«Թբիլիսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
չ ուղղագրական
Տող 416.
Թբիլիսիում պաշտոնական մարդահամարներ են սկսել անցկացվել վերջին 200 տարում՝ [[Վրաստանը Ռուսական կայսրության կազմում|կայսերական]], [[Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|խորհրդային]] և [[Վրաստանի Հանրապետություն|անկախության]] շրջաններում։ Թբիլիսին բազմամշակութային քաղաք է։ Էթնիկ [[Վրացիներ|վրացիներից]] բացի, այստեղ բնակվում են նաև ավելի քան 100 [[ազգային փոքրամասնություններ]]։ Բնակչության մեծամասնությունը՝ 89 %-ը, կազմում են զտարյուն [[Վրացիներ|վրացիները]]։ Թբիլիսիում բնակվում են նաև զգալի թվով [[հայեր]], [[ռուսներ]] և [[ադրբեջանցիներ]]։ Վերոնշյալ ազգային խմբերից բացի, Վրաստանի մայրաքաղաքում բնակվում են նաև մի շարք այլ ազգություններ՝ [[օսեր]], [[աբխազներ]], [[ուկրաինացիներ]], [[հույներ]], [[գերմանացիներ]], [[հրեաներ]], [[էստոնացիներ]], [[քրդեր]], [[ասորիներ]], [[եզդիներ]] և այլն<ref>{{cite web|url=http://www.statistics.ge//_files/english/census/2002/Ethnic%20groups.pdf|title=Ethnic groups by major administrative-territorial units|date=14 November 2009|publisher=Web.archive.org|archiveurl=https://web.archive.org/web/20091114005707/http://www.statistics.ge//_files/english/census/2002/Ethnic%20groups.pdf|archivedate=14 November 2009|accessdate=19 December 2012}}</ref>։
 
Թբիլիսիի բնակչության ավելի քան 95 %-ը դավանում է [[քրիստոնեություն]]։ Նրանք առավելապառավելապես [[Ուղղափառություն|ուղղափառ եկեղեցու]] հետևորդներ են (հիմնականում [[Հայ առաքելական եկեղեցի|հայ առաքելական]] և [[Վրաց ուղղափառ եկեղեցի|վրաց օրթոդոքս]])։ Թբիլիսիում հայ և վրաց ուղղափառ եկեղեցիների կողքին ազդեցիկ դեր ունի նաև [[Ռուս Ուղղափառ եկեղեցի|ռուս ուղղափառ եկեղեցին]]։ [[Իսլամ|Իսլամադավան]] է Թբիլիսիի բնակչության 1,5 %-ը, իսկ 0,1 %-ը (մեծամասամբ հրեաներ) դավանում է [[հուդայականություն]]։ Կան նաև [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] և եզդիական եկեղեցու հետևորդներ<ref>{{Cite web|url=http://www.georgianholidays.com/sights/churches-in-tbilisi/saint-peter-and-paul-catholic-church|title=Saint Peter and Paul Catholic Church|website=www.georgianholidays.com|access-date=2017-01-31}}</ref><ref>{{Cite news|url=http://www.rudaw.net/english/world/180620152|title=Yezidis of Georgia celebrate new temple in Tbilisi|newspaper=Rudaw|access-date=2017-01-31}}</ref>։
 
Թբիլիսին պատմականորեն հայտնի է, որպես կրոնական հանդուրժողականություն ցուցաբերող երկրի մայրաքաղաք։ Դրա վառ ապացույցն է այն, որ քաղաքի հին թաղամասերում իրար կողք կողքի կարելի է հանդիպել [[եկեղեցի]], [[մզկիթ]] և [[սինագոգ]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թբիլիսի» էջից