեստական ատամնապսակ, որը լիովին նման է իսկական ատամին գույնով ու ձևով:
 
Իմպլանտի վրա պրոթեզավորումը թույլ է տալիս փոխարինել առանձին ատամներին կամ ատամնաշարին (այդ թվում, լրիվ ատամնաշարի բացակայությունը): Կիրառվում են մետաղե, մետաղակերամիկական, կերամիկական և կոմպոզիտ նյութերից պատրաստված պրոթեզները:
Իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում հաշվի են առնվում ոչ միայն ֆունկցիոնալ պրոթեզին ներկայացվող պահանջները, այլև արտաքին` էսթետիկական կողմը: Իմպլանտի ծառայելու ժամկետը կազմում է 20-25 տարի, իսկ պատրաստման համար պահանջվում է 4-6 ամիս:
 
== Արտաքին հղումներ ==