«Լասկինի տուն (Տագանրոգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Պատմություն ==
1833 թվականին շինարարական ջոկատով [[Տագանրոգ]] քաղաք է ժամանել ենթասպա Ալեքսանդր Յակովլևիչ Լասկինը։ Նրանց նպատակն է եղել նավահանգստի և Պուշկինի առափի նախահաշիվը կազմելու և բարեկարգման աշխատանքներ անցկացնելու համար։ 1840-ական թվականներին նա պատասխանատու էր Սուրբ Միտրոֆանիի եկեղեցու շինարարության համար<ref name="Гаврюшкин О. П."></ref>, որի տեղում Տագանրոգի Կենտրոնական շուկայում այժմ գտնվում է «Կաթ» տաղավարը։տաղավարը<ref name="Дом 39"></ref>։ Պետական խորհրդական Ալեքսանդր Լասկինն ամուսնացած էր Ադելաիդա Լասկինայի հետ, որը 1857 թվականից<ref name="Дом Ласкина"></ref> (այլ տվյալներով՝ 1860-ական թվականների վերջից)<ref name="Гаврюшкин О. П.">Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0</ref> մինչև 1880 թվականը եղել է Տագանրոգի [[Հունական փողոց (Տագանրոգ)|Հունական]], 39 տան սեփականատերը։սեփականատերը<ref name="Дом Ласкина"></ref>։ Ալեքսանդր Լասկինը ղեկավարել է ձիաքարշ երկաթուղու անցկացման և ստեղծման աշխատանքները։ Այն պետք է նավահանգիստը կապեր առևտրականների բորսայի հետ։ 1860-ական թվականներին նա արդեն ուներ [[գնդապետ]]ի կոչում և զբաղեցնում էր հաղորդակցության ուղիների ինժեներական կորպուսի նախագահի պաշտոնը։ 1860-ական թվականների կեսերին նա եղել է Տագանրոգի նավահանգստի կառուցմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Լասկինը մահացել է 1888 թվականին<ref name="Гаврюшкин О. П."></ref>, իսկ 1890 թվականին նրա տունը ժառանգաբար անցել է որդուն՝ կոլեգիալ ասեսոր Գավրիիլ Ալեքսանդրովիչ Լասկինին։ Նա տանը տիրել է մինչև 1898 թվականը<ref name="Дом Ласкина"></ref>, եղել է [[Կազան]]ի համալսարանին կից գործած հնագիտության, պատմության և ազգագրության ընկերության անդամ։ Գրել է [[Բյուզանդիա]]յի պատմությանը վերաբերող աշխատություններ։աշխատություններ<ref name="Дом 39"></ref>։
 
1900 թվականների սկզբին տունը դարձավ եսաուլ Նիկոլայ Անդրեևիչ Կուզնեցովի սեփականությունը։ 1911 թվականին տանը հիվանդներին էր ընդունում բժիշկ Վ. Գ. Կոշևսկին. ընդունելությունները տևել են ժամը 16:00-ից 19:00-ը։ Նա բուժել է նյարդային և հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց։ 1915 թվականից (այլ տվյալներով՝ 1916 թվականից) առանձնատունը պատկանել է Ֆեոդոր Ստեպանովիչ Գիրսանովին և նրա ընտանիքին։ Նրանք տան սեփականատեր են եղել մինչև 1925 թվականը։ Ֆեոդոր Գիրսանովը մասնակցել է Տագանրոգի նավահանգստի շինարարությանը։ Նա ամուսնացած է եղել քաղքենուհի Եվդոկիա Եֆիմովնա Գլուշակովայի հետ։ Իր տան բնակարանները նա հանձնել է վարձակալությամբ, և վարձակալների թվում են եղել նավահանգստի վերակացուները և արքունի խորհրդական, դատախազ Վլադիմիր Վասիլևիչ Կոլպենսկին։ Նույն տանն աշխատել է Պավել Կրիսոնենկոյի գարեջրի կրպակը։ [[21-րդ դար]]ում սա բնակելի տուն է։