«Իրավագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== [[Իրավաբանական կրթություն]] ===
[[20-րդ դար|XX դարում]] ԱրևմյանԱրևմտյան Եվրոպայի, [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայի]]  զարգացած մի շարք երկրներում իրավաբանական կրթությունը տարածվել  է չափազանց արագ և դարձել է ավանդական: Ժամանակակից երկրներում դա պայմանավորված է հասարակական հարաբերությունների  իրավական կարգավորման աճող դերի շնորհիվ: Իրավաբան ուսանողների որոշ կրճատումներ նկատվել  են [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ավարտից հետո, սակայն 1950-ական թվականներին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում, Մեծ Բրիտանիայում, [[Գերմանիա|Գերմանիայում]] և մի շարք այլ երկրներում իրավաբանի դիպլոմը հնարավորություն էր տալիս զբաղվել  զուտ իրավաբանությամբ կամ նմանատիպ այլ աշխատանքով:
 
Բայց որոշ երկրներում դատարանում փաստաբան աշխատելու համար պահանջում էին լրացուցիչ  մասնագիտական պատրաստումներ: Ֆրանսիայում դատական պաշտոն զբաղեցնելու  կան հենց փաստաբան աշխատելու համար անհրաժեշտ էր ունենալ դիպլոմ, հանձնել լրացուցիչ քննություններ և ստանալ ևս մեկ դիպլոմ (այսինքն որոկավորման վկայական): [[Սկանդինավիա|Սկանդինավյան]] երկրներում, [[Լատինական Ամերիկա|Լատինական Ամերիկայում]] իրավաբանական կրթության դիպլոմը որպես կանոն բավական է  ցանկացած իրավաբանական ոլորտի պաշտոն զբաղեցնելու համար: