«Բարեխառն գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բարեխառն Գոտիներ''', երկրագնդի աշխարհագրական երկու գոտիները՝ Հյուսիսային կիսագո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բարեխառն Գոտիներ''', [[երկրագունդ|երկրագնդ]]ի աշխարհագրական երկու գոտիները՝ [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]] հյուսիսային մերձարևադարձային և մերձարկտիկական (հյուսիսային լայնության 40°-65°), Հարավայինում՝ հարավային մերձարևադարձային և մերձանտարկտիկական (հարավային լայնության 42°-58°) գոտիների միջն։միջև։ Բարեխառն [[գոտի]]ների [[տարածություն]]ը մոտ 132 մլն կմ է (Հյուսիսային կիսագնդում 45%, Հարավային կիսագնդում 98% գրավում է [[օվկիանոս]]ը)։ Բարեխառն [[գոտի]]ներին հատուկ է ջերմային ռեժիմի և բնական պրոցեսների սեզոնայնությունը։ Բարեխառն [[գոտի]]ների տարեկան [[գումար]]ային ռադիացիան 70-80-ից 140-150 կկալ/սմ է, երկրի մակերևույթի ճառագայթային հաշվեկշիռը դրական է Հյուսիսային կիսագնդի [[օվկիանոս]]ներում՝ 20-60 կկալ/սմ, ցամաքում՝ 20-40 կկալ/սմ, Հարավային կիսագնդում համապատասխանաբար՝ 30-60 և 30-40 կկալ/սմ։ [[Տրոպոսֆերա|Տրոպոսֆեր]]այում ամբողջ [[տարի]]ն հիմնականում տիրապետող է [[օդ]]ային [[զանգված]]ների արևմտյան [[հոսք]]ը և [[ցիկլոն]]ային գործունեությունը։ Ցամաքի տարածքի այն մասերում, որտեղ [[ցիկլոն]]ային գործունեությունը թույլ է արտահայտված, տեղումները քիչ են։ Տիրապետում են բարեխառն լայնությունների [[օդ]]ային [[զանգված]]ները, հաճախ ներխուժում են [[արկտիկա]]կան (Հարավային կիսագնդում՝ անտարկտիկական) և արևադարձային օդային զանգվածները՝ առաջացնելով [[եղանակ]]ի և [[օդ]]ի [[ջերմաստիճան]]ների խիստ փոփոխություններ։ Հյուսիսային կիսագնդում ձմռանը՝ [[հունվար]]ին, ցամաքում -50°C-ից 6°C է, [[Օվկիանոս|օվկիանոսն]]երում՝ -8°C-ից 10°C, [[Հուլիս|հուլի]]սին համապատասխանաբար՝ 10-28°C և 8-20°C։ Հարավային կիսագնդում ձմռանը՝ [[հուլիս]]ին, միջին [[ջերմաստիճան]]ը 2°C-ից 10°C է, ամռանը՝հունվարին, համապատասխանաբար՝8°C-ից 16°C օվկիանոսների շրջանում, 20°C՝ ցամաքում։ Բարեխառն գոտիների ցամաքային շրջաններում մեծ է մակերևութային հոսքը, որը պայմանավորում է մակերևույթի ինտենսիվ մասնատումը։ Հոսքի մեծությունը ներցամաքային շրջան<nowiki/>ներում պակասում է։ Որոշ տեղերում գերակշռում է ներքին [[հոսք]]ը։ Բարեխառն [[գոտի]]ների [[հող|հողառաջացման]] պրոցեսն ընթանում է [[Օրգանիզմ|օրգանական]] [[նյութ]]երի ակտիվ հանքայնացման և լվացման պայմաններում։ Լայն տարածում ունեն պոդզոլային [[հող]]երը։ Ավելի տաք շրջաններում կավահողեր են, չափավոր խոնավ շրջաններում՝ ճմակալված, իսկ չորային շրջաններում՝ աղուտային հողեր։ Կան նաև գորշ [[անտառ]]ային, շագանակագույն և սևահողեր։ Տիրապետող է անտառային բուսածածկույթը, ավելի քիչ՝ անտառատափաստանային, [[տափաստան]]ային, [[կիսաանապատ]]ային և անապատ<nowiki/>ային բուսական խմբավորումները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ։ Գերակշռում են [[անտառ]]ային [[կենդանի]]ները։ Բարեխառն [[գոտի]]ների [[օվկիանոս]]ները հարուստ են պլանկտոնով և բենթոսով։ Հայկական ՍՍՀ գտնվում է Բարեխառն [[գոտի]]ներում։ Այստեղ ձմռանը գերակշռում են բարեխառն լայնությունների, ամռանը՝ արևադարձային [[օդ]]ային զանգվածները։ Գերակշռում է ուղղաձիգ գոտիականության կիսաանապատային–ալպիական ասպեկտը:
 
{{ՀՍՀ}}