«Նիկոլ Աղբալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
== Հիշատակ ==
Երևանում 1991 թվականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել [[Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց|թիվ 19 միջնակարգ դպրոցը]]։
 
== Աղբալյանի Խոսքերից ==
{{Քաղվածք|Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։}}
{{Քաղվածք|Այստեղ ոչ թէ անձնական եւ նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր եւ Ծրագիր Կանոնագրի միութիւնը՝ համընթաց։}}
{{Քաղվածք|Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը։}}
{{Քաղվածք|… Մեր անհատապաշտ դարում յաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու, թէ ընկերութիւնը փոխադարձ զիջում է, որ կա՛մ պէտք է սիրով կատարել, կա՛մ արդարութեամբ: Լաւ է, անշո՛ւշտ, որ սիրով կատարուի, այն ժամանակ հաշիւ չի պահուի, ինչպէս մայրն իր երեխայի հանդէպ, բայց գոնէ արդարութեամբ պէտք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնութեան մասին, կամովին առած լուծ՝ կեանքի ակօսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին եւ շատ զգայուն, սէրն անշուշտ ամենագէտ է եւ կարող է ամէն սուր անկիւն մաշել մեղմօրէն, բայց սէրն այնքան նոյնացած է հիմա սեռի հետ, որ անտեսւում է եւ մարդու աչքին երեւում է, որ կարող է կորցնել իր թարմութիւնը: Մարդը սիրելով կին պէտք է առնել եւ ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մէջ: Երբ մարդը սիրուի կնոջ մէջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձեւը եւ ոչ շպարը…}}
{{Քաղվածք|Երկար ապրելու չէք. ամենաշատը հարիւր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չէք. ա՛յս է, որ կայ. յետոյ գալու է յաւերժական խաւար եւ հանգիստ: Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան. հաշտ ու համերաշխ: Եթէ մարդիկ սովորութիւն դարձնեն վշտի, բարկութեան, սրտնեղութեան եւ սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջեւները մահ կայ՝ ամէն ինչ կը դիւրանայ եւ անսահման ներողամտութեամբ կը համակուեն ու թեթեւ կþապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունօրէն բարձրացնում է ամէն մի վայելքի եւ հաճոյքի արժէքը: Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է եւ վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանաւանդ մեր սիրածին:}}
{{Քաղվածք|Ինչ պիտի տար սրտնեղութիւնը, վիրաւորանքը, անուշադրութիւնը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խօսքը, յարգանքի պակասը, հնարաւորի մերժումը եւ սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակութիւնը. յաւիտեան ապրելո՞ւ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դիւրի՞ն է լաւ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դէպի մահ, ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մէջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրայ չգուրգուրանք, իրար չսիրենք, խէթ-խէթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով աւելի դանդա՞ղ պիտի վարէ տիեզերքը մեզ դէպի մահ, նա, որ չգիտէ իսկ, թէ մարդիկ սիրել ու ապրել գիտեն»…։}}
 
 
== Աշխատություններ ==