«Կրակի կղզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Սյուժե ==
Ոստիկան Էնդի Լաուն (Տոնի Լյուն Կաֆայ), ով եկել էր Թայբեյից, դառնում է դատավորի` իր ընկերուհի Սալլիի հոր սպանության վկան: Գտնված փաստերը ցույց են տալիս, որ մարդասպանը հանդիսանում է բանտարկյալ Կառլ Չանգը , ով Զինգի եռյակի անդամն էր: Մարդասպանի մասին տեղեկություններ հավաքելու արդյունքը եղավ այն, որ զինվորական ջոկատը կրակեց մի զինվորի: Գտնված փաստերը ոչ միայն չէին օգնում գործին այլև ավելի էին շփոթեցնում, այդ իսկ պատճառով Էնդի Լաուն որոշում է բանտ ընկնել, որպեսզի բանտարկյալների վստահությունը շահելով, գտնի մարդասպանին: Այդ ժամանակ դրսում տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում. բիլիարդի սիրահար Ստիվեն Պակը ([[Ջեկի Չան]]) մի մարդու մոտ հաղթում է առաջնության մեջ, ով կապված էր հոնկոնգյան Բոս Լիի (Էնդի Լաու) բանդայի հետ, որի պատճառով հարձակվել էին նրա ընկերուհու վրա և ծանր վնասվածքներ պատճառել: Ստիվենին այժմ անհրաժեշտ է մի օրվա մեջ գումար գտնել վիրահատության համար, այլապես նրա ընկերուհին կմահանա: Նա հաղթում է ավազակներին, սակայն նրան կանգնեցնում են բանդայի օգնական ուժերը: Մուտքի մոտ կռվի մեջ ընկնելով` մահանում է Բոս Լիի եղբայրը: Ստիվեն Տոնգը բանտ է ընկնում: Երբ Ստիվենը բանտ է ընկնում, Էնդին իր բանտակակից Չառլին (Տո Ցզունխա) հարցնում է, թե ով է Ստիվենը: Չառլը հայացքով Ստիվենին ցույց տալով ասաց. «այս տղան սպանել է Բոս Լիի եղբորը: Նա հաշված օրեր ունի»: Հասկանալի է դառնում, թե ինչ էր սպասում Ստիվենին` Բոս Լին մի քանի բանտարկյալների հետ պայմանավորվել էր, որպեսզի նրանք սպանեն Ստիվենին, սակայն դա նրանց չի հաջողվում. նրանց պատժախուց են տանում, իսկ Ստիվենը զինվորական հիվանդանոց է ընկնում:
 
Պատժախցից դուրս է գալիս Լուկասը (Ջիմի վան Յուի)` բանտի հեղինակավոր անձանցից մեկը: Բանտի գլխավորը նրա հետ պայման է կապում, որ եթե ինչ-որ բան այնպես չլինի, նրան բանտ կուղարկեն: Լուկասն այդ բառերից չի ընկճվում և պետին ասում է այն, ինչ մտածում է նրա մասին: Իսկ ինքը վերադառնում է բանտախուց, որտեղ նրան դիմավորում են բանտի անդամները: Նրան ընկերակից է դառնում մեզ արդեն ծանոթ Էնդի Լաուն: Պարզվում է, որ գործն ավելի խճճված է, բայց հանգույցը մի տեղ ընդհատվում է. Կառլ Չանգը, ում մեղադրում էին դատավորի սպանության մեջ, սպանվել էր զինվորական ջոկատի կողմից (դա հասկանալի է դառնում Լուկասի խոսքերից. «Դու ավելի ուժեղ ես քան ես մտածում էի, բայց ոչ այնքան ուժեղ, ինչպես Կառլ Չանգը: Իսկ նա մահացել է: Դու ամեն ինչ հասկացա՞ր»):
 
Ավելի ուշ, երբ պատժախուց է ընկնում Էնդի լաուն, բանտը զրկվում է Լուկասից, ում հետ բանտարկյալ Ջոն Խուն([[Սամո Հունգ]]) ցանկանում էր փախչել: Ոստիկաններից մեկը սպանել էր Լուկասին: Ջոնը նույնպես փորձեց փախչել, բայց փախչելու ընթացքում սպանում է թիկնապահների սպային, որի համար պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից: Բանտ է ընկնում անձամբ Բոս Լին, որպեսզի սպանի Ստիվենին, բայց անգամ նրանց միջև տեղի ունեցած կռիվը հաղթող առաջ չի բերում, որովհետև Ստիվենը նրան չի սպանում, այլ հարձակվում է թիկնապահների վրա և անմարդկային ձևով ծեծվում նրանց կողմից: