«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| պատկեր = Vahan Papazyan.jpg
| նկարագրում = պետական-հասարակական գործիչ,<br /> ազատագրական շարժման ականավոր գործիչ,
| ծննդյան օր = [[1876]]
| ծննդավայր = [[Թավրիզ]]
| վախճանի օր = [[1973]]
| վախճանի վայրը = [[Բեյրութ]]
}}
'''Վահան Մեսրոպի Փափազյան''' (''Կոմս'', ''Բժիշկ''), (1876-1973{{ԱԾ}}), հայ ազատագրական շարժման հայտնի առաջնորդներից և [[ՀՅԴ]] ականավոր ներկայացուցիչ։ներկայացուցիչ, բժիշկ, քաղաքական գործիչ, լուսանկարիչ։ [[Վրթանես Փափազյան]]ի կրտսեր եղբայրը<ref>Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007 թ.:</ref>:
 
== Կենսագրություն ==
Տող 21.
Մինչ Աղթամարի դեպքերը Կոմսը նախաձեռնում է Վանի բանտում պահվող նախ 101 տարվա ազատազրկման, ապա մահապատժի դատապարտված [[Վարդգես]]ի փախուստի գործը. պետք էր մինչև բանտախուց գետնուղի ական փորել, ինչպես ինքն է նշում, շուրջ 50 մետրից 45-ը արդեն պատրաստ էր, երբ անսպասելի կանչում են Աղթամար, և գործը մի քանի օր հետաձգվում է։ Հետագայում իր հուշերում նա գրում է. {{քաղվածք|''Բնութիւնը դավաճանեց մեզ, հորդառատ անձրեւ տեւաց ամբողջ ցերեկ եւ գիշեր։ Հետեալ առավոտ բանտին բակին մեջ ահագին ձագարաձեւ խորխորատ մըն էր բացված, մեր ականը փլած էր և գաղտնիքը երեւան ելած։ Էսպես անփառունակ վերջացավ ձեռնարկը... 1906 թվականի ամռանը Վարդգեսին փոխադրեցին Տիգրանակերտի բանտը:''|Վահան Փափազյան}}
 
1904 թվականի աշնանը [[Վան]] է գնում [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյանն]]ն ու քարոզչական աշխատանքը, նոր թափ է ստանում։ Սակայն այս ոգևորությունը կարճ է տևում, ՀՅԴ բյուրոն Արամ Մանուկյանին ուղարկել էր, ոչ թե Կոմսի ենթակայության տակ աշխատելու, այլ նրա սխալները շտկելու, ինչից էլ նեղսրտելով Վահան Փափազյանը որոշում է հեռանալ։ 1905 թվականի հունվարին Կոմսն ու [[Քեռի]]ն (Արշակ Գավաֆյան) ծպտված թողնում են երկիրը, ավելի ուշ հասնում Երևան։ [[Հայ-թաթարական բախումներ (1905-1907)|Հայ-թաթարական բախումներ]]ի ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի հրամանով նա մեկնում է [[Նախիջևան]], [[Սարգիս Կոդաբաշյան]]ի ենթակայությամբ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը։ 1906 թվականի աշնանը նրան կրկին հրավիրում են [[Վասպուրական]]: Հասնելով Վան՝ անցնում է իր համար կարծես սովորական աշխատանքի։ Գարնանը վերադառնում են նաև ՀՅԴ 4-րդ համագումարին մասնակցելու համար [[Վիեննա]] մեկնած Արամ Մանուկյանն ու Իշխանը։
 
Սահմանադրական կարգերի հաստատումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում Վասպուրականի հայությանը հատկացված էր մեկ տեղ։ Օսմանյան խորհրդարանի երեսփոխանական ընտրության ժամանակ դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեն առաջարկում է Կոմսի՝ Վահան Փափազյանի թեկնածությունը՝ իբրև վանեցու, քանի որ օրենքով խորհրդարանի անդամ կարող էր ընտրվել միայն տեղացին, Արմենականները՝ [[Ավետիս Թերզիբաշյան]]ին։ Բայց Կոմսը համաձայն չէր։ «… Անախորժ անակնկալ մըն էր ինծի համար,– գրում է Կոմսը։– Երբեք միտքես անցած չէր նման պատասխանատվության տակ մտնել։ Կը ըզգայի, որ անախորժ պարտականություն մըն էր` խառնվածքիս բացարձակ անհամապատասխան, մանավանդ, որ լեզուն ալ չէի գիտեր»։ Միաժամանակ, նա գտնում էր, որ այդ պաշտոնի համար իր պատկերացումներով ամենահարմարը՝ Արամ Մանուկյանն էր՝ «իր հանդգնությամբ, խորհրդարանական միջավայրի շուտով հարմարող` իր մատչելի և անկաշկանդ բնավորությամբ, մանավանդ որ քիչ շատ ալ թյուրք-թաթարական լեզվով կրնար լավ-գեշ արտահայտվիլ»։ Սակայն վերջինս էլ կտրուկ հրաժարվում է՝ տեղացի չլինելու պատճառով։ Հետագայում Կոմսը, ցավով անդրադառնալով իր երեսփոխան ընտրվելու հարցին, կշտամբանքով վերհիշում էր Արամի մերժումը. «Այդ պարտականության (երեսփոխանի) մարդը Արամը կըրնար լինել։ Ինչո՞ւ չընդունեց։ Չէ՞ որ իր խառնվածքով աննկուն, համարձակ ու անկաշկանդ` համառ պայքարող մըն էր, որ իր թերի լեզվով իսկ կրնար խորհրդարանի բեմեն որոտալ բոցավառ խոսքեր՝ ուղղված պետության վարիչներուն, ներկայացուցչական աթոռներու վրա բազմած թուրք «երևելիներուն», որոնցմե շատերու ձեռքերը հավանաբար մաքուր չէին հայերու արյունեն ու արցունքեն»։ «Ջախջախիչ» մեծամասնությամբ Վասպուրականի կողմից Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր ընտրվեց Վահան Փափազյանը, որը խոշոր հաղթանակ տարավ հատկապես գավառներում։ Այդ մասին նա հետագայում հիշում է. «Մերինները հրճվանքի մեջ էին, իսկ ես տխուր ու մտատանջ էի` իմ առջև բացվող այս նոր, անծանոթ և անախորժ կյանքին հանդեպ»։ Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազյանը մեծ խոստումներ էր շռայլում բոլորին։ «Մենք, ձախակողմյան երեսփոխաններս,– ասում էր նա,– պատնեշի վրա պիտի կանգնենք և կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրավունքները, դեպի արդարություն ուղղված հարվածներին»։ Բայց նա նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսին։
Տող 41.
=== Կյանքի հետագա տարիները ===
Փափազյանն այլևս հայրենիք չի վերադառնում։ Հայաստանի խորհրդայանացումից հետո շարունակում է աշխատել պատվիրակության կազմում։ Նրա և Հայաստանի Հանրապետության տարագիր կառավարության անունից բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների է մասնակցում Թուրքիայում հայկական օջախ ստեղծելու, գաղթականությանը օժանդակելու և այլ հարցերով։ 1921 թվականի մայիսին ընտանիքով մեկնում է [[Բեռլին]], [[Գերմանիա]]յի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար։ Նախ հայկական դեսպանատանը հանդիպում է ՀՀ դեսպան Գրինֆիլդին, օգնական [[Լիպարիտ Նազարյան]]ի, [[Արշակ Ջամալյան]]ի հետ, ապա հյուրընկալվում դոկտոր [[Յոհաննես Լեփսիուս]]ին, սովետական դեսպանատանը տեսակցում բոլշևիկ [[Ալեքսանդր Բեկզադյան]]ին, դեսպան Կրասինին։ Սակավաթիվ նյութերից հայտնի է, որ Կոմսը իբրև ՀՅԴ լիազոր ներկայացուցիչ մասնակցել է քրդական ազգային Հորփիում կազմակերպության հետ տարվող բանակցություններին։ Վերջինս Արարատ լեռան հարակից տարածքներում բռնկված քրդական ապստամբության կազմակերպիչն էր։ Ի դեպ հարկ է նշել, որ երեք ղեկավարներից մեկը Զիլամ բեյը հայ էր՝ Արտաշես Մուրադյան։ 1927 թվականի հոկտեմբերի 29-ին Բեյրութում միացյալ Հայաստանի և անկախ Քրդստանի համար համատեղ պայքարի մասին կնքվում է քաղաքական և զինական դաշինք։ Ապստամբությունը ճնշվում է 1930 թվականի քառամսյա մարտերից հետո։ Վահան Փափազյանի կյանքից հայտնի է նաև, որ նա 1942 թվականին անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին, նախագահ Արտաշես Աբեղյան, անդամներ Աբրահամ Գյուլխանդարյան, Տիգրան Բաղդասարյան, Դավիթ Դավիթխանյան, Ալֆրեդ Մուրադյան։ Կոմսը զբաղվում էր արտաքին կապերով։ Կոմիտեի նպատակը Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր։ Այս անգամ 3-րդ Ռայխի օգնությամբ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կրկին տեղափոխվում է [[Բեյրութ]] և մինչև կյանքի վերջը ապրում է այնտեղ։ Վահան Փափազյանը վախճանվել է 1973 թվականի 97 տարեկանում՝ ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում։
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* ՎահանՓափազեան. Իմ յուշերը, հատոր Ա., Պոսթըն, 1950, 600 էջ։