«Ատամների իմպլանտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
Սովորական հաջորդականությունն է` բաց սինուս-լիֆթինգ, 4-6 ամիս հետո իմպլանտատի տեղադրում, 4-6 ամիս հետո պրոթեզավորում (արդյունքում` 8 ամսից մինչև 1 տարի):
Միաժամանակյա իմպլանտացիա-պրոթեզավորումը հնարավոր է արդեն 4 ամիս անց (առավելագույնը` 6 ամիս):
 
== Ատամների իմպլանտացիայի մեթոդները ==
 
Իմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում:
Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը:
Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ:
 
Իմպլանտացիան ըստ մեթոդների և ժամկետների լինում է.
 
=== Ըստ մեթոդների ===
 
° միափուլ մեթոդ
 
° երկփուլ մեթոդ
 
=== Ըստ ժամկետների ===
 
° անմիջապես իմպլանտացիա
 
° հետաձգված իմպլանտացիա
 
Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է:
Առաջին փուլը` վիրահատական միջամտությունն է, որը ներառում է
իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում:
Երկրորդ փուլը` օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից: Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում:
 
'''Միափուլ իմպլանտացիա'''. նման բուժգործողության դեպքում իմպլանտատի
և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին:
Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ): Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում: Բուժման այս սխեման, որպես կանոն, կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով:
 
== Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է ==
 
° Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում: Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար: Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը:
 
° Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար: Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ):
 
° Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում:
 
== Ատամների իմպլանտացիայի փուլերը==
 
Ատամների իմպլանտացիայի փուլերն անցկացվում են հետևողականորեն և երբեմն երկար ժամանակ են պահանջում, որը պայմանավորված է կատարվող միջամտությամբ և օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:
 
== Ատամների իմպլանտացիայի նախապատրաստություն ==
 
Իմպլանտացիայի պլանավորման համար որոշիչ դեր է կատարում ադենտիայի (անատամության) տեսակը, պրոթեզավորման ձևը, ոսկրային հյուսվածքի ծավալը և կառուցվածքը: Ադենտիայի տեսակով պայմանավորված, ընտրվում է իմպլանտատի տեղադրման ձևը, կոնստրուկցիան և մեթոդը, ինչպես նաև չափերը:
Տարբերում են ատամնաշարի արատների 4 տեսակ. մեկ ատամի բացակայություն, երկու և ավելի ատամների բացակայություն, վերջին ատամների բացակայություն և լրիվ ատամնաշարի բացակայություն:
Իմպլանտացիան նախապատրաստելիս բուժվում են բոլոր հիվանդությունները` ինչպես բերանի խոռոչի, այնպես էլ օրգանիզմում առկա հիվանդությունների, քանի որ դրանք ուղղակի կամ անուղղակի կարող են ազդեցություն ունենալ իմպլանտատի սերտաճման վրա:
Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը:
Ոսկրի ծավալը կարելի է երկրորդական գործոն համարել: Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները: Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո: Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար: Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ: Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում:
 
== Արտաքին հղումներ ==