«Միխայիլ Շոլոխով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
== Կյանք և կարիերա ==
Շոլոխովը ծնվել է [[Ռուսաստան]]ի Կրուժիլին գյուղակում։ Հայրը՝ Ալեքսանդր Շոլոխովը ցածր խավի ներկայացուցիչ էր։ Նա եղել է ագարակատեր, ջրաղացպան, զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների վաճառքով։ Մայրը՝ Անաստասիա Չերնիկովան սերում էր ուկրաինական գյուղական ընտանիքից։ Նա այնքան ժամանակ կրթություն չստացավ, մինչև որ հարկ եղավ որդու հետ շփվելու համար ձեռնամուխ լինել կրթվելու։ Շոլոխովը հաճախել է Կարգինի, [[Մոսկվա]]յի, Բոգուչարի և Վեշենսկայայի տեղի դպրոցները մինչև [[1918]] թ., երբ միացավ [[բոլշևիկ]]յան կողմին ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ. նա այդ ժամանակ 13 տարեկան էր։ Հաջորդող տարիները նրա համար անցան պատերազմին մասնակցելով։ Սկսել է գրել 17 տարեկանում։ Իր առաջին գրական ստեղծագործությունը ("Ծննդանշան") վերջացրել է 19 տարեկան հասակում։ [[1922]] թ. տեղափոխվում է Մոսկվա լրագրող դառնալու նպատակով. նա ինքն էր իր ծախսերը հոգում։ Աշխատել է որպես նավահանգստային բեռնորդ, [[քարտաշ]] և հաշվապահ 1922-1924 թվականներին։ Բայց միառժամանակ մասնակցել է գրողների սեմինարներին։ Նրա առաջին տպագիր աշխատանքը երգիծական հոդված էր՝ "Փորձարկում" ([[1923]])։<ref name="Ermolaev, Herman 1982">Ermolaev, Herman. Mikhail Sholokhov and his art. Princeton: Princeton UP, 1982. 9.</ref> [[1924]] թ. Շոլոխովը վերադառնալով Վեշենսկայա, ամբողշովին նվիրվում է ստեղծագործելուն։ Նույն տարում ամուսնանում է Մարիա Գրոմոսլավսկայայի հետ (1901-1992)։ Նրանք ունենում են երկու դուստր և երկու որդի։ Նրա առաջին գիրքը "Դոնի պատմվածքներ"-ն է։ Այստեղ նկարագրված է ռուսական քաղաքացիական պատերազմի և [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին Համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում իր հայրենի մարզի մասին պատմվածքներ։ Գիրքը հրատարակվել է [[1926]] թ.։ "Նախալյոնոկ" պատմվածքի հիման վրա, որը մասամբ իր մանկության մասին էր, ավելի ուշ նկարահանվել է [[ֆիլմ]]։ Նույն տարվա ընթացքում սկսում է գրել "Խաղաղ Դոնը", որի համար ստանում է Ստալինի մրցանակը. գիրքը ավարտել է 14 տարում (1926–1940)։ "Խաղաղ Դոնը" դարձավ ամենաշատը ընթերցվող սովետական գիրքը և կարծես սկիզբ դրեց սոցիալական ռեալիզմին։ Այս գրքի համար Շոլոխովը [[1965]] թ. ստացել է [[նոբելյան մրցանակ]] գրականության համար։ Գրքում նկարագրվում է Առաջին Համաշխարհային և ռուսական քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը։ "Հերկած խոպանը" գրել է 28 տարում։ Այս գրքի համար ստացել է [[Լենին]]ի մրցանակը։ Այն բաղկացած է երկու մասից՝ "Վաղվա սերմերը" ([[1932]]) և "Բերքահավաքը Դոնում" ([[1960]])։ "[[Մարդու ճակատագիրը (պատմվածք)|Մարդու ճակատագիրը]]" կարճ պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Կիսատ է մնացել "Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի" վեպը, որը [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ում [[ԽՍՀՄ]]-ում տեղի ունեցած կռիվների մասին է։ 1930-ականներին նա բազմաթիվ նամակներ էր գրում Ստալինին Դոնի շրջանի [[կոլտնտեսություն]]ներում և [[սովխոզ]]ներում առկա սարսափելի իրավիճակների վերաբերյալ՝ խնդրելով աջակցել ագարակատերներին։<ref>[http://next.feb-web.ru/feb/sholokh/texts/piv/piv-0221.htm1?cmd=1 ФЭБ: Переписка – 1997 (описание)]</ref> Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Շոլոխովը տարբեր լրագրերի համար հոդվածներ էր գրում սովետական պատերազմական լարումների մասին։ Նա նաև լուսաբանում էր նացիստների կողմից Դոնում կատարած ավերածությունների մասին։ Մայրը մահանում է [[1942]] թվականին Վեշենսկայայում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում։ Շոլոխովի աշխատանքների ժողովածուները հրատարավել են 8 հատորով 1956-1960 թթ.։
 
== Տեքստերի հեղինակային իրավունք ==