«Վեստայի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

անտիկ շինություն Հռոմում
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն | Տեսակ = | Հայերեն անվանում = Վեստայի տաճար | Բնագիր անվանում = Aedes Vestae | Պատկեր = Tem...»:
(Տարբերություն չկա)

14:11, 30 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Վեստայի տաճար (լատին․՝ Aedes Vestae, իտալ.՝ Tempio di Vesta), անտիկ շինություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Հռոմի ֆորումում, Վիա Սակրա գլխավոր ճանապարհի հարավային մասում։

Վեստայի տաճար
Aedes Vestae
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
ԿցաշինություններՎեստալուհիների տաճար
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

Տաճարը Վեստալուհիների տաճարի հետ միասին մեկ ընդհանուր համալիր է եղել, որը միացված է եղել հարակից Ռեգիային։ Վերջինս Մեծ պոնտիֆիքսի նստավայրն էր։ Տաճարում մշտապես պահվել է «Սուրբ կրակը»[1]։ Սկզբում դա պահպանում էին արքայի դուստրերը, իսկ հետո նրանց փոխարինեցին վեստլուհիները։ Նրանք պարտավորվում էին մշտապես վառ պահել կրակը և անցկացնել Վեստային նվիրված արարողություններ։ Հռոմեացիները հավատում էին, որ տաճարի կրակը խորապես կապված է քաղաքի ճակատագրի հետ, և նրա հանգչելը դիտարկվում էր որպես աղետի նշան[2]։

Տաճարի ամենաուշագրավ առանձնահատկությունը նրա շրջանաձև պատվանդանն էր[3], որը շրջապատված էր 12 կորնթոսյան սյուներով։ Ներսում մշտապես վառվում էր կրակը, որի ծուխը դուրս էր գալիս տանիքի անցքի միջով։

Տաճարի ներսում կար գաղտնարան (penus Vestae), որտեղ պահպանվում էին այն կայսերական խորհրդանիշները, որոնք Էնեան բերել էր Տրոյայից[4]։ Դրանց մեջ էր նաև Պալլադիումը՝ Միներվայի անտիկ պատկերը։ Ենթադրվում է, որ գաղտնարանը գտնվել է պատվանդանում, 2,40 մետր խորությամբ, որը հասանելի է եղել միայն սրբավայրի միջով[5]։

394 թվականին Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր հրամանով տաճարը փակվել է։

Վերակառուցում

Տաճարը բազմիցս ավերվել է և վերակառուցվել է մի քանի անգամ։ Առաջին կործանումը տեղի է ունեցել Մ․ թ․ ա 390 թվականին գալլերի կողմից [6]։ Երկրորդ կործանումը եղել է հրդեհի պատճառով։ Ըստ Օվիդիուսի, Լուցիոս Սեցիլիոս Մետելլոսը, որն այդ ժամանակ քրմապետ էր, Պալլադիումը պահպանելու համար կուրացել է հրդեհի ժամանակ[7]։ Մ․ թ․ ա 210 թվականին տաճարը կրկին այրվել է։ Իսկ Մ․ թ․ ա 191 թվականի հրդեհից հետո այն վերականգնվել է, և աշխատանքները գլխավորել է Սեպտիմիոս Սևերոսի կինը՝ Յուլիա Դոմնան[8]։

1549 թվականին կառույցը լիովին քանդվել է, և դրա մարմարն օգտագործվել է եկեղեցիներում և պապական պալատներում[9]։ Մերօրյա կառույցը 1930-ականների վերակառուցում է, որն իրականացվել է Բենիտո Մուսոլինիի կողմից[10]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Middleton 1892, p. 295
  2. Wildfang 2006, p. 6
  3. Платнер С. Б. Топографический словарь Древнего Рима
  4. Howatson 2011, p. 590
  5. Коарелли Ф. Рим. Археологический путеводитель
  6. Middleton 1886, p. 395
  7. Ovid Fas. VI 437-454.
  8. Stamper 2005, p. 228
  9. Gorski & Packer 2015, p. 317
  10. Բենիտո Մուսոլինի

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստայի տաճար» հոդվածին։