«Լուսաղբյուր (Շիրակի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 71.
}}
 
'''Լուսաղբյուր''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք։ ծովիԾովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թթ-ին [[Արևմտյան Հայաստան]]ի Մուշի և [[Բասեն]]ի գավառներից տեղահանված գաղթականների կողմից։ Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը։ Այնուհետև եկել են Յուզբաշոնք՝ ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյաններն են։ 1915 թ-ի եղեռնից հետո 1917-ից 1918 թ –ին [[Մուշ]]ի [[Խարս]] գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ՝ Անդրանիկ Մարգարյանի պապերը։
 
1920-ական թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն։ Գյուղը ունեցել է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թվականին։ 1925-26 թթ- ին գյուղում գործել են տնային դպրոցներ։ Այնուհետև գործել է տարրական դպրոց, մինչև 4-րդ դասարան։ 1939- 40 թթ –ին կառուցվել է Լուսաղբյուրի յոթնամյա դպրոցը։ Գյուղի բնակչությունն այդ տարիներին հիմնականում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղում մշակել են մոտ 9 հա բանջարանոց, գործելէգործել է 2 ջրաղաց՝ Անդիկի և Համբոյենց ջրաղացը։ Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք։ Շինարարության համար փայտը բերել են սայլերով, [[Սարիղամիշ]]ից։ Համբոյենց ձիթհանքը գործել է մինչև 1973 թվականը։ Կոլտնտեսության տարիներին զբաղվել են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Այդ տարիներին գյուղում գործել է ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Մինչև 1960-ական թվականները գործել է նաև ստացիոնար հիվանդանոց- ծննդատուն։ Համայնքի տարածքով է անցնում [[Երևան]] –[[Թբիլիսի]] երկաթգիծը և Գյումրի-[[Արմավիր]] ավտոճանապարհը։ Հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։ Հիմա գյուղն ունի միջնակարգ դպրոց՝182 աշակերտական տեղով, որը կառուցվել է 1990 թ-ին և կատարվել է հիմնական վերանորոգում 2005 թ-ին։ Կա մանկապարտեզ 50 երեխայի համար, որը ներկայումս չի գործում, ունի վերանորոգման կարիք։ Գյուղն ունի գրադարան 7463 կտոր գրքով, որը ևս ունի վերանորոգման կարիք։ Համայնքը գազաֆիկացված է, 3500 մ ներհամայնքային ճանապարհ ասֆալտապատված է։ Խմելու ջրի ներքին ցանցը չի գործում, որը համարվում է գյուղի հիմնական պրոբլեմը։ Լուսաղբյուր համայնքը հարևան համայնքների, նախկին շրջկենտրոնի և մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտի վիճակը լավ է։<ref>http://shirak.mtaes.am/about-communities/624/</ref>
 
== Բնակչություն ==