«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Khachkar with Swastikas, 11th century, Sanahin, Armenia.jpg|մինի|աջից|Սվաստիկաներով խաչքար [[Սանահին]]ի վանքում, ~1050 թ․]]
{{խմբագրում եմ|Ջեօ}}
'''Խաչքար''', միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված:
'''Խաչքարը''' փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը [[խաչ]]ն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են՝ երկրաչափական զարդանշաններ(օրնամենտ), հավերժության նշաններ, [[բույս|բուսական]] և [[կենդանի|կենդանական]] աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են [[վանք]]երի և [[եկեղեցի]]ների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։
 
Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։
Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են [[Դվին]]ի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել Հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են [[Դվին]]ի պեղումների ժամանակ<ref>Լ. Ազարյան, «Հայկական խաչքարեր», ալբոմ, «Էրեբունի» հրատարակչություն, 1973 թ</ref>։
 
== Խաչքարերի հիմնական տեսակներըտեսակներ ==
[[Պատկեր:Khachqars wall at Kecharis Monastery.png|370px|մինի|Խաչքարների պատ Կեչառիսի վանքային համալիրում]]
[[Պատկեր:Aprank, Big Armenian Khachkars (Cross-Stones) near Surb Hovanes Church ^ Surb David Chapel - panoramio (1).jpg|250px|մինի|Երկու ամենամեծ խաչքարերը Ս․Հովհաննես եկեղեցու մոտ, ]]