«Կլիմենտ Վորոշիլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 129.
17-ամյա Վորոշիլովն Ալչևսկում անդամագրվել է սոցիալ-դեմոկրատական խմբակին։ Այդ տարիքում նա ծանոթացել է [[Կարլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի «[[Կոմունիստական կուսակցության մանիֆեստ]]ին», մասնակցել է առաջին գործադուլներին, ձերբակալվել և հեռացվել է աշխատանքից։ Վորոշիլովը երեք տարի դեգերել է Ռուսաստանի հյուսիսային գավառներում՝ գոյատևելով պատահական վարձու աշխատանքներով<ref name="Դ">Ռոյ Ալեքսանդրովիչ Մեդվեդև [http://www.telenir.net/istorija/blizhnii_krug_stalina_soratniki_vozhdja/p5.php#metkadoc2 Ближний круг Сталина. Соратники вождя. КРАСНЫЙ МАРШАЛ ВОРОШИЛОВ․ Трудное детство] Տեխնիկական և մարդասիրական գրականություն {{ref-ru}}</ref>։
 
[[1903]] թվականին վերադառնալով Դոնբաս՝ աշխատել է [[Լուգանսկ]]ի Գարտմանի շոգեքարշաշինական գործարաններում, որտեղ անդամակցել է քաղաքային նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կազմակերպությանը և բոլշևիկյան թևին հարելով՝ [[1904]] թվականին դարձել է Լուգանսկի բոլշևիկյան կոմիտեի անդամ, իսկ [[1905]] թվականին՝ Լուգանսկի խորհրդի նախագահ, ՌՍԴԲԿ 4-րդ ([[1906]] թ․ [[Ստոկհոլմ]]) և 5-րդ ([[1907]] թ․ [[Լոնդոն]]) համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարում առաջին անգամ հանդիպել է [[Լենին]]ին, նաև մտերմացել է [[Ստալին]]ի հետ (այդ ժամանակ՝ Կոբա կամ Իվանովիչ կեղծանուններով)։ Համագումարի աշխատանքների ըմթացքումընթացքում Վորոշիլովը Վոլոդին կամ Վոլոդիա [[կեղծանուն|կեղծանվամբ]] կատարել է Լուգանսկի բանվորների մարտական խմբերի համար զենք-զինամթերք գնելու աշխատանք՝ կազմակերպելով մի քանի փոխադրումներ [[Ֆինլանդիա]]յից։ Նաև Լուգանսկում ստեղծել է ռումբ պատրաստելու լաբորատորիա<ref name="Ա"/>։ Վորոշիլովը հետագայում գրել է․
{{քաղվածք|Երջանիկ եմ, որ իմ առաջին քայլերն արել եմ դոնբասյան [[պրոլետարիատ]]ի միջավայրում, [[Սանկտ Պետերբուրգի պատմություն#Երեք հեղափոխությունների քաղաք|երեք հեղափոխությունների]] մասնակից եմ եղել, տեսել և լսել եմ մեծն Լենինին, անձամբ ծանոթ եմ եղել նրան և կատարել եմ նրա հանձնարարությունները․․․|}}
[[1907]] թ․ Լոնդոնում, ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում բազմաթիվ հայտնի բոլշևիկների թվում ծանոթացել և մտերմացել է [[Միխայիլ Ֆրունզե|Մ․ Վ․ Ֆրունզեի]] և [[Միխայիլ Կալինին|Մ․ Ի․ Կալինինի]] հետ։ Այդ թվականին նա հանդիպել է Եկատերինա Դավիդովնա Գորբմանի հետ, որը շուտով դարձել է Վորոշիլովի կինը։