«Կոլորադո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 8.
}}
'''Կոլորադո''' ([[անգլերեն]]՝ {{Աուդիո|En-us-Colorado.ogg|Colorado}}), նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի արևմտյան մասում։ Տարածքը 270 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ [[Դենվեր]]։ ԱՄՆ նահանգների մեջ Կոլորադոն տարածքով 8-րդն է, իսկ բնակչությամբ 22-րդը։ Նահանգը անվանվել է իսպանացի ճանապարհորդների կողմից [[Կոլորադո (գետ)|Կոլորադո]] գետի պատվին։ Կոլորադոն հյուսիսում սահմանակցում է [[Վայոմինգ]]ին, [[Նեբրասկա]]յին հյուսիս-արևելքում, [[Օկլահոմա]]յին հարավ-արևելքում, [[Կանզաս]]ին արևելքում, [[Նյու Մեքսիկո]]յին Հարավում, [[Յուտա]]յին արևմուտքում և [[Արիզոնա]]յին հարավ-արևմուտքում։
 
Կոլորադոն [[ԱՄՆ]]-ի ութերորդ խոշորագույն նահանգն է, որի տարածքը կազմում է 269.837 կմ²: Նահանգի բնակչությունը կազմում է 5 268 367 մարդ (ԱՄՆ-ում 22-րդ տեղում է): Խոշորագույն քաղաքը և վարչական կենետրոնը [[Դենվեր]] քաղաքն է: Այլ խոշոր քաղաքներն են` Արվադան, Բոյլդերը, Ուեստմինստերը, Կոլորադո-Սփրինգսը, Լեյքվուդը, Օրորան, Պուեբլոն, Սենթեննիալը, Թորնթոնը և Ֆորթ-Քոլինսը:
 
Կոլորադոն 38 ամերիկյան նահանգներից մեկն է, որը ստեղծվել է [[1876]] թվականի օգոստոսի 1-ին, երբ երկիրը նշում էր իր հարյուրամյակը: Այդ պատճառով Կոլորադո նահանգի պաշտոնական մականունը «100-ամյա նահանգ» է ({{lang-en|англ.}} Centennial State):
 
== Աշխարհագրություն ==
[[պատկեր:Continental Divide CO 2005-10-15.jpg|thumb|left|Մեծ մայրցամաքային հատված]]
Կոլորադոն մեկն է այն երեք նահանգներից ([[Վայոմինգ|Վայոմինգի]] և [[Յուտա|Յուտայի]] հետ միասին) ,որոնց բոլոր սահմանները զուգահեռականներ և միջորեականներ են, և ինչպես Վայոմինգը, այն նույնպես ձևավորում է «ուղղանկյուն» (ավելի ճիշտ `երկրի մակերեսի հատվածը) մի զույգ լայնության և մի զույգ երկարության միջև: Կոլորադոյի տարածքի 37% -ը ազգային պարկեր են
 
=== Ռելիեֆ ===
 
Կոլորադոյի ռելիեֆը բազմազան է: Նահանգի կենտրոնական հատվածով, հյուսիսից դեպի հարավ, անցնում են [[Ժայռոտ լեռներ|Ժայռոտ լեռները]] (ամենաբարձր կետը Էլբերտ լեռն է 4399 մ): Նրանք ձևավորում են այսպես կոչված Մեծ մայրցամաքային հատվածներ, այդ լեռներից արևմուտք անցնող գետերը պատկանում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսի]], իսկ արևելքի գետերը պատկանում են [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան օվկիանոսի]] ավազանին: Լեռների լանջերը հիմնականում ծածկված են [[Փշատերև անտառներ|փշատերև անտառներով]], ամբողջ տարվա ընթացքում միայն մի քանի գագաթներ են ձյան տակ: Բնակչության մեծ մասը ապրում է լեռների արևելյան լանջերին, քանի որ այդ տեղը պաշտպանվում է Խաղաղ օվկիանոսի փոթորկոտ քամիներից: Կոլորադոյում է գտնվում ԱՄՆ-ի 104 լեռնագագաթներից 55-ը, որոնց բացարձակ բացարձրությունը ծովի մակարդակից կամզում է 4000 մետր, իսկ հարաբերական բարձրությունը 500 մետր:
 
Ժայռոտ լեռներից արևելք անցնում են [[Մեծ Հարթավայրեր|Մեծ հարթավայրերը]]` հսկայական տափաստանային բուսականությամբ: Նահանգի արևմուտքում գտնվում է Կոլորադո լեռնաշղթան, որի զբաղեցրած տարածքը կիսանապատային գոտի է:
 
=== Կլիմա ===
 
Կոլորադոյի կլիմայական պատկերը փոփոխական է: Հարավային մասը միշտ չէ որ ավելի տաք է քան հյուսիսայինը, որն էլ կապված է ժայռոտ լեռնաշղթայի հետ, և որքան բարձրանում ենք վեր ջերմաստիճանը նվազում է, իսկ խոնավությունը մեծանում է: Կլիմայական պայմանների համաձայն, նահանգը բաժանված է երկու մասի, արևելյան հարթավայրերը և արևմտյան ափամերձ տարածքները:
 
Արևելքում կլիման չափավոր մայրցամաքային է: Ունի ցածր խոնավություն և չափավոր տեղումներ (տարեկան 380-630 մմ): Այստեղ է գրանցվել ԱՄՆ-ի ամենաբարձր միջին ջերմաստիճանը: Ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է 35 °C-ի, իսկ ձմռանը −18 °C: Ամենատաք ամիսը հուլիս ամիսն է:
 
Արևելյան Կոլորադոյի կլիման ավելի համասեռ է: Որտեղ ամենատաք ամիսը հուլիսն է (21 °C): Ձմռանը այստեղ շատ խոնավ է, որը հակառակն է պետության արևելյան մասում:
 
=== Հիդրոգրաֆիա ===
 
Կոլորադո գետը նահանգի ամենախոշոր գետն է: Այստեղ հյուսիսում է գտնվում նրա աղբյուրը: Այն հոսում է Կոլորադոյի արևմտյան մասով: Նահանգի հարավային մասում է գտնվում ևս մեկ խոշոր գետի Րիո-Գրանդեի ակունքը: Այն սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից և հոսում դեպի հարավ: Կարելի է առանձնացնել նաև [[Արկանզաս]] գետը, որի ակունքը նույնպես գտնվում է Կոլորդաոյում: Այն հոսում է դեպի արևելք մեծ հարթավայրերի երկայնքով, այնուհետև թափվում է Միսիսիպի գետը: Մեկ այլ խոշոր գետ է Սայթ-Փլաթթը: Ամենախոշոր և ամենախորը լիճը դա Գրանդ-Լեյքն է, իսկ երկրորդ տեղում զբաղեցնում է Սան Կրիստոբալ լիճը:
 
== Բնակչություն ==
 
[[2013]] թվականի տվյալներով Կոլորադոյում բնակվում է 5 268 367 մարդ: Բնակչության աճը մեծ է ծնելիության բարձր մակարդակի և մեծ թվով ներգաղթյալների շնորհիվ: Բնակչության բարձր աճ սպասվում է Ժայռոտ լեռների արևելյան ափին` հատկապես Դենվերում:
 
Ամենախտաբնակ քաղաքը, նահանգի վարչական կենտրոն Դենվերն է: Նրա ագլոմերացիայում Դենվեր-Աուրորա-Քուռերում ապրում է 2 927 900 մարդ այսինքն նահանգի ընդհանուր բնակչության մոտ երկու երրորդը:
 
Կոլորադոյում մեծ թվով իսպանացիներ են ապրում: Նրանք հիմնականում ապրում են Դենվերում և դրանից հարավ ու համարվում են այդ հողի առաջին բնակիչները ու ժառանգները: [[2000]] թվականի մարդահամարի տվյալներով պարզվեց, որ բնակչության 10.5% -ը խոսում է իսպաներեն:
 
Նահանգի տարածքում ապրում են [[աֆրոամերիկացիներ]], [[չինացիներ]], [[կորեացիներ]] և այլ ազգի ներկայացուցիչներ: Հիմնականում նրանք ապրում են Դենվերից արևմուտք, [[Ավրորա|Ավրորայի]] շրջանում: Նրանցից շատերը գաղթականների ժառանգներ են:
 
=== Կրոնական կազմը ===
 
[[պատկեր:Colorado_Rocky_Mtn_Church.jpg|thumb|right|Կաթոլիկ եկեղեցին քաղաքից ոչ հեռու Բոուլդեր (Կոլորադո)]]]]
Քրիստոնեությունը նահանգի ամենատարածված կրոնն է, որին դավանում է բնակչության 65 %-ը: Բողոքականությունը նահանգում ամենատարածված քրիստոնեական ճյուղն է, որին դավանում է Կոլորադոյի բնակչության 44 %-ը: Իսկ կաթոլիկության հետևորդները կազմում են բնակչության 19 % -ը:
 
* [[Քրիստոնեություն]] — 65 %
* [[Բողոքականություն]] — 44 %
* [[Կաթոլիկություն]] — 19 %
* [[Մորմոններ]]— 2 %
* [[Ուղղափառություն]] — 1 %
* [[Հուդայականություն]] — 2 %
* [[Իսլամ]] — 1 %
* Այլ կրոններ— 5 %
* [[Աթեիզմ]] — 25 %
 
Միջին հաշվով ԱՄՆ-ում աթեիստների թիվը կազմում է 17%, իսկ Կոլորադոյում 25%:
 
== Տնտեսություն ==
 
[[պատկեր:Corn production in Colorado.jpg|left|thumb|Եգիպտացորենի բուսականություն Կոլորադոյում]]
[[պատկեր:US_National_Bank,_Denver.jpg|thumb|Միացյալ Նահանգների Ազգային բանկը]]
[[պատկեր:Republic Plaza in Denver Colorado.jpg|thumb|[[Republic Plaza (Денвер)|Republic Plaza]] —ամենաբարձր աշխատանքային շենքը (218 մ, Դենվեր)]]
[[2007]] թվականի տվյալներով Կոլորադո նահանգի ՀՆԱ-ն կազմել է 236 մլրդ դոլար: Մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 41,192 դոլար: Այս ցուցանիշով Կոլորադոն ԱՄՆ-ում զբաղեցնում է 11-րդ տեղը: XIX դարի կեսերից նահանգի տնտեսության հիմքը դարձավ հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Իսկ 20-րդ դարի երկրորդ կեսին աճել է սպասարկման ոլորտի դերը:
 
Կոլորադոյում զարգացած են սննդի արդյունաբերության, ինժեներական, քիմիական արդյունաբերության, մետաղագործության ոլորտները: Նահանգում գոյություն ունեն` ածխի, նավթի, բնական գազի, վանադիումի, ուրանի, ցինկի, ոսկու, արծաթի և մոլիբդենի հանքավայրեր: Կոլորադոն ԱՄՆ-ում գարեջրի արտադրությամբ առաջատար նահանգ է: Նահանգի տնտեսությունը ունի բարձր տեխնոլոգիական որակ:
 
Դենվերը Կոլորադոյի ամենակարևոր ֆինանսական կենտրոնն է: Որտեղ կան մի քանի խոշոր բանկեր: Ինչպես նաև կան սննդի արդյունաբերության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ:Կոլորադոյում եկամտահարկը 4.63% է, անկախ եկամտի չափից: Ի տարբերություն այլ նահանգների, որտեղ հարկը հաշվարկվում է «դաշնային ճշգրտված համախառն եկամտի» հիման վրա, Կոլորադո նահանգում հարկային բազան «հարկվող եկամուտ» է (եկամտի դաշնային նպաստներից և դաշնային ստանդարտ նվազեցումներից հետո): Նահանգում անշարժ գույքը և անձնական ձեռնարկությունները ենթակա են հարկման, իսկ պետական գույքը [[2003]] թ. դրանից ազատվել է: [[2010]] թ. հունվարի դրությամբ Կոլորադոյում գործազրկության մակարդակը կազմել է 7.4%:
 
== Տես նաև ==
* [https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0%D0%B4%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%B6%D1%83%D0%BA Կոլորադյան բզեզ]
* [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D0%B3%D0%BE%D1%80%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B2_%D0%9A%D0%BE%D0%BB%D0%BE%D1%80%D0%B0%D0%B4%D0%BE_%D0%BF%D0%BE_%D1%87%D0%B8%D1%81%D0%BB%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D0%B8_%D0%BD%D0%B0%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F Կոլորադոյի քաղաքների ցանկը բնակչության թվաքանակով]
 
* [http://www.denverok.com/ Ռուսերեն լեզվով պորտալ Կոլորադոյում]
* [http://forum.russian-colorado.com/ Կոլորադոյի ռուսական ֆորումը]
* [https://www.terragalleria.com/america/colorado/ Photos of Colorado — Terra Galleria]
* [http://www.freeworldmaps.net/united-states/colorado/map.html Colorado Map]
* [https://www.irs.gov/pub/irs-pdf/f1040.pdf#search=%22form%201040%20site%3Airs.gov%22 online copy]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոլորադո» էջից