«Մանազկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 78.
[[Մանազկերտի դաշտ]]ը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով։ Մատենագրության մեջ Մանազկերտը հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք։
 
Հայկական հնագույն ավանդության համաձայն, մթա 2020 թվականին՝ [[Հայկ Նահապետ]]ի որդի [[Մանավազ Հայկազունի|Մանավազ]]ը հիմնադրել է Մանազկերտը և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը [[Վան]]ի առաջին թագավոր [[Արամե]]ի նույն [[Արզաղկուն]] մայրաքաղաքն է՝ հիմնադրված մթա 9-րդ դարի առաջին կեսին։ Ենթադրվում է, որ Մանազկերտը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորը (մթա մոտ 810-778)։
 
Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։ Մինչև IV դ Մանազկերտին տիրել են Մանավազյանները։ Այս տոհմի բնաջնջումից հետո Հայոց թագավոր [[Խոսրով Բ]] Կոտակը Մանազկերտը գավառով հանդերձ, պարգևել է [[Ազբիանոսյաններ|Աղբիանոսյան]] տոհմին, որը Մանազկերտը դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Բյուզանդական [[Հովհաննես Սկիլիցես]] պատմագիր (XI դ) հաղորդում է, որ Մանազկերտը եղել է ամենաամուր և անառիկ քաղաք ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով։