«Վիտամին B2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կոֆերմենտներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B²-ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են [[դրոժ]]ները, [[լյարդ]]ը, ինչպես նաև [[կաթ]]ը և [[կաթնամթերք]]ները։ Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Տող 15.
Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները [[ֆլավինմոնոնուկլեոտիդ]]ը (''FMN'') և [[ֆլավինադենինդինուկլեոտիդ]] ը (''FAD'') կարևորագույն թթվա-վերականգնող [[ֆերմենտ]]ների կազմի մեջ են մտնում որպես [[կոֆերմենտ]]ներ։
 
Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում [[ճարպաթթուներ|ճարպային]], [[սաթաթթու|սաթի]] և այլ թթուների թթվեցման մեջ;, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր [[ալդեհիդ]]ները, օրգանիզմում տրոհում են [[ամինաթթուներ]]ի խորթ D-իզոմերները, որ գոյանում են [[բակտերիաներ]]ի կենսագործունեության արդյունքում;, մասնակցում են [[վիտամին B6|վիտամին B<sub>6</sub>]] և [[ֆոլացին]]ի կոֆերմենտ տեսակների սինթեզում;, աջակցում են [[գլուտաթիոն]]ի և [[հեմոգլոբին]]ի վերականգնմանը։
 
Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող [[սուբստրատ]]ից անջատվող [[էլեկտրոն]]ների և [[պրոտոն]]ների միջանկյալ կրիչներ։