«Ելենա Պապարիզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
== Կենսագրություն ==
Ելենա Պապարիզուն ծնվել է [[1982 թվական]]ի [[հունվարի 31]]-ին [[Շվեդիա|Շվեդիայի Թագավորությունում]]` ներգաղթյալներ Էուպրասինիա և Գեորգիոս Պապարիզուների ընտանիքում: Ելենայի հայրը ծնվել է Հունաստանի Վոլոս քաղաքում, իսկ մայրը` Կարդիցա քաղաքում։ Նա ունի նաև մեկ եղբայր և քույր՝ Դինոս և Ռիտա անուններով։ Ելենա Պապարիզուն դեռևս մանկուց ունեցել է շնչառական խնդիրներ։ Այդ խնդիրներով նա դառապումտառապում է մինչ օրս։
 
Ելենան 7 տարեկանից սովորում է նվագել դաշնամուր, իսկ 13 տարեկանից սկսել է իր երաժշտական գործունեությունը։ Դեռ 14 տարեկանում Ելենա Պապարիզուն եղել է «Soul Funkomatic» խմբի անդամ, երեք հասակակից երեխաների հետ։ Երբ նա 16 տարեկան էր, խումբը պառակտվեց և Ելենան ընտանիքի հետ վերադարձավ [[Հունաստան]]: Շատ անգամներ նա փորձել է վերադառնալ [[Շվեդիա]], սակայն նրա ծնողները դեմ են եղել։