«Կոսմոլոգիական հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[File:CMB Timeline300 no WMAP.jpg|thumb|400px|Տիեզերքի ժամանակային ձևավորման գծապատկերը [[լամբդա-CDM մոդել|ΛCDM մոդելում]]։ Ժամանակի վերջին մեկ երրորդ մասում արագացված ընդարձակումը ներկայացնում է մութ էներգիայի գերակշռությամբ ժամանակը։]]
{{Տիեզերագիտություն}}
'''Կոսմոլոգիական հաստատուն''' (տիեզերագիտական հաստանուն), [[ֆիզիկական տիեզերագիտություն|տիեզերագիտության]] մեջ էներգիայի խտության արժեքը վակուումում։ Սովորաբար նշանակվում է հունարեն մեծատառ լամբդա տառով՝ Λ։ Սկզբնապես ներմուծել է [[Ալբերտ Այնշտայն]]ը 1917 թվականին<ref>{{cite journal|author=Einstein, A |title=Kosmologische Betrachtungen zur allgemeinen Relativitaetstheorie |date= 1917 |url=http://einstein-annalen.mpiwg-berlin.mpg.de/related_texts/sitzungsberichte |journal=[[Պրուսիայի գիտությունների ակադեմիա|Sitzungsberichte der Königlich Preussischen Akademie der Wissenschaften Berlin]] |volume=part 1|pages=142–152}}</ref>՝ որպես լրացում իր [[հարաբերականության ընդհանուր տեսություն|հարաբերականության ընդհանուր տեսության]] մեջ, որպեսզի հնարավոր լինի պահպանել [[ստատիկ տիեզերք|տիեզերքի ստատիկությունը]], ինչը այդ ժամանակ ընդունված տեսակետ էր։ Այնշտայնը հրաժարվեց այս գաղափարից 1929 թվականին, երբ [[Էդվին Հաբլ]]ը հայտնաբերեց, որ գալակտիկաները [[տիեզերքի ընդարձակում|հեռանում են իրարից]]։ 1929-ից մինչև վաղ1990վաղ 1990-ական թվականները տիեզերագիտության հետազոտողների մեծ մասը համարում էր, որ կոսմոլոգիական հաստատունը զրո արժեք ունի։
 
1990-ականներից ի վեր տիեզերագիտական դիտարկումները, հատկապես [[տիեզերքի արագացող ընդարձակում]]ը հեռավոր գերնոր աստղերից (տիեզերական միկրոալիքային ճառագայթման և մեծ գալակտիկաների կարմիր շեղման հետ միասին) ցույց տվեցին, որ տիեզերքի զանգվածի և էներգիայի խտության շուրջ 68%-ը կարելի է վերագրել [[մութ էներգիա]]յին<ref>[http://www.space.com/20929-dark-energy.html What is Dark Energy?], Space.com, 1 May 2013</ref>։ Չնայած հիմնարար մակարդակում մութ էներգիան դեռ լավ ընկալված չէ, այնուհանդերձ դրան ներկայացվող հիմնական պահանջն այն է, որ մութ էներգիան գործում է որպես մի տեսակ հակա-գրավիտացիա, տիեզերքի ընդարձակման ընթացքում այն նոսրանում է շատ ավելի դանդաղ, քան նյութը, և դրա կուտակումները շատ ավելի թույլ են, քան նյութինը, կամ էլ առհասարակ չկան։ Կոսմոլոգիական հաստատունը մութ էներգիայի ամենապարզ հնարավոր ձևն է, քանի որ այն հաստատուն է տարածության և ժամանակի մեջ, իսկ սա հանգեցնում է տիեզերագիտության ներկայիս ստանդարտ մոդելին, որը հայտնի է որպես [[լամբդա--CDM մոդել]], ինչը լավ համընկնում է բազմաթիվ տիեզերագիտական դիտումներին։
187 645

edits