«Էմիլի Դեժյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Էմիլի Դեժյո''' ({{lang-fr|Émilie Desjeux}}; {{ԱԾ|9|10|1861}}, Жуаньи — {{ԱԾ|23|4|1957}}, :fr:Bus...»:
 
Տող 4.
Էմիլի Դեժյոն ծնվել է Ֆրանսիայում, Ժուանյի քաղաքում ({{lang-fr|Joigny}}) 1861 թվականի հոկտեմբերի 9-ին։
Երիտասարդ ժամանակ ընտանիքի հետ փոխադրվում է Փարիզ, որտեղ սկսում է լրջորեն զբաղվել գեղարվեստով։
Շուտով Էմիլի Դոժյեն ընդունվում է «[[Ժյուլիանի ակադեմիա]]» ({{lang-fr|Académie Julian}}), դառնում [[Ուիլյամ Բուգրո]]յի ({{lang-fr|William Bouguereau}} (1825—1905) ուսանողը, որը բարձր է գնահատում Էմիլիի գեղագիտական ընդունակությունները և համարում է նրան լավագույնը իր ակադեմիական գեղանկարիչներից։ Նկարչուհին մեծ ուշադրություն է դարձնում լուսային էֆեկտների վերարտադրմանը ({{lang-fr|luministe}})։
 
«Ժյուլիանի ակադեմիան» ավարտելուց հետո, Դեժյոն իր աշխատանքները ցուցադրում է «Ֆրանսիացի գեղանկարիչների ընկերության» կազմակերպած ցուցասրահներում։
 
1900 թվականին նա մասնակցում է «[[Համաշխարհային ցուցահանդես (1900)|Համաշխարհային ցուցահանդեսին]]» Փարիզում։
 
19-20-րդ դարերի սահմանագծին Էմիլի Դեժյոն մասնակցում է «Կին նկարիչների ընկերություն» կազմակերպությանը և Փարիզում բացում է աղջիկների համար իր դպրոց-ստուդիան Դյու Բակ ({{lang-fr|Rue du Bac}}) փողոցի վրա, այնուհետև Վիսկոնտի ({{lang-fr|Rue Visconti}}) փողոցի վրա։
 
Էմիլի Դեժյոն շատ է ճանապարհորդում Եվրոպայում, հաճախ այցելում է Անգլիա, Հոլանդիա, Իտալիա, ինչը արտացոլվում է էսքիզների ալբոմների նշանակալի քանակով և ճամփորդական գրառումներով:
 
Արվեստում Դեժյոն ակադեմիական գեղարվեստի հետևորդն էր և չէր ենթարկվում այլ ուղղությունների ազդեցությանը։
 
1906 թվականին Էմիլի Դեժյոն ստանում է հիմնավոր պատվեր քաղաքապետ [[Օսեր]]ից ({{lang-fr|Auxerre}})՝ պատկերել պատմական իրադարձություններ. [[Էմիլ Կոմբ]]ի ճառը պետության ու եկեղեցու անջատման մասին։ Այն ժամանակների համար դա աննախադեպ առաջադրանք էր կնոջ համար՝ նկարել պատմանական ժամանակների քաղաքական գործիչներին։
 
1908 թվականին «Էմիլ Կոմբայի ճառը» նկարը, 252х130 չափերով, ցուցադրվեց Օսեր քաղաքի քաղաքային թանգարանում։ Ներկայումս այն զարդարում է քաղաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճը։
 
Էմիլի Դեժյոյի աշխատանքները պահպանվում են Օսերի թանգարանային ֆոնդում, ցուցադրվում են Սեն-Ժերմեն ({{lang-fr|Musée-Abbaye Saint-Germain}}) Աբբայության թանգարանում և գտնվում են մասնավոր հավաքածուում։
 
Էմիլի Դեժյոյի կյանքի ուղին ավարտվեց 1957 թվականի ապրիլի 23-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Բյուսսե-Էն Օտ ({{lang-fr|Bussy-en-Othe}}) քաղաքի գերեզմանատանը։