«Սեմյուել Բեքեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Բեքեթը Տրինիտի քոլեջում սովորել է [[ֆրանսերեն]], [[իտալերեն]] և [[անգլերեն]] 1923-1927 թթ.։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, կարճ ժամանակ ուսուցանել է Քեմփբել քոլեջում, այնուհետև անգլերեն է դասավանդել [[Փարիզ]]ի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նա ծանոթանում է [[Ջեյմս Ջոյս]]ի հետ։ Այս հանդիպումը հսկայական ազդեցություն է թողնում գրողի վրա։ [[1929]] թ. Բեքեթը հրատարակում է իր առաջին աշխատությունը՝ քննադատական [[ակնարկ]], որը կոչվում է "Դանտե...Բրունո։ Վիկո...Ջոյս"։ Բեքեթի առաջին կարճ պատմությունը "Ենթադրությունը" տպագրվել է Ջոլասի պարբերական մամուլում։ [[1930]] թ. Բեքեթը վերադառնում է Տրինիտիի քոլեջ՝ այս անգամ որպես դասախոս։ [[1930]] թ. [[նոյեմբեր]]ին Բեքեթը Տրինիտիի Ժամանակակից լեզուների հասարակությանն է ներկայացնում զեկույց Ժան դու Կասի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում էր գրական ծաղրերգություն։ Սակայն ավելի ուշ նա պնդում էր, որ միտում չուներ հիմարեցնելու իր ընթերցողներին։ Երբ Բեքեթը Տրինիտիի քոլեջից դուրս եկավ [[1931]] թ. վերջին, նրա ակադեմիական կարիերան այսքանով վերջացավ։ Նա այս փաստը նշանավորեց իր "Գաճաճ" բանաստեղծությամբ։ Բեքեթը ճանապարհորդություն է կատարում [[Եվրոպա]]յում։ Որոշ ժամանակ անցկացնում է [[Լոնդոն]]ում, որտեղ [[1931]] թ.ն հրատարակում է իր քննադատական ուսումնասիրությունը (Պրուստ) ֆրանսիացի գրող [[Մարսել Պրուստ]]ի վերաբերյալ։ Հոր մահից երկու տարի անց, նա սկսում է բուժվել հոգեվերլուծաբան Վիլֆրեդ Բիոնի մոտ։ Այս փաստը անդրադարձել է նրա հետագա աշխատությունների վրա, ինչպիսին է օրինակ "Ուոթ" և "Գոդոյին սպասելով"։<ref>[http://www.samuel-beckett.net/speople.html Beckett, Samuel. (1906–1989)] – Literary Encyclopedia</ref> [[1932]] թ. Բեքեթը գրում է իր առաջին [[վեպ]]ը, սակայն մի շարք հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, թողնում է այն. ի վերջո այն տպագրվեց [[1992]] թ.։ Չնայած Բեքեթը ի վիճակի չէր եղել այն տպել, սակայն վեպը աղբյուր է հանդիսացել մի շարք բանաստեղծությունների համար։ [[1934]] թ. Բեքեթը "Դը Բուքմենում" տպում է ակնարկներ և գրախոսություններ։ [[1935]] թ. Բեքեթը հաջող կերպով հրատարակում է իր բանաստեղծությունների գիրքը՝ "Արձագանքի ոսկորները և այլ նստվածքներ" (Echo's Bones and Other Precipitates) և միաժամանակ աշխատում է "Մըրֆի" նովելի վրա։ "Մըրֆին" ավարտում է 1936 թվականին և մեկնում է Գերմանիայում կատարած երկարատև ճանապարհորդությունից, որտեղ նշումներ էր արել նացիստների դաժան գործողությունների մասին։ [[1937]] թ. կարճ ժամանակով վերադառնալով [[Իռլանդիա]], [[1938]] թ. հրատարակում է "Մըրֆին", որը հաջորդ տարում թարգմանում է ֆրանսերեն։ [[1939]] թ. անցկացնում է Փարիզում։
 
=== Երկրորդ Համաշխարհայինհամաշխարհային Պատերազմպատերազմ ===
[[1940]] թ. [[Գերմանիա]]յի շրջափակումից հետո Բեքեթը միանում է ֆրանսիական ինքնապաշտպանությանը, որտեղ աշխատում է որպես սուրհանդակ։ Հաջորդող տարիների ընթացքում տարբեր առիթներով գրեթե բռնվում է գեստապոների կողմից։ [[1942]] թ. նրա զորամասը պարտություն է կրում։ Տեղափոխվելով Ռուսսիլոն գյուղգյուղ՝ նա շարունակում է աջակցել ինքնապաշտպանությանը։<ref>Knowlson (1997) p304–305</ref> Ֆրանսիական կառավարությունը Բեքեթին է շնորհել Պատերազմական խաչ (Croix de guerre ) և Ինքնապաշտպանության մեդալիոն (Médaille de la Résistance)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Բեքեթը իր այս մասնակցությանը վերաբերվում էր որպես "սկաուտական գործ"<ref>{{cite web|url=http://www.themodernword.com/beckett/beckett_biography.html |title=The Modern Word |publisher=The Modern Word |date= |accessdate=2013 թ․ դեկտեմբերի 12–ին}}</ref><ref>Knowlson (1997) p303</ref> Ռուսսիլոնում թաքնվելու ընթացքում նա շարունակում է աշխատել "Ուոթ" ստեղծագործության վրա։
 
=== Հռչակ. վեպեր և թատրոն ===