«Շատիվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
 
Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան: Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը: Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ: Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի [[Հակոբ Ջուղայեցի]]ն, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը: Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարը<ref>{{Cite book|title=Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան|last=|first=|publisher=Հայկական հանրագիտարան հրատ.|year=2002|isbn=|location=Երևան|pages=819}}</ref>:
 
== Գրականություն ==
 
* «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
* Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
* Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 1–3, Վաղ-պատ, 1870:
* Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:
* Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատիվանք» էջից