«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
 
=== Երաժշտություն ===
Մարոկկոյի երաժշտությունը բերբերական և արաբական մշակույթների փոխազդեցության արդյունք է։ Բերբերական երաժշտական արվեստին, որի «մաքուր» նմուշները պահպանվել են Մարոկկոյի կենտրոնական մասում, բնորոշ է երաժշտության սերտ կապը բանաստեղծության և պարի հետ․ ամենատարածված ժանրը խմբական երգ-պարն է։ Առանձնանում է ախիդու և ախուախ բերբերների արվեստը։ Բերբերների երաժշտական գործիքներից են՝ կասբա (ֆլեյտա), բենդիր (դափ), էլ-կալալջա և ուէր-ռբաբ (ջութակներ) և այլն։ Բազմազան է արաբական երաժշտական արվեստը։ Գոյություն ունի դասական և ժողովրդական արաբական երաժշտություն։ Ալան աշխարհիկ, պալատական արվեստ է, որի հիմքը արաբական դասական պոեզիան է, ռաման՝ կրոնական բովանդակությամբ արվես։արվեստ։ Գրիխան հասարակ մարդկանց երգերն են՝ հիմնված խոսակցական լեզվի վրա։ Արաբական երաժշտական գործիքներից են՝ լյուտնյա, քնար, ռեբաբ, ցիտրա։ Մարոկկացիների ժողովրդական ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ դիկրը։ Այլ ժանրերից տարածված են օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի, շքահանդեսների երաժշտությունը ևն։ Մարոկկոյում գործում են Երաժշտության, պարի և դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիա ([[Ռաբաթ]]), Երաժշտության և պարի ազգային դպրոց (Թեթուան)։ [[1960]]-ից Մառակեշում անց են կացվում երաժշտական բանահյուսության ամենամյա ազգային փառատոներ։
 
=== Կինո ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից