«Խուան դե Էռերա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Lilitik22 տեղափոխեց էջը «Խուան դե Էրրերա»-ից «Խուան դե Էռերա» առանց վերահղում թողնելու: ուղղագրական)
 
16-րդ դարի ամենահայտնի իսպանացի ճարտարապետներից մեկն է, Էրրերան ներկայացրել է Իսպանական վերածննդի գագաթնակետը։ Նրա ճարտարապետական ոճը արտահայտվել է այնպիսի շենքերում, ինչպիսին է [[Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ]]ի վանքը։ էրրերիան ճարտարապետական ոճը կոչվել է նրա անունով և նա [[Ֆիլիպ II Հաբսբուրգ]]ի իսպանական կայսրության և նրա ավստրիացի հաջորդների ճարտարապետության ներկայացուցիչն է եղել։ Որպես վերածննդի շրջանի ճարտարապետ Էրրերան հետաքրքրվեց իր ժամանակի գիտության բոլոր ճյուղերով։ Նրա Discurso sobre la figura cúbica տալիս է մեզ կարևոր գիտելիքներ աշխարհագրության և մաթեմատիկայի վերաբերյալ։ Նա նաև մասնակցել է [[Կառլոս V կայսր]]ի ռազմական արշավներին [[Գերմանիա]]յում, [[Ֆլանդրիա]]յում և [[Իտալիա]]յում։
 
 
== Կենսագրություն ==
 
 
Խուան դե Հերրերան իր ճարտարապետական կարիերան սկսել է [[1561 թվական]]ին [[Առանխուեսի թագավորական պալատ]]ում։ [[1562 թվական]]ին նա նաև որոշ նկարներ է պատրաստել Libro del saber de astronomía գրքի համար։
 
 
Նա [[1563 թվական]]ին սկսեց աշխատել Ժուան Բաուտիստա դե Տոլեդոի ենթակայության տակ [[Էլ Էսկորիալ]]ի շինության մեջ։